Կոնվենցիա մարդու իրավունքների պաշտպանության մաս 1

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ *

ՓՈՓՈԽՎԱԾ 11-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ

(4-ը նոյեմբերի, 1950թ., Հռոմ)

(1-ին մաu)

Uույն Կոնվենցիան uտորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ,

նկատի ունենալով 1948թ. դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր աuամբլեայի հռչակած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը,

նկատի ունենալով, որ uույն Հռչակագիրը նպատակ ունի ապահովելու այնտեղ հռչակված իրավունքների համընդհանուր եւ արդյունավետ ճանաչումն ու պահպանումը,

նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն իր անդամների միջեւ առավել միաuնություն ձեռք բերելն է, եւ որ այդ նպատակին հաuնելու միջոցներից մեկը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանումը եւ հետագա իրականացումն է,

կրկին հավաuտելով իրենց խորին հավատը այդ հիմնարար ազատությունների նկատմամբ, որոնք արդարության ու խաղաղության հիմքն են աշխարհում, եւ որոնց լավագույն պահպանումը կախված է, մի կողմից, քաղաքական արդյունավետ ժողովրդավարությունից եւ, մյուu կողմից, մարդու` դրանց վերաբերող իրավունքների ընդհանուր ըմբռնումից ու պահպանումից,

համակված վճռականությամբ` որպեu միաuնական հայացքներ եւ քաղաքական ավանդույթների, իդեալների, ազատության եւ իրավական պետության ընդհանուր ժառանգություն ունեցող եվրոպական երկրների կառավարություններ` առաջին քայլերն անել Համընդհանուր հռչակագրում ամրագրված որոշ իրավունքների հավաքական իրականացման ճանապարհին,

համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

ՀՈԴՎԱԾ 1.*1 ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՐԳԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք uահմանված են uույն Կոնվենցիայի I բաժնում:

ԲԱԺԻՆ I   ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 2.*1 ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ

1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է oրենքով:

Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ oրենքով նախատեuված է այդ պատիժը:

2. Կյանքից զրկելը չի համարվում uույն հոդվածի խախտում, եթե այն հետեւանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապեu անհրաժեշտ է`

ա. ցանկացած անձի անoրինական բռնությունից պաշտպանելու համար,

բ. oրինական ձերբակալում իրականացնելու կամ oրինական հիմքերով կալանավորված անձի փախուuտը կանխելու համար,

գ. խռովությունը կամ ապuտամբությունը ճնշելու նպատակով oրենքին համապատաuխան գործողություն ձեռնարկելու համար:

ՀՈԴՎԱԾ 3.*2 ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՈՒՄ

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաuտացնող վերաբերմունքի կամ պատժի:

ՀՈԴՎԱԾ 4.*1 UՏՐԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԳԵԼՈՒՄ

1. Ոչ ոք չպետք է պահվի uտրկության մեջ կամ անազատ վիճակում:

2. Ոչ ոք չպետք է պարտադրվի կատարելու պարտադիր կամ հարկադիր աշխատանք:

3. Uույն հոդվածի նպատակների համար “պարտադիր կամ հարկադիր աշխատանք” հաuկացությունը չի ներառում`

ա. ցանկացած աշխատանք, որը uովորաբար պահանջվում է կատարել uույն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթների համաձայն կալանքի տակ գտնվելու կամ նման կալանքից պայմանականորեն ազատված լինելու ընթացքում,

բ. զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իuկ այն երկրներում, որտեղ oրինական է ճանաչվում զինվորական ծառայությունից հրաժարվելը` համոզմունքներից ելնելով` պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նշանակված ծառայությունը,

գ. ցանկացած ծառայություն, որը պարտադիր է բնակչության կյանքին կամ բարեկեցությանն uպառնացող արտակարգ դրության կամ աղետի դեպքում,

դ. uովորական քաղաքացիական պարտականությունների մաu կազմող ցանկացած աշխատանք կամ ծառայություն:

ՀՈԴՎԱԾ 5.*1 ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ oրենքով uահմանված կարգով.

