Ընթացիկ

Ստորև ներկայացված են Ստեփան Հովակիմյանի քր. գործը և դրա վերաբերյալ վերջին հրապարակումները հակիրճ:


Մեղադրանք

Ստեփան Բենիամինի Հովակիմյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հոդվածի, 1-ին մասով:

Դա այն չարաբաստիկ օրն էր, երբ Ստեփանը, հերթական դատական նիստի ժամանակ, կորցնելով ինքնատիրապետումը, ինքնավնասում կատարեց՝ ութ տեղից կտրելով ձեռքի երակները: Դատավոր Մխիթար Պապոյանը անմիջապես ընդմիջում հայտարարեց ու կարգադրեց հրավիրել շտապ օգնություն: Խառնաշփոթի ժամանակ, երբ ոստիկաններն ու դատարանի կարգադրիչները ձեռնաշղթաներ էին հագցնում Ստեփանին, իսկ ինքը փորձում էր թույլ չտալ դա անել, դահլիճից դորս գալու մտադրությամբ, նրա տեղին մոտեցավ մեղադրաղ դատախազ Սամվել Հարությունյանը: Ու հենց այդ ժամանակ էլ հրմշտոցի մեջ Ստեփանի ոտքը կպել է Հարությունյանին, որն էլ այսօր մեղադրող դատախազ Ջոն Ֆարխոյանի կողմից մեկնաբանվում է որպես «բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի նկատմամբ»:

Կատարված ինքնավնասումը  բողոքի ակցիա էր ընդդեմ մեր դատարանների, դատաիրավական համակարգի կամայությունների: Երկու տարուց ավել ձգվող դատական այդ մղձավանջը, կալանավայրերի ձայրահեղ անմխիթար վիճակը ցանկացած մեկին կարող էր հասցնել հոգեկան խանգարման: Դատեցեք ինքներդ, որքան կարող է դիմանալ մարդը նման պայմաններում՝

  • եռեսուներեք քառակուսի մետր ընդհանուր մակերեսով խցում, որը կահավորված է տաս կալանավորների համար (այսինքն՝ կա ընդամենը տաս մահճակալ), ապրում են միջինը քսան մարդ, ու բոլորն էլ ծխում են, չկա նորմալ օդափոխություն, չի ապահովվում, անգամ, օրական մեկ ժամ, օրենքով սահմանված, մաքուր օդում զբոսանքը,
  • խոշտանգումների վերաբերյալ Ստեփանի հայտարարություններն ու դիմումները, խոշտանգումների ու խոշտանգողների մանրամասն նկարագրություններով, ուղղված մեր պետական բոլոր ատյաններին ու իրավապահ մարմիններին մնում են անարձագանք ու անհետևանք,
  • անհետևանք են մնում Ստեփան Հովակիմյանին առընչվող բազմաթիվ միջազգային ու տեղական իրավապաշտպան  կազմակերպությունների հայտարարություններն ու կոչերը,
  • և այլն, և այլն…

Այսօր այս գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Արշակ Վարդանյան:

Ստեփան Հովակիմյանի պաշտպանն է Արամ Ճուղուրյանը:

Ամբողջը սա է:

Continue reading →


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s