
Ստեփան Հովակիմյան
ՈՒշադրություն
Ստեփան Հովակիմյանի դատավարության առաջիկա նիստը կկայանա ս.թ. Փետրվարի 15-ին, ուրբաթ օրը, ժամը 12:30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր` Արշակ Վարդանյան:
Դուք կարող եք աջակցել արդար դատավարության իրականացմանը:Առավել հետաքրքիրները
- Բաց նամակ ՀՀ Գլխավոր դատախազին
- FIDH-Ը ԵՒ ՔՀԻ–Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՆԿԱԽ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
- Բաց նամակ ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին
- Մտավորականների նամակը ՀՀ Նախագահին
- Հաղորդում ՀՀ հատուկ քննչական ծատայությանը
- Ստեփան Հովակիմյանի ցուցմունքը դատարանում
- КРАЖА | Голос Армении
- Если не признается, изнасилуйте! | Собеседник
- Նորագույն դատավարություն | 168 Ժամ
- Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կոչը ՀՀ իշխանություններին
- Բենիամին Հովակիմյանի ցուցմունքը
- ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին
- ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին 2
- Ծեծելով, մերկացնելով ցուցմունք են կորզել | Lragir.am
- Ընթացիկ
Ըստ խմբերի
- 168 ժամ օրաթերթ (4)
- 1in.am (3)
- 316-1 (4)
- Голос Армении (1)
- Собеседник (2)
- hra.am (6)
- Lragir.am (13)
- Mardik.am (1)
- Հայացք օրաթերթ (1)
- Հայկական Ժամանակ (2)
- Հետաքրքիրները (13)
- Հետք օրաթերթ (2)
- Հոդվածներ (43)
- Միջնորդություններ (2)
- Նամակներ (12)
- Նոր հրապարակումներ (17)
- Վերլուծություններ (7)
- Տեսաերիզներ (2)
- Քրեական գործ (17)
- Ազգ օրաթերթ (1)
- Առավել հետաքրքիրները (22)
- Առավոտ օրաթերթ (3)
- Երկիր օրաթերթ (1)
- Կալանք (1)
- Կալանք (1)
Ամենակարդացվող էջեր
Նոր հրապարակումներ
- Ստեփան Հովակիմյան և Վահրամ Քերոբյան | hra.am
- Ստեփան Հովակիմյանի ցուցմունքը. Ինձ 3-4 ոստիկանով ծեծել են, սպառնացել, որ բերման կենթարկեն ընկերուհուս | NeoNews.am
- Վճռաբեկը վարույթ կընդունի՞ Ստեփան Հովակիմյանի գործով բողոքը | Հայացք
- Ստեփան Հովակիմյանի գործով Վճռաբեկի դիրքորոշումն անհայտ է
- КРАЖА | Голос Армении
- Բաց դասընթաց ՄԻԵԿ 3-րդ հոդվածի վերաբերյալ | advocates.am
- Ցուցմունքները կորզվել են տեւական խոշտանգումների արդյունքում | lragir.am
- Կապացուցեն, որ ծեծել են (տեսանյութ) lragir.am
- FIDH and the Civil Society Institute Demand Fair Trial in the Stepan Hovakimyan and Vahrma Qerobyan Case | hra.am
- Если не признается, изнасилуйте! | sobesednik
- Ապացույց տեսագրությունը կորել է | lragir.am
- Ստեփան Հովակիմյանի գործը կհասնի Եվրոպական դատարան | 1in.am
- Ինչպես խայտառակել ռեսպուբլիկա | 168 ժամ
- Հովակիմյանին խոշտանգելու փաստը կապացուցեն վկաները | hra.am
- Դատավոր Խանդանյանը որոշ ժամանակ «թաքուն է պահել» դատախազության գրությունը | hra.am
- «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ» ՔՆՆՈՒԹՅՈՒՆ | Lragir.am