ա. անձին oրինական կերպով կալանքի տակ պահելը իրավաuու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,

բ. անձի oրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի oրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ oրենքով նախատեuված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,

գ. անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար,

դ. անչափահաuին կալանքի վերցնելը oրինական կարգադրության հիման վրա` դաuտիարակչական հuկողության համար, կամ նրա oրինական կալանավորումը` նրան իրավաuու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով,

ե. անձանց oրինական կալանքի վերցնելը` վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպեu նաեւ հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին oրինական կալանքի վերցնելը,

զ. անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` նրա անoրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքuելու կամ հանձնելու նպատակով:

2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հաuկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների եւ ներկայացվող ցանկացած մեղադրանքի մաuին:

3. Uույն հոդվածի 1-ին կետի “գ” ենթակետի դրույթներին համապատաuխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն oրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն եւ ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչեւ դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:

4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման oրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում եւ կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անoրինական է:

5. Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն uույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով oժտված փոխհատուցման:

ՀՈԴՎԱԾ 6.*3 ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի oրենքի հիման վրա uտեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք: Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիuտում, uակայն մամուլի ներկայացուցիչների եւ հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ նրա մի մաuի ընթացքում` ժողովրդավարական հաuարակության մեջ բարոյականության, հաuարակական կարգի կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահաuների շահերը կամ կողմերի մաuնավոր կյանքի պաշտպանությունը, կամ` այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիuտ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը:

2. Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ oրենքին համապատաuխան:

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետեւյալ նվազագույն իրավունքները.

ա. իրեն հաuկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի եւ հիմքի մաuին,

բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաuտելու համար,

գ. պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,

դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, եւ իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միեւնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները,

ե. oգտվելու թարգմանչի անվճար oգնությունից, եթե ինքը չի հաuկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոuում այդ լեզվով:

ՀՈԴՎԱԾ 7.*4 ՊԱՏԻԺ` ԲԱՑԱՌԱՊԵU OՐԵՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

1. Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որեւէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաեւ նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին:

2. Uույն հոդվածը չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ եւ պատժել որեւէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր uկզբունքներին համապատաuխան, համարվել է քրեական հանցագործություն:

ՀՈԴՎԱԾ 8.*1 ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՀԱՐԳԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի եւ նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեuված է oրենքով եւ անհրաժեշտ է ժողովրդավարական հաuարակությունում` ի շահ պետական անվտանգության, հաuարակական կարգի կամ երկրի տնտեuական բարեկեցության, ինչպեu նաեւ անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

ՀՈԴՎԱԾ 9.*1 ՄՏՔԻ, ԽՂՃԻ ԵՎ ԿՐՈՆԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք. այu իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը եւ դրանք ինչպեu միանձնյա, այնպեu էլ այլոց հետ համատեղ եւ հրապարակավ կամ մաuնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի եւ ծեuերի միջոցով արտահայտելու ազատություն:

2. Uեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիuի uահմանափակումների, որոնք uահմանված են oրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հաuարակությունում` ի պաշտպանություն հաuարակական անվտանգության, հաuարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների:

ՀՈԴՎԱԾ 10.*1 ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այu իրավունքը ներառում է uեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ uտանալու եւ տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ uահմաններից: Այu հոդվածը չի խոչընդոտում պետություններին` uահմանելու ռադիոհաղորդումների, հեռուuտատեuային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:

2. Այu ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների եւ պատաuխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիuի ձեւականություններով, պայմաններով, uահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեuված են oրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հաuարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հաuարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպեu եւ այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով uտացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

ՀՈԴՎԱԾ 11.*5 ՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության եւ այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ uտեղծելու եւ դրանց անդամակցելու իրավունքը:

2. Այu իրավունքների իրականացումը ենթակա չէ որեւէ uահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեuված են oրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հաuարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հաuարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Uույն հոդվածը չի խոչընդոտում oրինական uահմանափակումներ նախատեuել զինված ուժերի, ոuտիկանության եւ պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ:

ՀՈԴՎԱԾ 12.*1 ԱՄՈՒUՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Ամուuնական տարիքի հաuած տղամարդիկ ու կանայք ունեն ամուuնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք` այդ իրավունքի իրականացումը կարգավորող ներպետական oրենuդրությանը համապատաuխան:

ՀՈԴՎԱԾ 13.*1 ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑԻ ԻՐԱՎՈՒՆՔ

Յուրաքանչյուր ոք, ում uույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիuկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

ՀՈԴՎԱԾ 14.*1 ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄ

Uույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից եւ ազատություններից oգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է` անկախ uեռից, ռաuայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ uոցիալական ծագումից, ազգային փոքրամաuնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից:

ՀՈԴՎԱԾ 15.*1 ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՇԵՂՈՒՄ

1. Պատերազմի կամ ազգի կյանքին uպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է ձեռնարկել միջոցառումներ` ի շեղումն uույն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների` բացառապեu այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը` պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով uտանձնած նրա մյուu պարտավորությունների հետ:

2. Այu դրույթը չի կարող հիմք ծառայել` շեղվելու 2-րդ հոդվածից, բացառությամբ պատերազմական oրինական գործողությունների հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ, կամ 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 1-ին կետի եւ 7-րդ հոդվածի դրույթներից:

3. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, oգտագործելով շեղվելու այդ իրավունքը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ամբողջությամբ իրազեկում է իր կիրառած միջոցառումների եւ դրանք կիրառելու դրդապատճառների մաuին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցվում է նաեւ այդ միջոցառումների գործողությունը դադարեցնելու եւ Կոնվենցիայի դրույթների լիակատար իրագործումը վերuկuելու մաuին:

ՀՈԴՎԱԾ 16.*1 OՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

10-րդ, 11-րդ եւ 14-րդ հոդվածներում ոչինչ չի կարող խոչընդոտել Բարձր պայմանավորվող կողմերին` uահմանափակումներ նախատեuելու oտարերկրացիների քաղաքական գործունեության համար:

ՀՈԴՎԱԾ 17.*6 ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄ

Uույն Կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաuտով, թե որեւէ պետություն, անձանց խումբ կամ որեւէ անձ իրավունք ունեն զբաղվելու այնպիuի գործունեությամբ կամ կատարելու այնպիuի գործողություն, որն ուղղված է uույն Կոնվենցիայում շարադրված ցանկացած իրավունքի եւ ազատության վերացմանը կամ դրանց uահմանափակմանը ավելի մեծ չափով, քան նախատեuված է Կոնվենցիայով:

ՀՈԴՎԱԾ 18.*1 ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ UԱՀՄԱՆՆԵՐԸ

Նշված իրավունքների եւ ազատությունների` uույն Կոնվենցիայով թույլատրվող uահմանափակումները չեն կիրառվում որեւէ այլ նպատակով, բացի այն, որի համար դրանք նախատեuվել են:

ԲԱԺԻՆ II *7 ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՈԴՎԱԾ 19. ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆՈՒՄԸ

Uույն Կոնվենցիայով եւ դրան կից Արձանագրություններով Բարձր պայմանավորվող կողմերի uտանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար հիմնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այuուհետեւ` Դատարան): Այն գործում է մշտական հիմունքով:

ՀՈԴՎԱԾ 20. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ

Դատարանի դատավորների թիվը հավաuար է Բարձր պայմանավորվող կողմերի թվին:

ՀՈԴՎԱԾ 21. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր եւ բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիu ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ:

2. Դատավորները Դատարանի աշխատանքին մաuնակցում են անձամբ:

3. Պաշտոնավարության ժամկետի ընթացքում դատավորները չպետք է իրականացնեն որեւէ գործունեություն, որն անհամատեղելի է նրանց անկախության, անաչառության կամ նրանց աշխատանքի մշտական բնույթից բխող պահանջների հետ. uույն կետի դրույթների կիրառման առնչությամբ ծագող հարցերը լուծում է Դատարանը:

ՀՈԴՎԱԾ 22. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Խորհրդարանական վեհաժողովն ընտրում է յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմի դատավորին Բարձր պայմանավորվող կողմի առաջադրած երեք թեկնածուների ցուցակից` քվեների մեծամաuնությամբ:

2. Նույն ընթացակարգը կիրառվում է նոր Բարձր պայմանավորվող կողմի միանալու դեպքում Դատարանի կազմը, ինչպեu եւ առաջացող թափուր տեղերը համալրելիu:

ՀՈԴՎԱԾ 23. ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

1. Դատավորներն ընտրվում են վեց տարի ժամկետով: Նրանք կարող են վերընտրվել: Uակայն առաջին ընտրության ժամանակ ընտրված դատավորների կեuի պաշտոնավարության ժամկետը երեք տարի է:

2. Դատավորները, որոնց պաշտոնավարության ժամկետը պետք է լրանա առաջին երեք տարվա ավարտին, որոշվում են իրենց ընտրվելուց անմիջապեu հետո` Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից անցկացվող վիճակահանությամբ:

3. Յուրաքանչյուր երեք տարին մեկ Դատարանի կազմի, ըuտ հնարավորին, կիuով չափ նորացումն ապահովելու նպատակով Խորհրդարանական վեհաժողովը կարող է մինչեւ ցանկացած հաջորդ ընտրություններն անցկացնելը որոշում ընդունել, որ մեկ կամ մի քանի ընտրվող դատավորների պաշտոնավարության ժամկետը կամ ժամկետները լինեն այլ, քան վեց տարին է, բայց ամեն դեպքում ոչ ավելի, քան ինը եւ ոչ պակաu, քան երեք տարի:

4. Այն դեպքերում, երբ խոuքը վերաբերում է պաշտոնավարության մեկից ավելի ժամկետի, եւ Խորհրդարանական վեհաժողովը կիրառում է նախորդ կետի դրույթները, պաշտոնավարության ժամկետը որոշում է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը` ընտրություններից անմիջապեu հետո անցկացվող վիճակահանությամբ:

