Գրառումներ

ՈՒշադրություն

Ստեփան Հովակիմյանի դատավարության առաջիկա նիստը կկայանա ս.թ. Հունվարի 25-ին, ուրբաթ օրը, ժամը 15:00-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր` Արշակ Վարդանյան:


Ստորև ներկայացված են Ստեփան Հովակիմյանի քր. գործի վերաբերյալ վերջին հրապարակումները հակիրճ:


Հայտարարություն իրավունքների խախտման վերաբերյալ

Posted on 26/06/2012

2012թ. հունիսի 26-ին յոթ իրավապաշտպան կազմակերպություններ համատեղ տարածել են հայտարարություն Ս.Հովակիմյանի և Վ.Քերոբյանի իրավունքների խախտման վերաբերյալ: Որտեղ, մասնավորապես, ասված է. որ գործի նախաքննության ընթացքում թույլ են տրվել մարդու հիմնարար իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումներ` խոշտանգումների, դաժան և անմարդկային վերաբերմունք կիրառելու, ինչպես նաև պաշտպան ունենալու իրավունքը սահմանափակելու հետևանքով Ս.Հովակիմյանից կորզվել է խոստովանական ցուցմունք, որը հետագայում դրվել է մեղադրանքի հիմքում: Դաժան վերաբերմունքի վերաբերյալ Ս.Հովակիմյանի բողոքների կապակցությամբ ՀՀ իրավասու մարմինները մինչ օրս արդյունավետ քննություն չեն կատարել»:
Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում ենք ՀՀ իշխանություններից.
-Կատարել խոշտանգումների հայտարարությունների անկախ, արդյունավետ և լիարժեք քննություն;
-Անթույլատրելի ճանաչել բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները;
-Ապահովել մեղադրյալներիի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի իրականացումը;
-Անհապաղ ազատ արձակել Ս. Հովակիմյանին և Վ. Քերոբյանին՝ կալանավորումը փոխարինելով գրավով: Continue reading →


Country Reports on Human Rights Practices for 2011 – Armenia

Posted on 25/05/2012

This is U.S. Country Reports on Human Rights Practices for 2011 about Armenia. In the section c. Torture and Other Cruel, Inhuman, or Degrading Treatment or Punishment is any information about Stepan Hovakimyan and Vahram Qerobyan as an example: “For example, on May 17, the Civil Society Institute called for fairness in the trial of Stepan Hovakimyan and Vahram Kerobyan, who claimed that they confessed to theft in a downtown Yerevan cinema only after police subjected them to repeated physical and psychological abuse. The Civil Society Institute asked for an independent investigation of the defendants’ torture allegations and an end to the practice of basing cases on self-incriminatory confessions. According to his lawyer, Hovakimyan was illegally summoned to the police department of Yerevan’s Kentron district several times and subjected to physical and psychological abuse in order to elicit a confession. Hovakimyan finally confessed after the police officers threatened to abuse him sexually and to “bring in” his girlfriend. According to the lawyer, the alleged victim of the larceny reported the crime only after Hovakimyan had confessed, and police were thus carrying out an investigation before a crime was reported. Observers reported that no credible investigation was conducted into the allegations of torture and the court disregarded Hovakimyan’s statements that the confession was obtained under duress. The trial continued at year’s end”. Continue reading →


Ինչպես խայտառակել ռեսպուբլիկա | 168 ժամ

Posted on 23/06/2012

168 ժամ օրաթերթում 2012թ. մայիսի 31-ին հրապարակված Արա Գալոյանի հոդվածը Ստեփան Հովակիմյանի դատավարության ընթացքի մասին:
Նա անդրադառնում է դատավարության ձգձգվելու հանգամանքներին, հանրային հնչեղությանը` «Բաց նամակներով հանրապետության նախագահին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին են դիմել երիտասարդների ծնողները, վաստակաշատ մտավորականներ՝ գիտնականներ, դերասաններ, գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, հոգեւորականներ, դիվանագետ…», «Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (Փարիզ) եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հատուկ հայտարարությամբ պահանջեցին «արդար դատաքննություն եւ անկախ քննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի գործով»: «Այս դատավարությունն ու նախաքննությունը մի քանի օր առաջ հայտնվեց նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում: Այս փաստաթղթի «Հարգել անձի անձեռնմխելիությունը, ներառյալ ազատ լինելը» բաժնում մի ամբողջ պարբերություն վերաբերում է ամբաստանյալ երիտասարդներին»: Continue reading →


ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ Վ. Քերոբյանին անհապաղ ազատ արձակելու որոշում կայացնելու մասին