- 3-4 ոստիկաններով ծեծել են | Lragir.am
- Բողոքարկում են ՀՔԾ-ի որոշումը | Lragir.am
- FIDH and CSI demand fair trial and independent investigation in the Stepan Hovakimyan and Vahram Kerobyan cases
- FIDH-ը և ՔՀԻ–ն պահանջում են արդար դատաքննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով
- Նորագույն դատավարություն | 168 Ժամ
- ՀՀ դատարանները նորից ստիպում են դիմել Եվրոպական դատարան | hra.am
- Կինոմոսկվայի գողության սցենարը կփլվի՞ | Հետք online
- Չի՞ խոստովանում` անարգանքի ենթարկեք | sobesednik
Հղումներ
- Ստեփան Հովակիմյանի գործով Վճռաբեկի դիրքորոշումն անհայտ է
- «ՀՐԱՇՔ ԿԿԱՏԱՐՎԻ, ՈՐ ԱԶԱՏԵՆ»
- FIDH and the Civil Society Institute Demand Fair Trial in the Stepan Hovakimyan and Vahrma Qerobyan Case | hra.am
- FIDH-ը և ՔՀԻ–ն պահանջում են արդար դատաքննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով
- КРАЖА | Голос Армении
- Դատավոր Խանդանյանը որոշ ժամանակ «թաքուն է պահել» դատախազության գրությունը | hra.am
- ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
- FIDH and CSI demand fair trial and independent investigation in the Stepan Hovakimyan and Vahram Kerobyan cases
- Համմարբերգին առաջարկել են` պատժամիջոցներ Հայաստանի դեմ
- ՑՈՒՑՄՈՒՆՔԸ ԿՈՐԶՎԵԼ Է ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ | Lragir.am
- Համմարբերգը տեղյակ է բլոգից
- Ինքնախոստովանեցրել են
- Հրանուշը բերի, Պուտինը տանի, բա եղա՞վ – 7or.am
- Ստեփան Հովակիմյանի գործը կհասնի Եվրոպական դատարան | 1in.am
- Հովակիմյանին խոշտանգելու փաստը կապացուցեն վկաները | hra.am
- Բաց դասընթաց ՄԻԵԿ 3-րդ հոդվածի վերաբերյալ | advocates.am
- «ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ» ՔՆՆՈՒԹՅՈՒՆ | Lragir.am
- ԾԵԾԵԼՈՎ, ՄԵՐԿԱՑՆԵԼՈՎ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԵՆ ԿՈՐԶԵԼ
- Չգիտեր՝ ոստիկանությո՞ւն են տարել, թե՞… | «Առավոտ» օրաթերթ
- 3-4 ոստիկաններով ծեծել են | Lragir.am
- Ստեփան Հովակիմյան և Վահրամ Քերոբյան | hra.am
- Ցուցմունքները կորզվել են տեւական խոշտանգումների արդյունքում | lragir.am
- Չի՞ խոստովանում` անարգանքի ենթարկեք | sobesednik
- Գողություն կինոթատրոնից. Հրապարակվեց Հովակիմյանի ցուցմունքը | Այսօր
- Ինչպես խայտառակել ռեսպուբլիկա | 168 ժամ
- Если не признается, изнасилуйте! | sobesednik
- Ստեփան Հովակիմյանի ցուցմունքը. Ինձ 3-4 ոստիկանով ծեծել են, սպառնացել, որ բերման կենթարկեն ընկերուհուս | NeoNews.am
- Ապացույց տեսագրությունը կորել է | Lragir.am
- ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՆՑ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ
- Բողոքարկում են ՀՔԾ-ի որոշումը | Lragir.am
- ՀՀ դատարանները նորից ստիպում են դիմել Եվրոպական դատարան | hra.am
- ԿԱՐԳԱԶԱՆՑ ԴԱՏԱՎՈՐ, ՀՈՇՈՏՈՂ ՔՆՆԻՉ
