Tag Archives: Երվանդ Վարոսյան

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ Վ. Քերոբյանին անհապաղ ազատ արձակելու որոշում կայացնելու մասին

Ներկայացնում ենք Վահրամ Քերոբյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի խիստ պատճառաբանված և տրամաբանորեն անթերի կառուցված միջնորդությունը Վահրամ Քերոբյանին անհապաղ ազատ արձակելու որոշում կայացնելու մասին:
«…Իրավական որոշակիության սկզբունքի խախտում է համարվում նաև այնպիսի իրավիճակը, երբ խափանման միջոց կալանքի հարցին անդրադառնալիս դատարանը չի սահմանում կալանքի ժամկետային որևէ սահմանափակում։ Վերը շարադրված որոշումների մեջ դատարանը չի նշել, թե կալանքի ինչ ժամկետ է ընտրվել։ Ստաշայտիսն ընդդեմ Լիտվայի գործում Եվրոպական դատարանն ուշադրություն է դարձրել սույն հանգամանքի վրա և որոշել, որ կալանքի մասին որոշման մեջ որևէ հիմնավորում և ժամկետային սահմանափակում չսահմանելով, ազգային դատարանը դիմողին դրել էր անորոշության մեջ` կապված այդ օրվանից հետո նրա կալանքի իրավական հիմքերի և հիմնավորումների հետ։ Եվրոպական դատարանը համարել է, որ նման որոշումը չի կարող դիմողին տրամադրել կամայականություններից պաշտպանվելու պատշաճ հնարավորություն, որը կալանքի “օրինականության” էական տարրերից է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով (Ստաշայտիս, պարբ. 70)։ Ուստի, Վ. Քերոբյանի պարագայում ևս տեղի է ունեցել Կոնվենցիայի 5(1) հոդվածի խախտում»։ Continue reading

Posted in Միջնորդություններ, Քրեական գործ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , , , , , | Leave a comment