Posted on 09/05/2012

Ներկայացնում ենք Վահրամ Քերոբյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի խիստ պատճառաբանված և տրամաբանորեն անթերի կառուցված միջնորդությունը Վահրամ Քերոբյանին անհապաղ ազատ արձակելու որոշում կայացնելու մասին:
«…Իրավական որոշակիության սկզբունքի խախտում է համարվում նաև այնպիսի իրավիճակը, երբ խափանման միջոց կալանքի հարցին անդրադառնալիս դատարանը չի սահմանում կալանքի ժամկետային որևէ սահմանափակում։ Վերը շարադրված որոշումների մեջ դատարանը չի նշել, թե կալանքի ինչ ժամկետ է ընտրվել։ Ստաշայտիսն ընդդեմ Լիտվայի գործում Եվրոպական դատարանն ուշադրություն է դարձրել սույն հանգամանքի վրա և որոշել, որ կալանքի մասին որոշման մեջ որևէ հիմնավորում և ժամկետային սահմանափակում չսահմանելով, ազգային դատարանը դիմողին դրել էր անորոշության մեջ` կապված այդ օրվանից հետո նրա կալանքի իրավական հիմքերի և հիմնավորումների հետ։ Եվրոպական դատարանը համարել է, որ նման որոշումը չի կարող դիմողին տրամադրել կամայականություններից պաշտպանվելու պատշաճ հնարավորություն, որը կալանքի “օրինականության” էական տարրերից է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով (Ստաշայտիս, պարբ. 70)։ Ուստի, Վ. Քերոբյանի պարագայում ևս տեղի է ունեցել Կոնվենցիայի 5(1) հոդվածի խախտում»։ Continue reading


Բաց նամակ ՀՀ Գլխավոր դատախազին

Հրապարակվել է «Առավոտ» օրաթերթում 06.03.2012թ.

Հարգարժան պարոն Գլխավոր Դատախազ, տվյալ դեպքում ակնհայտորեն խախտվել են արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները: Հավատցնում եմ Ձեզ, որ քր.գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են ոստիկանների ապօրինի գործողությունների և հնարավոր խոշտանգումների մասին, սակայն մեր կողմից ներկայացված փաստերը հաշվի չեն առնվում:
Դիմում եմ Ձեզ ակնկալիքով, որ Ձեր անմիջական միջամտությամբ

  • կփոխվի Ս. Հովակիմյանի խափանման միջոցը` կալանավորումը կփոխարինվի գրավով,
  • անթույլատրելի կճանաչվեն բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները,
  • կապահովվի արդար դատաքննության իրավունքի իրականացումը,
  • կկատարվի խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների լիարժեք քննություն:Continue reading →

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան FIDH և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը տարածել են հայտարարություն , որով պահանջում են արդար դատաքննություն և անկախ քննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով: Այն հրապարակված է  FIDH ՔՀԻ պաշտոնական կայքերում: Ներկայացնում ենք հայերեն և անգլերեն տարբերակները:


FIDH-Ը ԵՒ ՔՀԻ–Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՆԿԱԽ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Posted on 23/02/2012

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջում են արդար դատաքննություն և անկախ քննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով:
Փարիզ – Երևան, 22 փետրվարի, 2012

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ են անում ՀՀ իշխանություններին.

  • Անհապաղ ազատ արձակել Ս. Հովակիմյանին և Վ. Քերոբյանին՝ կալանավորումը փոխարինելով գրավով.
  • Ապահովել մեղադրյալի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի իրականացումը՝ անթույլատրելի ճանաչելով բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները.
  • Կատարել խոշտանգումների հայտարարությունների անկախ, արդյունավետ և լիարժեք քննություն’ մեղավորներին հայտնաբերելու և արդարադատության առջև կանգնեցնելու նպատակով.
  • Հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և Խոշտանգումների և դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների պահանջները: Կոնվենցիաները հստակ պարտավորեցնում են Հայաստանին քննություն իրականացնել խոշտանգումների հայտարարությունների վերաբերյալ և արդարադատության առջև կանգնեցնել մեղավորներին, ինչպես նաև դադարեցնել ճնշումների միջոցով ստացված ցուցմունքների հիման վրա կասկածյալներին մեղադրանք առաջադրելու արատավոր պրակտիկան։

Continue reading →


FIDH and the Civil Society Institute Demand Fair Trial

Posted on 23/02/2012

FIDH and the Civil Society Institute call upon the Armenian authorities to:
– Immediately release S.Hovakimyan and V. Kerobyan on bail;
– Ensure both accused receive a fair trial within a reasonable time, including by confirming the inadmissibility of evidence obtained by coercion;
– Conduct an independent, effective and thorough investigation into the torture allegations to identify the perpetrators and bring them to justice;
– Fully conform with the provisions of the European Convention on Human Rights, as well as the European Convention on the Prevention of Torture and the UN Convention against Torture and other Cruel, Inhuman or Degrading Treatment or Punishment. These texts impose a clear obligation on Armenia to investigate and prosecute allegations of torture and stop the practice of using confessions obtained under duress to prosecute suspects. Continue reading →

Posted in Միջնորդություններ, Նամակներ, Քրեական գործ | Tagged , , , , , , , , | Leave a comment | Edit


Բաց նամակ ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին

Posted on 16/02/2012

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին ուղղված ՀՀ քաղաքացի Բենիամին Հովակիմյանի բաց նամակը Ստեփան Հովակիմյանի վերաբերյալ.
…Գողությունը կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում որդիս երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների. փորձել են կորզել ցուցմունք իր և իր ընկերների դեմ, սակայն նա նման ցուցմունքներ չի տվել: Բերման ենթարկելու մասին որևէ արձանագրություն չի կազմվել: Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով Ս. Հովակիմյանը կանչվել է քաղաքային վարչություն: 7 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները, հնարավորություն չի տրվել տեղյակ պահել ընտանիքի անդամներին: Բռնի մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որն այսօր քրեական գործի հիմքում է:
…Նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական և ոստիկանության ունեցած նախնական վարկածը «անցկացնելու» միտումով: Գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են և հակասություններով լի: Ակնհայտորեն խախտվել են անձի պաշտպանության իրավունքը և օրենսդրության մի շարք հիմնարար պահանջներ: Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը և ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ամեն ինչ անում են իրենց գործընկերներին արդարացնելու համար: Ոստիկանության ապօրինի գործողությունների ու խոշտանգումների փաստերը հաստատող մեր կողմից ներկայացված ապացույցները պարզապես չեն քննարկվում: Արդյունքում դատավարությունն անհիմն ձգձգվում է, գերազանցելով ողջամիտ բոլոր ժամկետները: Continue reading →