- Համոզված են, որ իրական մեղավորները գտնվում են ազատության մեջ | www.hra.am
- Կինոմոսկվայի գողության սցենարը կփլվի՞ | Հետք online
- ՊԱՀԱՆՋ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆԻՆ
- Նորագույն դատավարություն | 168 Ժամ
- ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ | Lragir.am
- ՄԵՂՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԿԱ – Aravot.am
- Ապացույց տեսագրությունը կորել է | lragir.am
- Ովքե՞ր են «Մոսկվա» կինոթատրոնի իրական թալանողները
- Վճռաբեկը վարույթ կընդունի՞ Ստեփան Հովակիմյանի գործով բողոքը | Հայացք
- Կապացուցեն, որ ծեծել են (տեսանյութ) lragir.am
Author Archives: Beniamin Hovakimyan
Մեղադրանք
Ստեփան Բենիամինի Հովակիմյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» 1-ին մասով:
Դա այն չարաբաստիկ օրն էր, երբ Ստեփանը, կորցնելով ինքնատիրապետումը, ինքնավնասում կատարեց՝ ութ տեղից կտրելով ձեռքի երակները: Խառնաշփոթի ժամանակ, երբ ոստիկաններն ու դատարանի կարգադրիչները ձեռնաշղթաներ էին հագցնում իրեն, իսկ ինքը փորձում էր թույլ չտալ դա անել, նրա տեղին է մոտեցել մեղադրաղ դատախազ Սամվել Հարությունյանը: Ու հենց այդ ժամանակ էլ հրմշտոցի մեջ Ստեփանի ոտքը կպել է Հարությունյանին, որն էլ այսօր մեղադրող դատախազ Ջոն Ֆարխոյանի կողմից մեկնաբանվում է որպես «բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի նկատմամբ»: Continue reading
Կալանքի միջնորդություն
Ներկայացված է մեղադրող դատախազ Ջ.Ֆարխոյանի ամբողջական
ՈՐՈՇՈՒՄԸ
կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու
միջնորդություն հարացելու մասին Continue reading
Հոդված 316
Հոդված 316. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը
1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Continue reading
Կալանքի որոշում
Ներկայացված է դատավոր Արշակ Վարդանյանի ՈՐՈՇՈՒՄԸ
խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ մեղադրող Ջոն Ֆարխոյանի միջնորդությունը քննության առնելու մասին: Continue reading
Հայտարարություն իրավունքների խախտման վերաբերյալ
2012թ. հունիսի 26-ին ութ իրավապաշտպան կազմակերպություններ համատեղ տարածել են հայտարարություն Ս.Հովակիմյանի և Վ.Քերոբյանի իրավունքների խախտման վերաբերյալ: Որտեղ, մասնավորապես, ասված է. որ գործի նախաքննության ընթացքում թույլ են տրվել մարդու հիմնարար իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումներ` խոշտանգումների, դաժան և անմարդկային վերաբերմունք կիրառելու, ինչպես նաև պաշտպան ունենալու իրավունքը սահմանափակելու հետևանքով Ս.Հովակիմյանից կորզվել է խոստովանական ցուցմունք, որը հետագայում դրվել է մեղադրանքի հիմքում: Դաժան վերաբերմունքի վերաբերյալ Ս.Հովակիմյանի բողոքների կապակցությամբ ՀՀ իրավասու մարմինները մինչ օրս արդյունավետ քննություն չեն կատարել»:
Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում ենք ՀՀ իշխանություններից.