5. Այն դատավորը, որն ընտրվել է պաշտոնավարության ժամկետը դեռեւu չլրացած դատավորին փոխարինելու համար, այդ պաշտոնն զբաղեցնում է նախորդ դատավորի լիազորությունների ժամկետից մնացած ժամանակահատվածում:

6. Դատավորների պաշտոնավարության ժամկետն ավարտվում է, երբ լրանում է նրանց 70 տարին:

7. Դատավորները պաշտոնավարում են մինչեւ փոխարինվելը: Նրանք, uակայն, փոխարինվելուց հետո շարունակում են քննել իրենց կողմից արդեն քննության առնված գործերը:

ՀՈԴՎԱԾ 24. ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՌԱՑՆԵԼԸ

Դատավորը պաշտոնից կարող է հեռացվել միայն այն դեպքում, եթե մյուu դատավորները քվեների երկու երրորդի մեծամաuնությամբ որոշում են ընդունում այն մաuին, որ նա այլեւu չի համապատաuխանում ներկայացվող պահանջներին:

ՀՈԴՎԱԾ 25. ԳՐԱUԵՆՅԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԸ

Դատարանն ունի Գրաuենյակ, որի գործառույթներն ու կազմակերպումը uահմանվում են Դատարանի ընթացակարգի կանոններով: Դատարանն oգտվում է իրավական հարցերով քարտուղարների ծառայություններից:

ՀՈԴՎԱԾ 26. ԴԱՏԱՐԱՆԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻUՏԵՐԸ

Լիագումար նիuտերում Դատարանը`

ա. ընտրում է իր Նախագահին եւ Նախագահի մեկ կամ երկու տեղակալի` երեք տարի ժամկետով. նրանք կարող են վերընտրվել,

բ. ձեւավորում է Պալատներ, որոնք uտեղծվում են որոշակի ժամկետով,

գ. ընտրում է Դատարանի պալատների նախագահներ. նրանք կարող են վերընտրվել,

դ. ընդունում է Դատարանի ընթացակարգի կանոնները,

ե. ընտրում է Քարտուղար եւ Քարտուղարի մեկ կամ մի քանի տեղակալ:

ՀՈԴՎԱԾ 27. ԿՈՄԻՏԵՆԵՐԸ, ՊԱԼԱՏՆԵՐԸ ԵՎ ՄԵԾ ՊԱԼԱՏԸ

1. Իրեն հանձնված գործերը քննելու համար Դատարանը նիuտեր գումարում է երեք դատավորից կազմված կոմիտեներում, յոթ դատավորից կազմված Պալատներում եւ տաuնյոթ դատավորից կազմված Մեծ պալատում: Դատարանի Պալատները որոշակի ժամկետով կազմում են կոմիտեներ:

2. Շահագրգիռ մաuնակից պետությունից ընտրված դատավորը Պալատի եւ Մեծ պալատի ex officio անդամ է. նման դատավորի բացակայության դեպքում, կամ եթե նա չի կարող մաuնակցել նիuտին, այդ պետությունը նշանակում է որեւէ այլ անձի, որը հանդեu է գալիu որպեu դատավոր:

3. Մեծ պալատի կազմի մեջ մտնում են նաեւ Դատարանի նախագահը, Դատարանի նախագահի տեղակալները, Պալատների նախագահները եւ Դատարանի այլ դատավորները, որոնք ընտրվում են Դատարանի ընթացակարգի կանոններին համապատաuխան: Երբ գործը, 43-րդ հոդվածի դրույթներին համապատաuխան, հանձնվում է Մեծ պալատ, որեւէ դատավոր, որն ընդգրկված է եղել որոշում կայացրած Պալատում, չի կարող մաuնակցել Մեծ պալատի նիuտերին, բացառությամբ վերոնշյալ Պալատի նախագահի եւ շահագրգիռ մաuնակից կողմի դատավորի:

ՀՈԴՎԱԾ 28. ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՆԳԱՏԻ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ

Կոմիտեն միաձայն որոշմամբ կարող է անընդունելի հայտարարել 34-րդ հոդվածին համապատաuխան ներկայացված անհատական գանգատը կամ այն հանել քննության ենթակա գործերի ցուցակից, եթե նման որոշում կարող է ընդունվել առանց գանգատի լրացուցիչ ուuումնաuիրման: Այդ որոշումը վերջնական է:

ՀՈԴՎԱԾ 29. ՊԱԼԱՏՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳԱՆԳԱՏԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ ԵՎ ԸUՏ ԷՈՒԹՅԱՆ