Մտավորականների նամակը ՀՀ Նախագահին

Posted on 16/02/2012

Հանրապետության քսան ճանաչված մտավորականներ դիմում են ՀՀ Նախագահին իրենց ընկերոջ տղայի` Ստեփան Հովակիմյանի հարցով.
Ավելի քան մեկ տարի է, մենք մտահոգ ենք մեր մտավորական ընկերներից մեկի` Բենիամին Հովակիմյանի որդու` Ստեփան Հովակիմյանի հետ կատարված դեպքի կապակցությամբ: Դեպքն առանձնահատուկ է. տեղի է ունեցել բռնություն, քաղաքացու հիմնարար իրավունքների ու արժանապատվության կոպիտ ոտնահարում, դատաիրավական համակարգի կամայական գործունեություն:
…Գործում առկա են տարակուսանք հարուցող բազմաթիվ դրվագներ: Ահա դրանցից մի քանի առավել ցայտունները`
-անհասկանալի պայմաններում անհետացել են շուրջ երկու ժամ ընդհանուր տևողությամբ տեսախցիկներով նկարահանված տեսաերիզները, որոնց փոխարեն գործում հայտնվել են մեկ րոպեից քիչ ավել տևողությամբ մոնտաժված հատվածներ,
-«Մոսկվա» կինոթատրոնի հեռախոսազանգերը կանխամտածված ստուգվել են այլ օրվա կտրվածքով` նպատակ ունենալով թաքցնել որոշակի տեղեկություններ և շեղել քննության բնականոն ընթացքը, մասնավորապես` թաքցնելու ոստիկանությանը գողության վերաբերյալ հայտնելու և նույն օրը ոստիկանների ժամանելու փաստը,
-հանցագործության կատարման մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանը գողության կատարման ժամանակ եղել է իր ընկերներից մեկի հետ, սակայն քննությունն իրականացնող մարմինները հրաժարվում են նրան որպես վկա հարցաքննելուց,
– «ինքնախոստովանական» ցուցմունքում նշված փաստերը քննիչի կողմից հատուկ չեն ստուգվել, որպեսզի չարձանագրվի դրանց սուտ լինելը: Continue reading →

Posted in Նամակներ | Tagged ,,,,

ՀՀ դատարանները նորից ստիպում են դիմել Եվրոպական դատարան | hra.am

Posted on 17/02/2012

Խնդիրը կայանում է նրանում, որ Ս.Հովակիմյանի հայտնած տեղեկությունների և ոստիկանների հայտնած տեղեկությունների միջև կան էական և անհամատեղելի հակասություններ, որոնք պարզաբանելու ողղությամբ որևէ գործնական քայլ չի կատարվել: Ուղղակի Ս.Հովակիմյանի հայտնածը գնահատվել է որպես սուտ, իսկ ոստիկաններինը՝ ճիշտ:
… Բացի այդ, Եվրոպական դատարանի պրակտիկայի համաձայն, վատ վերաբերմունքի մասին բողոքների քննությունը պետք է իրականացվի մանրակրկիտ կերպով: Մինչդեռ Ս.Հովակիմյանի նկատմամբ բռնություններ կիրառելու օրվանից անցել է արդեն երկու տարի, սակայն համապատասխան մարմիններն ուղղակի հրաժարվում են կատարել օրենքով և միջազգային պայմանագրերով իրենց վրա դրված պարտականությունները, անգամ: Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը և Հատուկ քննչական ծառայությունը որևէ միջոց չձեռնարկելով հնարավոր բռնությունների մասին տվյալների տիրապետող անձանց հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ, նույնիսկ չեն լսել պաշտպանական կողմի ջանքերով պարզված և նրանց ներկայացված անձանց: Continue reading →


Ստեփան Հովակիմյանի գործով Վճռաբեկի դիրքորոշումն անհայտ է | 1in.am

Posted on 21/02/2012

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մոտ 1,5 տարի քննելով 29-ամյա Ստեփան Հովակիմյանի և նրա ընկերոջ` 25-ամյա Վահրամ Քերոբյանի գործը, այդպես էլ հաշվի չառավ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի` քրեական գործի նախաքննության սկզբնական պահից հայտնած այն տեղեկությունները, որ իր կողմից ոստիկանությունում տրված բացատրությունն ու ինքնախոստովանական ցուցմունքը իրենից կորզվել են բռնությունների միջոցով: Բավական մեծ հասարակական հնչեղություն ձեռք բերած գործն այդպես էլ ընթացավ նախանշված ձևով,…
Ստեփան Հովակիմյանն արդեն երկու տարի պայքարում է, որ համապատասխան մարմինները պատշաճ ուշադրություն դարձնեն իր նկատմամբ կիրառված ապօրինությունների և բռնությունների վերաբերյալ պնդումներին, սակայն ապարդյուն:Continue reading →