-Կատարել խոշտանգումների հայտարարությունների անկախ, արդյունավետ և լիարժեք քննություն;
-Անթույլատրելի ճանաչել բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները;
-Ապահովել մեղադրյալներիի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի իրականացումը;
-Անհապաղ ազատ արձակել Ս. Հովակիմյանին և Վ. Քերոբյանին՝ կալանավորումը փոխարինելով գրավով: Continue reading
Posted in Հետաքրքիրները, Նամակներ, Առավել հետաքրքիրները
Tagged FIDH, Համագործակցություն հանուն ժողովրդավարության, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի» Վանաձորի գրասենյակ, Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևանյան կենտրոն, Միքայել Արամյան, Սուրեն Իսկանդարյան, Ստեփան Դանիելյան, Վարդան Հարությունյան, Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, Ավետիք Իշխանյան, Արթուր Սաքունց, Արման Դանիելյան, մարդու իրավունքներ, Ընդդեմ իրավական կամայականության, Ժաննա Ալեքսանյան, Իրավունքի և ազատության կենտրոն, Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների, Խոշտանգում
Leave a comment
Ինչպես խայտառակել ռեսպուբլիկա | 168 ժամ
168 ժամ օրաթերթում 2012թ. մայիսի 31-ին հրապարակված Արա Գալոյանի հոդվածը Ստեփան Հովակիմյանի դատավարության ընթացքի մասին:
Նա անդրադառնում է դատավարության ձգձգվելու հանգամանքներին, հանրային հնչեղությանը` «Բաց նամակներով հանրապետության նախագահին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին են դիմել երիտասարդների ծնողները, վաստակաշատ մտավորականներ՝ գիտնականներ, դերասաններ, գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, հոգեւորականներ, դիվանագետ…», «Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (Փարիզ) եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հատուկ հայտարարությամբ պահանջեցին «արդար դատաքննություն եւ անկախ քննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի գործով»: «Այս դատավարությունն ու նախաքննությունը մի քանի օր առաջ հայտնվեց նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում: Այս փաստաթղթի «Հարգել անձի անձեռնմխելիությունը, ներառյալ ազատ լինելը» բաժնում մի ամբողջ պարբերություն վերաբերում է ամբաստանյալ երիտասարդներին»: Continue reading
Country Reports on Human Rights Practices for 2011 – Armenia
This is U.S. Country Reports on Human Rights Practices for 2011 about Armenia.
In the section c. Torture and Other Cruel, Inhuman, or Degrading Treatment or Punishment is any information about Stepan Hovakimyan and Vahram Qerobyan as an example:
“For example, on May 17, the Civil Society Institute called for fairness in the trial of Stepan Hovakimyan and Vahram Kerobyan, who claimed that they confessed to theft in a downtown Yerevan cinema only after police subjected them to repeated physical and psychological abuse. The Civil Society Institute asked for an independent investigation of the defendants’ torture allegations and an end to the practice of basing cases on self-incriminatory confessions. According to his lawyer, Hovakimyan was illegally summoned to the police department of Yerevan’s Kentron district several times and subjected to physical and psychological abuse in order to elicit a confession. Hovakimyan finally confessed after the police officers threatened to abuse him sexually and to “bring in” his girlfriend. According to the lawyer, the alleged victim of the larceny reported the crime only after Hovakimyan had confessed, and police were thus carrying out an investigation before a crime was reported. Observers reported that no credible investigation was conducted into the allegations of torture and the court disregarded Hovakimyan’s statements that the confession was obtained under duress. The trial continued at year’s end”. Continue reading
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ Վ. Քերոբյանին անհապաղ ազատ արձակելու որոշում կայացնելու մասին
Ներկայացնում ենք Վահրամ Քերոբյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի խիստ պատճառաբանված և տրամաբանորեն անթերի կառուցված միջնորդությունը Վահրամ Քերոբյանին անհապաղ ազատ արձակելու որոշում կայացնելու մասին:
«…Իրավական որոշակիության սկզբունքի խախտում է համարվում նաև այնպիսի իրավիճակը, երբ խափանման միջոց կալանքի հարցին անդրադառնալիս դատարանը չի սահմանում կալանքի ժամկետային որևէ սահմանափակում։ Վերը շարադրված որոշումների մեջ դատարանը չի նշել, թե կալանքի ինչ ժամկետ է ընտրվել։ Ստաշայտիսն ընդդեմ Լիտվայի գործում Եվրոպական դատարանն ուշադրություն է դարձրել սույն հանգամանքի վրա և որոշել, որ կալանքի մասին որոշման մեջ որևէ հիմնավորում և ժամկետային սահմանափակում չսահմանելով, ազգային դատարանը դիմողին դրել էր անորոշության մեջ` կապված այդ օրվանից հետո նրա կալանքի իրավական հիմքերի և հիմնավորումների հետ։ Եվրոպական դատարանը համարել է, որ նման որոշումը չի կարող դիմողին տրամադրել կամայականություններից պաշտպանվելու պատշաճ հնարավորություն, որը կալանքի “օրինականության” էական տարրերից է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով (Ստաշայտիս, պարբ. 70)։ Ուստի, Վ. Քերոբյանի պարագայում ևս տեղի է ունեցել Կոնվենցիայի 5(1) հոդվածի խախտում»։ Continue reading
Ստեփան Հովակիմյանի գործը կհասնի Եվրոպական դատարան | 1in.am
ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է Ստեփան Հովակիմյանի խոշտանգման գործով բողոքը՝ հիմքեր չլինելու պատճառաբանությամբ։ Ստեփան Հովակիմյանի փաստաբանը հայտնեց, որ դիմելու է Եվրոպական դատարան։
Բենիամին Հովակիմյանի պնդմամբ` նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական և ոստիկանության ունեցած նախնական վարկածը «անցկացնելու» միտումով, գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են և հակասություններով լի: Ամբաստանյալի հոր համոզմամբ` Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը և ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ամեն ինչ անում են իրենց գործընկերներին արդարացնելու համար, իսկ դատարանը կաշկանդված է որոշում կայացնելու հարցում: Continue reading
Բաց նամակ ՀՀ Գլխավոր դատախազին
Հարգարժան պարոն Գլխավոր Դատախազ, տվյալ դեպքում ակնհայտորեն խախտվել են արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները: Հավատցնում եմ Ձեզ, որ քր.գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են ոստիկանների ապօրինի գործողությունների և հնարավոր խոշտանգումների մասին, սակայն մեր կողմից ներկայացված փաստերը հաշվի չեն առնվում:
Դիմում եմ Ձեզ ակնկալիքով, որ Ձեր անմիջական միջամտությամբ
-կփոխվի Ս. Հովակիմյանի խափանման միջոցը` կալանավորումը կփոխարինվի գրավով,
-անթույլատրելի կճանաչվեն բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները,
-կապահովվի արդար դատաքննության իրավունքի իրականացումը,
-կկատարվի խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների լիարժեք քննություն: Continue reading
Posted in Հետաքրքիրները, Հոդվածներ, Նամակներ, Առավել հետաքրքիրները, Առավոտ օրաթերթ
Tagged ՀՀ գլխավոր դատախազ, Ստեփան Հովակիմյան, Վահրամ Քերոբյան, Աղվան Հովսեփյան, Արդար դատաքննության իրավունք, Արդարադատություն, Բենիամին Հովակիմյան, մարդու իրավունքներ, Խոշտանգում, Խոշտանգում ոստիկանությունում
Leave a comment
FIDH and the Civil Society Institute Demand Fair Trial
FIDH and the Civil Society Institute call upon the Armenian authorities to:
- Immediately release S.Hovakimyan and V. Kerobyan on bail;
- Ensure both accused receive a fair trial within a reasonable time, including by confirming the inadmissibility of evidence obtained by coercion;
- Conduct an independent, effective and thorough investigation into the torture allegations to identify the perpetrators and bring them to justice;
- Fully conform with the provisions of the European Convention on Human Rights, as well as the European Convention on the Prevention of Torture and the UN Convention against Torture and other Cruel, Inhuman or Degrading Treatment or Punishment. These texts impose a clear obligation on Armenia to investigate and prosecute allegations of torture and stop the practice of using confessions obtained under duress to prosecute suspects. Continue reading
Posted in hra.am, Միջնորդություններ, Նամակներ, Քրեական գործ
Tagged Armenia, Civil Society Institute, CSI, FIDH, Human Rights and Liberties, Police, Stepan Hovakimyan, Torture, Vahram Qerobyan
1 Comment
FIDH-Ը ԵՒ ՔՀԻ–Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՆԿԱԽ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջում են արդար դատաքննություն և անկախ քննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով
Փարիզ – Երևան, 22 փետրվարի, 2012 Continue reading
Ստեփան Հովակիմյանի գործով Վճռաբեկի դիրքորոշումն անհայտ է | 1in.am
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մոտ 1,5 տարի քննելով 29-ամյա Ստեփան Հովակիմյանի և նրա ընկերոջ` 25-ամյա Վահրամ Քերոբյանի գործը, այդպես էլ հաշվի չառավ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի` քրեական գործի նախաքննության սկզբնական պահից հայտնած այն տեղեկությունները, որ իր կողմից ոստիկանությունում տրված բացատրությունն ու ինքնախոստովանական ցուցմունքը իրենից կորզվել են բռնությունների միջոցով: Բավական մեծ հասարակական հնչեղություն ձեռք բերած գործն այդպես էլ ընթացավ նախանշված ձևով,…
Ստեփան Հովակիմյանն արդեն երկու տարի պայքարում է, որ համապատասխան մարմինները պատշաճ ուշադրություն դարձնեն իր նկատմամբ կիրառված ապօրինությունների և բռնությունների վերաբերյալ պնդումներին, սակայն ապարդյուն: Continue reading
ՀՀ դատարանները նորից ստիպում են դիմել Եվրոպական դատարան | hra.am
Խնդիրը կայանում է նրանում, որ Ս.Հովակիմյանի հայտնած տեղեկությունների և ոստիկանների հայտնած տեղեկությունների միջև կան էական և անհամատեղելի հակասություններ, որոնք պարզաբանելու ողղությամբ որևէ գործնական քայլ չի կատարվել: Ուղղակի Ս.Հովակիմյանի հայտնածը գնահատվել է որպես սուտ, իսկ ոստիկաններինը՝ ճիշտ:
… Բացի այդ, Եվրոպական դատարանի պրակտիկայի համաձայն, վատ վերաբերմունքի մասին բողոքների քննությունը պետք է իրականացվի մանրակրկիտ կերպով: Մինչդեռ Ս.Հովակիմյանի նկատմամբ բռնություններ կիրառելու օրվանից անցել է արդեն երկու տարի, սակայն համապատասխան մարմիններն ուղղակի հրաժարվում են կատարել օրենքով և միջազգային պայմանագրերով իրենց վրա դրված պարտականությունները, անգամ: Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը և Հատուկ քննչական ծառայությունը որևէ միջոց չձեռնարկելով հնարավոր բռնությունների մասին տվյալների տիրապետող անձանց հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ, նույնիսկ չեն լսել պաշտպանական կողմի ջանքերով պարզված և նրանց ներկայացված անձանց: Continue reading
Բաց նամակ ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին ուղղված ՀՀ քաղաքացի Բենիամին Հովակիմյանի բաց նամակը Ստեփան Հովակիմյանի վերաբերյալ.
…Գողությունը կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում որդիս երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների. փորձել են կորզել ցուցմունք իր և իր ընկերների դեմ, սակայն նա նման ցուցմունքներ չի տվել: Բերման ենթարկելու մասին որևէ արձանագրություն չի կազմվել: Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով Ս. Հովակիմյանը կանչվել է քաղաքային վարչություն: 7 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները, հնարավորություն չի տրվել տեղյակ պահել ընտանիքի անդամներին: Բռնի մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որն այսօր քրեական գործի հիմքում է:
…Նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական և ոստիկանության ունեցած նախնական վարկածը «անցկացնելու» միտումով: Գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են և հակասություններով լի: Ակնհայտորեն խախտվել են անձի պաշտպանության իրավունքը և օրենսդրության մի շարք հիմնարար պահանջներ: Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը և ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ամեն ինչ անում են իրենց գործընկերներին արդարացնելու համար: Ոստիկանության ապօրինի գործողությունների ու խոշտանգումների փաստերը հաստատող մեր կողմից ներկայացված ապացույցները պարզապես չեն քննարկվում: Արդյունքում դատավարությունն անհիմն ձգձգվում է, գերազանցելով ողջամիտ բոլոր ժամկետները: Continue reading
Posted in 168 ժամ օրաթերթ, Հոդվածներ, Նամակներ, Առավել հետաքրքիրները
Tagged 168 ժամ օրաթերթ, «Մոսկվա» կինոթատրոն, ՀՀ Նախագահ Ս. Սարգսյան, ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ հատուկ քննչական ծատայություն, Ստեփան Հովակիմյան, Տիգրան Սաֆարյան, դատավոր Մխիթար Պապոյան, Բենիամին Հովակիմյան, մարդու իրավունքներ, ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, Խոշտանգում
1 Comment
Մտավորականների նամակը ՀՀ Նախագահին
Հանրապետության քսան ճանաչված մտավորականներ դիմում են ՀՀ Նախագահին իրենց ընկերոջ տղայի` Ստեփան Հովակիմյանի հարցով.