Դատարանն այդպես էլ հաշվի չի առնում, որ ցուցմունքը կորզվել է բռնությամբ | 1in.am

Posted on 07/02/2012

Ստորև ներկայաված հոդվածը հրատարակվել է 1-ին Լրատվական կայքում: Ցավոք հեղինակը նշված չէր: Ամեն դեպքում խորին շնորհակալություններս լրագրողին սրտացավ վերաբերմունքի համար:
Ստեփան Հովակիմյանն արդեն երկու տարի պայքարում է, որ համապատասխան մարմինները պատշաճ ուշադրություն դարձնեն իր նկատմամբ կիրառված ապօրինությունների և բռնությունների վերաբերյալ պնդումներին, սակայն ապարդյուն:
«Հատուկ քննչական ծառայությունը, կրկնելով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության գործելաոճը, բավարարվել է միայն Ս. Հովակիմյանի մատնանշած ոստիկաններից բացատրություններ վերցնելով, որոնք էլ «թարսի պես» չեն խոստովանել իրենց կողմից նրան երեք անգամ ապօրինի ոստիկանություն տանելու, ժամեր շարունակ նրան ազատությունից ապօրինի զրկելու, այդ ընթացքում նրա նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն կիրառելու փաստը, այլ ուղղակի հայտնել են, թե նման բան իրականում չի եղել, իսկ Ս. Հովակիմյանը ստում է»,- ասում է Ստեփան Հովակիմյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը: Continue reading →

Սարգսյան. Հանրային վստահությունը չափելի է | Lragir.am

Posted on 03/01/2012

Ներկայացնում եմ Սերժ Սարգսյանի 2011թ. դեկտեմբերի 22-ին հրավիրած դատաիրավական համակարգի խնդիրների նվիրված խորհրդակցության մամուլի հաղորդագրությունը ըստ Lragir.am կայքի: ՀՀ Նախագահը կարևորել է նաև ապօրինի որոշումների վերանայումը` վերականգնելով անձանց խախտված իրավունքները: Այդ պատճառով էլ որոշեցի հրապարակել կայքում: Հետաքրքիր է իմանալ, որքանով են իրականանալի հայտարարված տեսլականները: Նրանք անմիջականորեն վերաբերվում է Ստեփան Հովակիմյանի դեպքին: Continue reading →


Если не признается, изнасилуйте! | Собеседник

Posted on 11/11/2011 by Beniamin Hovakimyan

Уголовное дело против Степана Овакимяна и Ваграма Керобяна совершенно явно выявляет практически все пороки и недостатки нашей судебно-правовой системы,- говорит отец Степана Бениамин Овакимян.- Предварительное расследование было неполным и призвано было лишь подтвердить придуманную версию. Почти все в этом деле ущербно и полно противоречий, не соблюдались презумпция невиновности и целый ряд требований закона.

Все разумные сроки судебного следствия были нарушены. Особая следственная служба, прокуратура и Управление внутренней безопасности Полиции никак не хотели признавать факт пыток и делали все, чтобы скрыть тяжкое преступление своих коллег… Continue reading →


Չի՞ խոստովանում` անարգանքի ենթարկեք | Զրուցակից

Ստեփանի և Վահրամ Քերոբյանի քրեական գործն ակնհայտորեն ցուցադրում է մեր իրավահամակարգի գրեթե բոլոր թերություններն ու բացթողումները: Նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական և իրենց ունեցած նախնական վարկածը հաստատելու միտումով: Գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են և հակասություններով լի: Ակնհայտորեն չեն պահպանվել անմեղության կանխավարկածը և օրենսդրության մի շարք հիմնարար պահանջներ: Continue reading →


Կինոմոսկվայի գողության սցենարը կփլվի՞ | Հետք online

«Ըստ էության, ոստիկանների կողմից թույլ տրված խախտումներով «զբաղվելու» իրավասություն ունեցող երկու պետական մարմին` ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը «ֆուտբոլ են խաղում» Ստեփանի նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ հաղորդման հետ: Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը գրությամբ հայտնում է, որ կասեցնում է ծառայողական քննությունը, քանի որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, իսկ վերջինս էլ քրեական գործ հարուցելը մերժելու որոշման հիմքում դնում է բացառապես ծառայողական քննության ընթացքում ոստիկանների տված սուտ բացատրությունները»,- ասում է փաստաբան Տիգրան Սաֆարյանը: Continue reading →


Վերաքննիչ Բողոք 2011թ. օգոստոսի 2-ի թիվ ԵԿԴ/0084/11/11 որոշման դեմ

Ստորև ներկայացնում ենք Ստեփան Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանի վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. օգոստոսի 2-ի թիվ ԵԿԴ/0084/11/11 որոշման դեմ որոշ ոչ էական խմբագրական փոփոխություններով:
Ամբողջական բողոքը, տողատակերի ամբողջական հղումներով, word ֆայլի տեսքով կարելի է ներբեռնել այտեղից`  http://dl.dropbox.com/u/30492539/Stepan/Appeal%201%20Original.doc  Continue reading→


Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի /CPT/ չափանիշները.

Ստորև ներկայացնում ենք վատ վերաբերմունքի` խոշտանգումների մասին հայտարարությունների քննության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի /CPT/ որոշ հիմնական չափանիշներ: Դրանք հատվածաբար ընտրված են Ստեփան Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանի կազմած վերաքննիչ բողոքից, որը տողատակերի ամբողջական հղումներով, word ֆայլի տեսքով կարելի է ներբեռնել այտեղից`  http://dl.dropbox.com/u/30492539/Stepan/Appeal%201%20Original.docContinue reading →

Բողոքարկում են ՀՔԾ-ի որոշումը | Lragir.am

«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողություն կազմակերպելու ու իրականացնելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի դատապաշտպան Տիգրան Սաֆարյանը բողոք է ներկայացրել Հատուկ քննչական ծառայության կայացրած որոշման դեմ, որով վերջինս մերժել էր քրեական գործի հարուցումը «հանցադեպի բացակայության հիմքով»: Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանին խոշտանգելու վերաբերյալ մերհրապարակումից հետո Հատուկ … Continue reading →

Ցուցմունքները կորզվել են տեւական խոշտանգումների արդյունքում | lragir.am

«Հարգելի դատարան, հաշվի առեք, որ նախաքննության ընթացքում որպես վկա տված բացատրությունս քննիչը վերցրել է տեւական խոշտանգումների արդյունքում: Տեւական ասելով` նկատի ունեմ ոչ թե մի քանի ժամ, այլ մի քանի օր շարունակ»,- դատարանում նման հայտարարությամբ հանդես եկավ Մոսկվա կինոթատրոնի դրամարկղից առանձնապես խոշոր չափերի գողություն կազմակերպելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանը: Continue reading →

Ապացույց տեսագրությունը կորել է | lragir.am

Քրեական գործում առկա է տեսագրություն, որտեղ երեւում է, թե մի երիտասարդ տղա ինչպես է մոտենում դրամարկղին, ապա րոպեներ անց դուրս գալիս այնտեղից: Վկա Նորայր Ազատյանի կարծիքով, դա Ստեփան Հովակիմյանն է, քանի որ կազմվածքով նման է նրան: Նշենք, որ մեղադրանքի համաձայն` այդ տղան ոչ թե Ստեփանն է, այլ Վահրամը, ով կառուցվածքով ակնհայտորեն ավելի փոքր է, քան տեսանյութի «հերոսը»:
Տեսանյութն ամբողջությամբ չի պահպանվել, քանի որ ինչպես Նորայր Ազատյանն ասաց, իրենք տեսագրության ամբողջական եւ կրճատված տարբերակները հանձնել են քննիչին, սակայն հետագայում, երբ դատարանում անհրաժեշտ է եղել ներկայացնել ամբողջական տարբերակը, քննիչը հայտարարել է, որ չի կարողանում գտնել այն: Փաստորեն, քրեական գործը դատարան է մտել էական ապացույցի բացակայությամբ: Continue reading →

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կոչը ՀՀ իշխանություններին

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին.

  • Իրականացնել արդար դատավարություն Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով, որպես ապացույց չօգտագործելով այն նյութերը, որոնք ձեռք են բերվել բռնությամբ:
  • Իրականացնել անկախ, արդյունավետ, լիարժեք քննություն խոշտանգումների վերաբերյալ հայտարարության կապակցությամբ, հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
  • Վերջ դնել գործի հիմքում միայն ինքնախոստովանական ցուցմունքներ դնելու արատավոր պրակտիկային: Continue reading →

Մամուլի հաղորդագրություն 2

2010թ. հունվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել գողություն: Կասկածյալի նկատմամբ ոստիկանությունում կիրառվել են բռնություններ: Խոշտանգումների արդյունքում կորզվել է ինքնախոստովանական ցուցմունք, որի հիման վրա էլ «սարքվել» է քրեական գործ: Չնայած ամբաստանյալի, փաստաբանների և իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարություններին ու ԶԼՄ-ներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներին, պատկան մարմինները հրաժարվում են կատարել օրենքի պահանջը` հետաքննել խոշտանգման փաստը: Continue reading →

Նորագույն դատավարություն | 168 Ժամ

Posted on 05/05/2011 by Beniamin Hovakimyan

Արա Գալոյանի «Նորագույն դատավարություն» հոդվածը 168 Ժամ օրաթերթում:

Նոր տեխնոլոգիաների տարածումը Հայաստանում զարմանալի արագությամբ է ընթանում: Երեւի ժամանակի շունչն է պարտադրում: …Սա միանշանակ դրական երեւույթ է: …Բայց վերջերս տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման բացառիկ ձեւի հանդիպեցի: Ինտերնետ տարածքում, պարզվում է, կարելի է հետեւել մի քրեական գործի պատմության: Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից կատարված գողության մեջ մեղադրվում է մտավորական ծանոթիս որդին, ով կրթությամբ մաթեմատիկոս է: Հավանաբար, հենց նա է հղացել իր քրեական գործի նյութերը stepanhovakimyan.wordpress.com կայքում տեղադրելու գաղափարը:
…Նույնիսկ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Համարբերգին դիմելուց հետո, երբ այս քրեական գործի մասին գրել էին «Հետք» եւ «Լրագիր.am» պարբերականները, մեր իրավապահները մեղադրյալին ու նրա դատապաշտպանին տեղեկացրել են, որ վարույթ սկսելու փոխարեն` Հատուկ քննչական ծառայությունից բողոքն ուղարկվել է Ոստիկանություն՝ ներքին ծառայողական քննության: Այս ընթացքում բողոք ստացող օղակների ոչ մի ներկայացուցիչ նեղություն չի կրել հանդիպելու բողոքող ամբաստանյալի հետ: Continue reading →