Ավելի քան մեկ տարի է, մենք մտահոգ ենք մեր մտավորական ընկերներից մեկի` Բենիամին Հովակիմյանի որդու` Ստեփան Հովակիմյանի հետ կատարված դեպքի կապակցությամբ: Դեպքն առանձնահատուկ է. տեղի է ունեցել բռնություն, քաղաքացու հիմնարար իրավունքների ու արժանապատվության կոպիտ ոտնահարում, դատաիրավական համակարգի կամայական գործունեություն:
…Գործում առկա են տարակուսանք հարուցող բազմաթիվ դրվագներ: Ահա դրանցից մի քանի առավել ցայտունները`
-անհասկանալի պայմաններում անհետացել են շուրջ երկու ժամ ընդհանուր տևողությամբ տեսախցիկներով նկարահանված տեսաերիզները, որոնց փոխարեն գործում հայտնվել են մեկ րոպեից քիչ ավել տևողությամբ մոնտաժված հատվածներ,
-«Մոսկվա» կինոթատրոնի հեռախոսազանգերը կանխամտածված ստուգվել են այլ օրվա կտրվածքով` նպատակ ունենալով թաքցնել որոշակի տեղեկություններ և շեղել քննության բնականոն ընթացքը, մասնավորապես` թաքցնելու ոստիկանությանը գողության վերաբերյալ հայտնելու և նույն օրը ոստիկանների ժամանելու փաստը,
-հանցագործության կատարման մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանը գողության կատարման ժամանակ եղել է իր ընկերներից մեկի հետ, սակայն քննությունն իրականացնող մարմինները հրաժարվում են նրան որպես վկա հարցաքննելուց,
- «ինքնախոստովանական» ցուցմունքում նշված փաստերը քննիչի կողմից հատուկ չեն ստուգվել, որպեսզի չարձանագրվի դրանց սուտ լինելը: Continue reading
Posted in Նամակներ, Առավել հետաքրքիրները
Tagged ՀՀ Նախագահ Ս. Սարգսյան, Հակոբ Մովսես, Հայկ Հարությունյան, Հարություն Խաչատրյան, Հենրիկ Էդոյան, Հրաչյա Թամրազյան, Մանվել Սարգսյան, Սամվել Սևադա, Սամվել Գասպարյան, Ստեփան Հովակիմյան, Ստեփան Ռոստոմյան, Ստեփան Սուքիասյան, Վաչագան Սարգսյան, Տեր Կյուրեղ քահանա Տալյան, Տիգրան Մանսուրյան, Արարատ Սարգսյան, Արդարադատություն, Արտակ Ոսկանյան, Գագիկ Բաղդասարյան, Էդուրդ Թոփչյան, Էլմա Պարսամյան, Լևոն Անանյան, Կարեն Ջանիբեկյան
1 Comment
Մամուլի հրապարակումների վերաբերյալ
Ստեփան Հովակիմյանի քր. գործի վերաբերյալ մամուլում եղել են 70-ից ավել հրապարակումներ:
1. Հետք օրաթերթ, 2 հրապարակումներ, http://hetq.am/arm/articles/5782/kinomoskvayi-goxutyan-scenary-kplvi.html
2. Lragir.am, 20-ից ավելի հրապարակումներ, առաջին հոդվածը 27.12.2010-ին:
3. Հայկական ժամանակ, 2 հրապարակումներ
4. Մարդու Իրավունքները Հայաստանում, http://www.hra.am 20-ից ավելի հրապարակումներ, տես. http://hra.am/hy/tag/Hovakimyan
5. 168 ժամ օրաթերթ, 2 հրապարակումներ
6. Առավոտ օրաթերթ, 3 հրապարակումներ