«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ» ՔՆՆՈՒԹՅՈՒՆ | Lragir.am

«Հատուկ քննչական ծառայությունը «պաս է տալիս» ոստիկանությանը, վերջինս էլ «պաս է տալիս ՀՔԾ-ին, արդյունքում իրական հանցագործները մնում են չբացահայտված»,- իրավապահ համակարգի գործողություններն այսպես է մեկնաբանում Ստեփան Հովակիմյանի դատապաշտպան Տիգրան Սաֆարյանը:
…Դատապաշտպան Տիգրան Սաֆարյանը վստահ է, որ իրականում ոչ ՀՔԾ, ոչ առավել եւս ՀՀ ոստիկանությունը շահագրգռված չեն իրական հանցագործներին բացահայտելու հարցում, քանի որ եթե ապացուցվի, որ Ստեփանին խոշտանգելով են կորզել ինքնախոստովանական ցուցմունքը, ամբողջ քրեական գործը գլխիվայր կշրջվի, եւ նախաքննական մարմինը ստիպված կլինի նոր մեղադրյալներ փնտրել: Continue reading →

ՄԵՂՔԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՊԱՑՈՒՅՑ ՉԿԱ – Aravot.am

Գրում է «Առավոտ» օրաթերթը.
…Քրեական գործում Ս. Հովակիմյանի եւ Վ. Քերոբյանի մեղքը հաստատող որեւէ ապացույց չկա: Դեպքի վայրում նրանց մատնահետքերը չկան, գողացված գումարը նրանց մոտ չի հայտնաբերվել: Կինոթատրոնի տեսախցիկների արձանագրած եւ անհայտ պատճառներով մոնտաժված տեսագրությունում ֆիքսված անձն իր արտաքին հատկանիշներով չի համապատասխանում նրանց, վերջիններիս հագուստների շարքում չի հայտնաբերվել այն հագուստը, որը կրել է կադրերում արձանագրված ենթադրյալ հանցագործը:
…Չնայած Ս. Հովակիմյանն իր նկատմամբ կիրառված ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների մասին գործի քննությունը ստանձնած քննիչին հայտնել է իրեն ձերբակալելուց եւ դրանից հետո հոր հրավիրած փաստաբանին ներգրավելուց անմիջապես հետո՝ պաշտոնական քննություն սկսելու առաջին իսկ օրը եւ դրանից 2 օր անց՝ դատարանում իրեն կալանավորելու հարցը քննարկելու ժամանակ, սակայն նրա հայտարարությունների կապակցությամբ պատշաճ քննություն չի կատարվել, ինչպես պահանջում են Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպային որոշումները եւ վատ վերաբերմունքի դեպքերի քննության վերաբերյալ CPT-ի չափանիշները: Continue reading

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Դատավարությունների դիտարկում

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Վերջնական զեկույց` Հայաստանում «Դատավարությունների դիտարկում» (Ապրիլ 2008 Հոլիս 2009)
Վարշավա 8 Մարտի 2010

КРАЖА | Голос Армении

Следователи, еще десяток лет назад считавшиеся белой костью правовой системы, ее базовым интеллектуальным потенциалом, сегодня не в состоянии заниматься своим делом, не прибегая к побоям и издевательствам над соотечественниками.
…Только после того, как было получено признательное показание Степана, заместитель директора кинотеатра “Москва” Норик Азатян подает официальное заявление по факту кражи …
…Кроме признательного показания Степана, нет никаких прямых доказательств того, что именно он с другом ограбили кассу. Кстати, и в вопросе с кассой тоже не все ладно. ..Continue reading →

To Tomas Hammerberg 2

Dear Mr. Hammarberg On January 2011 during your visit to Armenia, via Stepan Danielyan we informed you on tortures against Stepan Hovakimyan in the scope of the criminal case. There were some developments in this case after your meetings with … Continue reading →

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին 2

Posted on 02/21/2011 by Beniamin Hovakimyan

Հարգելի պարոն Համմարբերգ 2011թ. հունվարին Հայաստան կատարած Ձեր այցելության ընթացքում Ստեփան Դանիելյանի միջոցով Ձեզ տեղեկացրել էինք Ստեփան Հովակիմյանի վերաբերյալ քրեական գործով նրա նկատմամբ թույլ տրված խոշտանգումների վերաբերյալ: Հայաստանի իշխանությունների հետ Ձեր ունեցած հանդիպումներից հետո որոշակի զարգացումներ են տեղի ունեցել տվյալ … Continue reading →

Մամուլի հաղորդագրություն

Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ:
Այդ ընթացքում Ս. Հովակիմյանը երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների… Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով նա կանչվել է ՀՀ ոստիկանության քաղաքային վարչություն: 9 ժամ շարունակ ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, … Ոչ մարդկային մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է նաև նրա ընկերը` Վ. Քերոբյանը:
Խոշտանգումների վերաբերյալ Ստեփան Հովակիմյանը և փաստաբան Տիգրան Սաֆարյանը
ուղարկել են հաղորդում ՀՀ Հատուկ քննչական ծառայություն և ակնկալում են, որ կհարուցվի քրեական գործ ու խոշտանգում իրականացրած ոստիկանները կպատժվեն ըստ օրենքի: Continue reading →

Հաղորդում ՀՀ հատուկ քննչական ծատայությանը

Սույն հաղորդումը ուղարկվել է`

  • ՀՀ հատուկ քննչական ծատայության պետ, պարոն` Ա. Միրզոյանին,
  • ՀՀ գլխավոր դատախազ, պարոն` Ա. Հովսեփյանին,
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, պարոն` Ա. Հարությունյանին,
  • Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, պարոն` Ա. Իշխանյանին,
  • Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, պարոն` Մ. Դանիելյանին,
  • Հելսինկյան քաղաքացիական ասսամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, պարոն` Ա. Սաքունցին,
  • Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին,
  • Հայաստանում ԵԽ տեղեկատվական գրասենյակ` ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար, պարոն Թ.Համմարբերգին հանձնելու համար,
  • Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ նահանգների դեսպանատան գլխավոր իրավախորհրդատու, պարոն` Ս.Քեսսլերին,
  • Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ նախագահ, պարոն` Ա.Դանիելյանին,
  • «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպություն – Avenue des Gaulois, 7 1040 Brussels, Belgium,
  • Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտե (ԽԿԿ) CPT – Secretariat of the CPT, Council of Europe, F-67075 Strasbourg Cedex, France
Continue reading →

Հոդվածներ

Ստորև ներկայացված են թերթերում տպագրված հոդվածներ

ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՆՑ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ

Այս գործով կալանքի տակ գտնվող երկրորդ երիտասարդը 24-ամյա Վահրամ Քերոբյանն է, ում դատապաշտպան Գիվի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը որակեց ապօրինի.

«Վահրամը հանցագործություն չի կատարել, այդքանը բավարար չէ, նույնիսկ ապացուցված չէ մեղադրանքը: Լինում են դեպքեր, երբ անձը անմեղ է լինում, բայց նրա դեմ փաստեր են լինում: Այս դեպքում երկու հանգամանքներն էլ բացակայում են»,- ասում է փաստաբանը:Continue reading →

ՊԱՀԱՆՋ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆԻՆ

Posted on 01/31/2011 by bhovakimyan

«Մոսկվա» կինոթատրոնից կատարված գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանի հայտարարությունը.
Մենք կարծում ենք, որ Հատուկ քննչական ծառայությունը պետք է հրապարակման հիման վրա նյութեր նախապատրաստելով հարուցեր քրեական գործ և կատարեր անաչառ քննություն, քանի որ իմ վստահորդ Ստեփան Հովակիմյանը հայտնել է ոստիկանության ծառայողների կողմից ոչ թե կարգապահական խախտում թույլ տալու մասին, այլ մեղադրել է քրեորեն հետապնդելի կոնկրետ արարք` խոշտանգումներ կատարելու մեջ: Այդ են պահանջում ինչպես ՀՀ օրենքները, այնպես էլ միջազգային-իրավական փաստաթղթերը: Այս պահին մենք մտավախություն ունենք, որ ընդամենը ծառայողական քննություն կատարելու միջոցով փորձ է արվելու «կոծկել» կատարված ծանր հանցագործությունը:
Continue reading →

«ՀՐԱՇՔ ԿԿԱՏԱՐՎԻ, ՈՐ ԱԶԱՏԵՆ»

Posted on 01/26/2011 by bhovakimyan

«Բոլորս մտածում ենք, որ հրաշք պետք է կատարվի, որ հանկարծ Ստեփանին ազատեն, որովհետեւ արդարադատության համակարգում այդպես գրեթե չի եղել, որ մեկ տարի կալանավորված պահված մարդուն ազատ արձակեն»,- կարծում է Բենիամին Հովակիմյանը: Continue reading →

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Posted on 01/25/2011 by bhovakimyan

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն որոշել է ծառայողական քննություն կատարել lragir.am-ումդեկտեմբերի 27-ին հրապարակված “Ծեծելով, մերկացնելով ցուցմունք են կորզել” հոդվածում Մոսկվա կինոթատրոնի դրամարկղից գողություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցների կողմից Ստեփան Հովակիմյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու առնչությամբ: Այս մասին … Continue reading →

Համմարբերգը տեղյակ է բլոգից

Posted on 01/21/2011 by bhovakimyan

«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի հայրը` Բենիամին Հովակիմյանը, փորձում է տարբեր միջոցներով ապացուցել, որ Ստեփանն անմեղ է եւ որ նրա նկատմամբ ապօրինություններեն կատարվել: Բենիամին Հովակիմյանը որդու անվամբ արդեն բլոգ է բացել, որտեղ կարելի է ծանոթանալ … Continue reading →

Համմարբերգին առաջարկել են` պատժամիջոցներ Հայաստանի դեմ | Առավոտ

Posted on 01/20/2011 by bhovakimyan

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը Առավոտին պատմել է. «…Անդրադարձ եղավ նաեւ մի քանի այլ թեմաների, որոնցից ամենակարեւորն, իմ կարծիքով, ոստիկանությունում տեղի ունեցող խոշտանգումներն են: Ասենք, ինքս որպես օրինակ նշել եմ Ստեփան Հովակիմյանի դեպքի մասին, որին 9 ժամ խոշտանգել են, հետո սպառնացել սեռական բռնություններով, ասել են, թե կձերբակալեն ընկերուհուն: Դրանից հետո նա ինքնախոստովանական ցուցմունք էր գրել, որից ավելի ուշ հրաժարվել էր: Եվ դատի ընթացքում փաստաբանները որքան էլ միջնորդություններ էին արել խոշտանգումների վերաբերյալ՝ դատավորը հաշվի չէր առել»:Continue reading →