7. Голос Армении – http://www.golosarmenii.am/ru/20091/society/9085/
8. Զրուցակից 1 հոդված տպված հայերեն և ռուսերեն`
9. Առաջին լրատվական, 1 հրապարակում
Այս գործին անդրադարձել են նաև http://www.azg.am, http://www.erkir.am, http://www.mardik.am, http://www.7or.am, http://www.aysor.am, http://www.a1plus.am և այլ լրատվամիջոցներ: Continue reading
Posted in Հոդվածներ, Նոր հրապարակումներ, Վերլուծություններ
Tagged a1plus.am, aravot.am, hetq.am, hra.am, lragir.am, Ստեփան Հովակիմյան, հոդված, մամուլ, մարդու իրավունքներ, Խոշտանգում
Leave a comment
Դատարանն այդպես էլ հաշվի չի առնում, որ ցուցմունքը կորզվել է բռնությամբ | 1in.am Հայացք
Ստեփան Հովակիմյանն արդեն երկու տարի պայքարում է, որ համապատասխան մարմինները պատշաճ ուշադրություն դարձնեն իր նկատմամբ կիրառված ապօրինությունների և բռնությունների վերաբերյալ պնդումներին, սակայն ապարդյուն:
«Հատուկ քննչական ծառայությունը, կրկնելով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության գործելաոճը, բավարարվել է միայն Ս. Հովակիմյանի մատնանշած ոստիկաններից բացատրություններ վերցնելով, որոնք էլ «թարսի պես» չեն խոստովանել իրենց կողմից նրան երեք անգամ ապօրինի ոստիկանություն տանելու, ժամեր շարունակ նրան ազատությունից ապօրինի զրկելու, այդ ընթացքում նրա նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն կիրառելու փաստը, այլ ուղղակի հայտնել են, թե նման բան իրականում չի եղել, իսկ Ս. Հովակիմյանը ստում է»,- ասում է Ստեփան Հովակիմյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը: Continue reading
2011 in review
The WordPress.com stats helper monkeys prepared a 2011 annual report for this blog. Այս կայքի վերաբերյալ WordPress.com-ը պատրաստել է տարեկան հաշվետվություն, հետաքրքիր է: Մոտ 5,800 անգամ դիտել են այս կայքի հաղորդումները: Առավել հաճախ այցելել են հետևյալ էջերը` 1 Ստեփան Հովակիմյանի … Continue reading
Posted in Վերլուծություններ
Leave a comment
Սարգսյան. Հանրային վստահությունը չափելի է | Lragir.am
Ներկայացնում եմ Սերժ Սարգսյանի 2011թ. դեկտեմբերի 22-ին հրավիրած դատաիրավական համակարգի խնդիրների նվիրված խորհրդակցության մամուլի հաղորդագրությունը ըստ Lragir.am կայքի: ՀՀ Նախագահը կարևորել է նաև ապօրինի որոշումների վերանայումը` վերականգնելով անձանց խախտված իրավունքները: Այդ պատճառով էլ որոշեցի հրապարակել կայքում: Հետաքրքիր է իմանալ, որքանով են իրականանալի հայտարարված տեսլականները: Նրանք անմիջականորեն վերաբերվում է Ստեփան Հովակիմյանի դեպքին: Continue reading