ԿԱՐԳԱԶԱՆՑ ԴԱՏԱՎՈՐ, ՀՈՇՈՏՈՂ ՔՆՆԻՉ

Posted on 12/28/2010 by bhovakimyan

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով դատաքննությունը, սակայն այն հետաձգվել է դատավոր Արմեն Խաչատրյանի աշխատանքի չներկայանալու պատճառով: Դատարանից մեր թղթակցին հայտնել են, որ ամենայն հավանականությամբ դատավոր Արմեն … Continue reading →

Ովքե՞ր են «Մոսկվա» կինոթատրոնի իրական թալանողները

Posted on 12/28/2010 by bhovakimyan

«Տեսնելով, որ ես իրենց ուզած ցուցմունքը չեմ տալիս, նրանք ինձ նորից տարան իրենց պետի` Եգոր Անտոնյանի մոտ: Վերջինս ասաց, որ լավ չեն ծեծում, շարունակեն ավելի ուժեղ ու նաեւ բերման ենթարկեն Գոհարին` ասելով. «Նա էլ հո էսքան չի դիմանա»: Միաժամանակ Անտոնյանն … Continue reading →

Category: Քրեական գործ

Ստորև ներկայացված են նյութեր քրեական գործի վերաբերյալ:

Բենիամին Հովակիմյանի ցուցմունքը

Posted on 01/25/2011 by bhovakimyan

Հարցման ենթարկվող Բենիամին Հովակիմյանը հայտնեց հետևյալը.
…Երևանի ոստիկանության վարչության և Կենտրոնական քննչական բաժնի մոտ տեղի ունեցած դեպքերը իմ մոտ վստահություն առաջացրեցին, որ այդ այսպես կոչված բացատրությունը և «ինքնախոստովանական ցուցմունքը» ոստիկանները կորզել են ճնշումներով, ծեծելով և մարդուն ոչ հարիր մեթոդներով: Այդ մասին վկայում են հետևյալ դրվագները`
• Ոստիկանական վարչություն Ստեփանը գնացել է ինքնակամ մոտ ժամը 14-ին, սակայն ձևակերպել են, թե իբր բերման են ենթարկել ժամը 17-ին: Ես վկայում եմ, որ սա ակնհայտ սուտ է:
• Ես, Ստեփանի հայրը վարչության դիմաց հինգից վեց ժամ փորձել եմ իմանալ իմ որդու վիճակի մասին, սակայն ինձ միայն սուտ տեղեկություններ են տվել: Այն մարդը, որին ներկայացրեցին քրեականի պետի տեղակալ, ինձ ակնհայտորեն խաբել է և կոպիտ, անմարդկային մեթոդներով դուրս է արել ոստիկանությունից:
• Ստեփանի հեռախոսը անջատել են և թույլ չեն տվել զանգել ինձ և տեղյակ պահել կատարվածի մասին:
• Այն փաստը, որ պարոն ավագ քննիչ Տիգրան Կիրակոսյանը գտնվելով Ստեփանի հետ քննչականում, մոտ երկու ժամ անընդհատ դուռը չէր բացում, չէր պատասխանում մեր զանգերին և, ավելին, մեկ այլ քննիչ մեզ պարզապես խաբում էր, ասելով, որ նրանք այդտեղ չեն: Բոլորին էլ պարզ է, թե ինչու նա չէր բացում դուռը, որովհետև չէր ավարտել Ստեփանից` մարդուն ոչ հարիր մեթոդներով ցուցմունք կորզելը:
• Այն, որ Ստեփանը իսկույն համաձայնվեց փաստաբան ունենալ, վկայում է, որ նա չէր կարող ինքնակամ հրաժարվել փաստաբանի ծառայություններից, ուրեմն դա արվել է ճնշման հետևանքով:
• Այն որ նրան ծեծել են, երևում էր անզեն աչքով. Ստեփանի երեսին գույն չկար, չէր կարողանում հանգիստ քայլել, և ուներ խիստ վախեցած տեսք:
Continue reading →

Ստեփան Հովակիմյանի ցուցմունքը դատարանում

Posted on 12/26/2010 by bhovakimyan

Ես կամ Վահրամը որևէ կապ չունենք կատարված գողության հետ: Մենք այստեղ ենք գտնվում միայն մեկ բանի հետևանքով, որ կինոթատրոնի ղեկավարությունը համոզված է նրանում, որ գողությունն իբր կատարվել է իմ կողմից, սակայն դա որևէ կերպ չի հաստատվում գործում առկա ապացույցներով: Հավանաբար իմ անձի նկատմամբ չգիտեմ, թե ինչ պատճառով ունեցած նախատրամադրվածությունն է նման համոզվածություն ունենալու համար հիմք տվել, սակայն հավաստիացնում եմ, որ ես բացարձակապես որևէ առնչություն չունեմ գողության հետ: Իմ բերած փաստարկները արդեն բավարար են համոզվելու համար, որ այս գործը շինծու է, այնտեղ չկա իմ դեմ վկայող ոչ մի ապացույց և, որ ես և իմ ընկեր Վահրամը անմեղ ենք:
Continue reading →

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s