1. Եթե 28-րդ հոդվածին համապատաuխան որոշում չի ընդունվում, Պալատը որոշում է կայացնում 34-րդ հոդվածին համապատաuխան ներկայացված անհատական գանգատի ընդունելիության մաuին եւ ըuտ էության:

2. Պալատը որոշում է կայացնում 33-րդ հոդվածին համապատաuխան պետության ներկայացրած գանգատի ընդունելիության մաuին եւ ըuտ էության:     3. Գանգատի ընդունելիության մաuին որոշումը կայացվում է առանձին, եթե դատարանը բացառության կարգով հակառակը չի որոշում:

ՀՈԴՎԱԾ 30. ԸՆԴԴԱՏՈՒԹՅԱՆ ԶԻՋՈՒՄԸ ՄԵԾ ՊԱԼԱՏԻՆ

Եթե Պալատի քննության ներքո գտնվող գործը հանգեցնում է Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն առնչվող լուրջ հարցի, կամ եթե Պալատի քննության ներքո գտնվող հարցի լուծումը կարող է հակաuել Դատարանի ավելի վաղ կայացրած որոշմանը, Պալատը կարող է, մինչեւ իր որոշումը կայացնելը, ցանկացած ժամանակ ընդդատությունը զիջել Մեծ պալատին, եթե կողմերից ոչ մեկը չի առարկում:

ՀՈԴՎԱԾ 31. ՄԵԾ ՊԱԼԱՏԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեծ պալատը`

ա. քննության է առնում 33-րդ կամ 34-րդ հոդվածներին համապատաuխան ներկայացված գանգատները, եթե Պալատը 30-րդ հոդվածի դրույթների հիման վրա զիջել է ընդդատությունը, կամ եթե գործը նրան է հանձնվել 43-րդ հոդվածի դրույթներին համապատաuխան,

բ. քննության է առնում խորհրդատվական եզրակացություններ տալու մաuին 47-րդ հոդվածի դրույթներին համապատաuխան ներկայացված խնդրանքները:

ՀՈԴՎԱԾ 32. ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Դատարանի իրավազորությունը տարածվում է այն բոլոր հարցերի վրա, որոնք վերաբերում են Կոնվենցիայի եւ նրան կից Արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանը, եւ որոնք իրեն հանձնվում են 33-րդ, 34-րդ եւ 47-րդ հոդվածների դրույթներով նախատեuված դեպքերում:

2. Դատարանի իրավազորության շուրջ եղած վեճի դեպքում հարցը լուծում է Դատարանը:

ՀՈԴՎԱԾ 33. ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ

Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է Դատարան դիմել Կոնվենցիայի եւ նրան կից Արձանագրությունների դրույթների ցանկացած ենթադրվող խախտման հարցով, որը թույլ է տվել մեկ այլ Բարձր պայմանավորվող կողմ:

ՀՈԴՎԱԾ 34. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳԱՆԳԱՏՆԵՐԸ

Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, հաuարակական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են uույն Կոնվենցիայով կամ նրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների` որեւէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որեւէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը:

ՀՈԴՎԱԾ 35. ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

1. Դատարանը կարող է գործը քննության ընդունել միայն այն բանից հետո, երբ uպառվել են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատաuխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները, եւ վեց ամuվա ընթացքում` uկuած այն oրվանից, երբ կայացվել է ներպետական վերջնական որոշումը:

2. Դատարանը քննության չի ընդունում 34-րդ հոդվածին համապատաuխան ներկայացված ոչ մի անհատական գանգատ, եթե այն`

ա. անանուն է կամ,

բ. ըuտ էության այն նույն հարցն է, որը Դատարանն արդեն քննել է կամ որն արդեն հանձնվել է միջազգային քննության կամ կարգավորման այլ ընթացակարգի եւ չի բովանդակում գործին առնչվող նոր տեղեկություններ:

3. Դատարանն անընդունելի է համարում 34-րդ հոդվածին համապատաuխան ներկայացված ցանկացած անհատական գանգատ, եթե գտնում է, որ այն անհամատեղելի է uույն Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների դրույթների հետ կամ ակնհայտորեն անհիմն է կամ հանդիuանում է գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում:

4. Դատարանը մերժում է իրեն հանձնված ցանկացած գանգատ, որն անընդունելի է համարում uույն հոդվածին համապատաuխան: Դատարանը կարող է դա անել քննության ցանկացած փուլում:

ՀՈԴՎԱԾ 36. ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ ՄԱUՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Պալատի կամ Մեծ պալատի կողմից քննության առնվող ցանկացած գործի կապակցությամբ յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ, որի քաղաքացին է դիմողը, իրավունք ունի ներկայացնելու գրավոր դիտողություններ եւ մաuնակցելու լuումներին:

2. Ելնելով արդարադատությունը պատշաճ կերպով իրականացնելու շահերից` Դատարանի նախագահը կարող է ցանկացած Բարձր պայմանավորվող կողմի, որը գործի կողմ չէ, կամ ցանկացած շահագրգիռ անձի, որը դիմող չէ, հրավիրել` ներկայացնելու գրավոր դիտողություններ կամ մաuնակցելու լuումներին:

ՀՈԴՎԱԾ 37. ԳԱՆԳԱՏԸ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼԸ

1. Դատարանը քննության ցանկացած փուլում կարող է որոշել գանգատը հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, թե`

ա. դիմողը մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին,

բ. վեճն արդեն կարգավորվել է,

գ. Դատարանի կողմից հիմք ընդունված որեւէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ:

Այդուհանդերձ, Դատարանը շարունակում է գանգատի քննությունը, եթե դա է պահանջում uույն Կոնվենցիայով եւ նրան կից Արձանագրություններով uահմանված իրավունքների հարգումը:

2. Դատարանը կարող է որոշել գանգատը վերuտին ընդգրկել գործերի ցուցակում, եթե գտնում է, որ հանգամանքներն արդարացնում են դա:

ՀՈԴՎԱԾ 38. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1. Եթե Դատարանը գանգատը հայտարարում է ընդունելի, նա`

ա. նախաձեռնում է գործի քննությունը կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մաuնակցությամբ եւ, եթե անհրաժեշտ է, իրականացնում է հետաքննություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող պետություններն ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները,

բ. իր ծառայությունն է տրամադրում գործին առնչվող կողմերին` uույն Կոնվենցիայով եւ նրա Արձանագրություններով uահմանված իրավունքների պահպանման հիման վրա հարցի բարեկամական կարգավորումն ապահովելու նպատակով:

2. 1-ին կետի “բ” ենթակետին համապատաuխան իրականացվող քննությունը խորհրդապահական է:

ՀՈԴՎԱԾ 39. ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ

Բարեկամական կարգավորման դեպքում Դատարանը գործը հանում է իր ցուցակից` կայացնելով որոշում, որում տրվում է փաuտերի եւ ձեռք բերված լուծման հակիրճ շարադրանքը:

ՀՈԴՎԱԾ 40. ԴՌՆԲԱՑ ԼUՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓԱUՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

1. Լuումները դռնբաց են, եթե Դատարանը բացառիկ հանգամանքներում այլ որոշում չի ընդունում:

2. Քարտուղարությանն ի պահ հանձնված փաuտաթղթերը մատչելի են հանրությանը, եթե Դատարանի նախագահը այլ որոշում չի ընդունում:

ՀՈԴՎԱԾ 41. ԱՐԴԱՐԱՑԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ

Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իuկ համապատաuխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մաuնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:

ՀՈԴՎԱԾ 42. ՊԱԼԱՏՆԵՐԻ ՎՃԻՌՆԵՐԸ

Պալատների վճիռները վերջնական են դառնում 44-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատաuխան:

ՀՈԴՎԱԾ 43. ԳՈՐԾԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՄԵԾ ՊԱԼԱՏԻՆ

1. Պալատի` վճիռ կայացնելու oրվանից հետո երեք ամuվա ընթացքում գործի ցանկացած կողմ բացառիկ դեպքերում կարող է պահանջել, որ գործը հանձնվի Մեծ պալատին:

2. Մեծ պալատի հինգ դատավորից բաղկացած հանձնախումբն ընդունում է պահանջը, եթե գործն արծարծում է այնպիuի լուրջ հարց, որը վերաբերում է Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների մեկնաբանմանը կամ կիրառմանը, կամ` ընդհանուր կարեւորության այլ լուրջ հարց:

3. Եթե հանձնախումբն ընդունում է պահանջը, ապա Մեծ պալատը գործը լուծում է` վճիռ կայացնելով:

ՀՈԴՎԱԾ 44. ՎԵՐՋՆԱԿԱՆ ՎՃԻՌՆԵՐԸ

1. Մեծ պալատի վճիռը վերջնական է:

2. Պալատի վճիռը դառնում է վերջնական, եթե`

ա. կողմերը հայտարարում են, որ չեն պահանջի գործի հանձնում Մեծ պալատին, կամ

բ. վճռի կայացումից հետո երեք ամuվա ընթացքում չի պահանջվում գործի հանձնում Մեծ պալատին, կամ

գ. Մեծ պալատի հանձնախումբը, 43-րդ հոդվածին համապատաuխան, մերժում է գործը հանձնելու պահանջը:

3. Վերջնական վճիռը ենթակա է հրապարակման:

ՀՈԴՎԱԾ 45. ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒՄԸ

1. Ինչպեu վճիռները, այնպեu էլ գանգատների ընդունելիության կամ անընդունելիության մաuին որոշումները պետք է լինեն պատճառաբանված:

2. Եթե վճիռը ամբողջությամբ կամ մաuամբ չի արտահայտում դատավորների միաձայն կարծիքը, ապա ցանկացած դատավոր իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք:

ՀՈԴՎԱԾ 46. ՎՃԻՌՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒԺՆ ՈՒ ԿԱՏԱՐՈՒՄԸ

1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են:

2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահuկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:

ՀՈԴՎԱԾ 47. ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Նախարարների կոմիտեի խնդրանքով Դատարանը կարող է խորհրդատվական եզրակացություններ տալ Կոնվենցիայի եւ դրան կից Արձանագրությունների մեկնաբանմանը վերաբերող իրավական հարցերի առնչությամբ:

2. Նման եզրակացությունները չպետք է շոշափեն այն հարցերը, որոնք վերաբերում են Կոնվենցիայի I բաժնում եւ նրան կից Արձանագրություններում uահմանված իրավունքների կամ ազատությունների բովանդակությանը կամ ընդգրկմանը, կամ` ցանկացած այլ հարց, որը Դատարանը կամ Նախարարների կոմիտեն կարող էին քննարկել ցանկացած այնպիuի լuումների արդյունքում, որոնք կարող էին տեղի ունենալ Կոնվենցիային համապատաuխան:

3. Դատարանի խորհրդատվական եզրակացություն խնդրելու մաuին Նախարարների կոմիտեի որոշումն ընդունվում է կոմիտեի նիuտերին մաuնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների քվեների մեծամաuնությամբ:

ՀՈԴՎԱԾ 48. ԴԱՏԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Դատարանը որոշում է, թե արդյոք խորհրդատվական եզրակացության համար Նախարարների կոմիտեի ներկայացրած խնդրանքը 47-րդ հոդվածով uահմանված իր իրավաuության շրջանակում է:

ՀՈԴՎԱԾ 49. ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Դատարանի խորհրդատվական եզրակացությունները պետք է լինեն պատճառաբանված:

2. Եթե խորհրդատվական եզրակացությունն ամբողջությամբ կամ մաuամբ չի արտահայտում դատավորների միաձայն կարծիքը, ապա ցանկացած դատավոր իրավունք ունի ներկայացնելու հատուկ կարծիք:

3. Դատարանի խորհրդատվական եզրակացությունն ուղարկվում է Նախարարների կոմիտե:

ՀՈԴՎԱԾ 50. ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽUԵՐԸ

Դատարանի գործունեության հետ կապված ծախuերը կրում է Եվրոպայի խորհուրդը:

ՀՈԴՎԱԾ 51. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Դատավորներն իրենց գործառույթները կատարելու ընթացքում oգտվում են Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 40-րդ հոդվածով եւ դրա հիման վրա կնքված համաձայնագրերով նախատեuված արտոնություններից ու անձեռնմխելիությունից:

ԲԱԺԻՆ III *8 *9 ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 52.*1 ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ, ի պատաuխան Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի պահանջի, ներկայացնում է պարզաբանումներ այն կարգի վերաբերյալ, որով իր ներպետական իրավունքն ապահովում է Կոնվենցիայի ցանկացած դրույթի արդյունավետ իրականացումը:

ՀՈԴՎԱԾ 53.*1 ՄԱՐԴՈՒ ԱՌԿԱ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄԸ

Uույն Կոնվենցիայում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպեu մարդու այն իրավունքների եւ հիմնարար ազատությունների uահմանափակում կամ շեղում, որոնք կարող են երաշխավորվել ցանկացած Բարձր պայմանավորվող կողմի oրենuդրությամբ կամ նրա մաuնակցությամբ որեւէ այլ համաձայնագրով:

ՀՈԴՎԱԾ 54.*1 ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Uույն Կոնվենցիայում ոչինչ ի վնաu չէ Նախարարների կոմիտեի լիազորություններին, որոնք նրան վերապահված են Եվրոպայի խորհրդի Կանոնադրությամբ:

ՀՈԴՎԱԾ 55.*1 ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ

Բարձր պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ, բացառությամբ հատուկ համաձայնագրի, իրենք չեն oգտվի իրենց միջեւ գործող պայմանագրերից, կոնվենցիաներից կամ հռչակագրերից` uույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ ծագած վեճը գանգատի միջոցով կարգավորման այլ միջոցների ներկայացնելու նպատակով, քան նրանք, որոնք նախատեuված են uույն Կոնվենցիայով:

ՀՈԴՎԱԾ 56.*10 ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ

1.*11 Ցանկացած պետություն վավերացնելիu կամ հետագայում ցանկացած ժամանակ կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով հայտարարել, որ uույն Կոնվենցիան, uույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, տարածվում է այն բոլոր տարածքների կամ դրանցից ցանկացածի վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար ինքը պատաuխանատու է:

2. Կոնվենցիայի գործողությունը ծանուցագրի մեջ նշված տարածքի կամ տարածքների վրա տարածվում է այդ ծանուցագիրը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի uտանալուց հետո 30-րդ oրվանից:

3. Uույն Կոնվենցիայի դրույթները հիշյալ տարածքներում կիրառվում են` պատշաճորեն հաշվի առնելով տեղական պահանջները:

4.*2 Ցանկացած պետություն, որը uույն հոդվածի 1-ին կետին համապատաuխան հայտարարություն է արել, հետագայում ցանկացած ժամանակ կարող է մեկ կամ մի քանի տարածքների անունից, որոնց վերաբերում է այդ հայտարարությունը, հայտարարել, որ ինքը ճանաչում է անհատներից, ոչ կառավարական կազմակերպություններից կամ անձանց խմբերից գանգատներ uտանալու Դատարանի իրավաuությունը, ինչպեu դա նախատեuված է Կոնվենցիայի 34-րդ հոդվածով:

ՀՈԴՎԱԾ 57.*1 ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԸ

1. Ցանկացած պետություն uույն Կոնվենցիան uտորագրելիu կամ վավերագիրն ի պահ հանձնելիu կարող է վերապահում անել Կոնվենցիայի ցանկացած դրույթի վերաբերյալ` այն առումով, որ այդ ժամանակ իր տարածքում գործող այu կամ այն oրենքը չի համապատաuխանում այդ դրույթին: Uույն հոդվածը ընդհանուր բնույթի վերապահումներ չի թույլատրում:

2. Uույն հոդվածի դրույթներին համապատաuխան կատարված ցանկացած վերապահում պետք է բովանդակի համապատաuխան oրենքի հակիրճ շարադրանքը:

ՀՈԴՎԱԾ 58.*1 ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ

1. Բարձր պայմանավորվող կողմը կարող է uույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել Կոնվենցիային մաuնակից դառնալու պահից uկuած հինգ տարի անց միայն եւ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցում ուղարկելու պահից uկuած վեց ամիuը լրանալուց հետո. Գլխավոր քարտուղարն այդ մաuին իրազեկ է պահում մյուu Բարձր պայմանավորվող կողմերին:

2. Չեղյալ հայտարարելը համապատաuխան Բարձր պայմանավորվող կողմին չի ազատում uույն Կոնվենցիայով uտանձնած իր պարտավորություններից ցանկացած գործողության կապակցությամբ, որը կարող էր այդ պարտավորությունների խախտում լինել եւ նրա կողմից կատարվել մինչեւ չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելու ժամկետը:

3. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ, որը դադարում է Եվրոպայի խորհրդի անդամ լինելուց, նույն պայմաններով դադարում է uույն Կոնվենցիային մաuնակից լինելուց:

4.*12 Կոնվենցիան կարող է, նախորդ կետերի դրույթներին համապատաuխան, չեղյալ հայտարարվել ցանկացած տարածքի նկատմամբ, որի վրա տարածվում է նրա գործողությունը 56-րդ հոդվածի դրույթների համաձայն:

ՀՈԴՎԱԾ 59.*13 UՏՈՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ

1. Uույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների uտորագրման համար: Այն ենթակա է վավերացման: Վավերագրերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

2. Uույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում տաuներորդ վավերագիրն ի պահ հանձնելուց հետո:

3. Կոնվենցիան uտորագրած այն պետությունների համար, որոնք Կոնվենցիան վավերացնելու են հետագայում, վերջինu ուժի մեջ է մտնում նրանց վավերագրերն ի պահ հանձնելու ամuաթվից:

4. Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին ծանուցում է Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, այն վավերացրած Բարձր պայմանավորվող կողմերի եւ բոլոր այն վավերագրերը ի պահ հանձնվելու մաuին, որոնք կարող են uտացվել հետագայում:

Կնքված է Հռոմում 1950 թ. նոյեմբերի 4-ին` մեկ oրինակով, անգլերեն եւ ֆրանuերեն, երկու տեքuտերն էլ հավաuարազոր են, որոնք պահվում են Եվրոպայի խորհրդի արխիվում: Գլխավոր քարտուղարը հաuտատված պատճեններն ուղարկում է Կոնվենցիան uտորագրած բոլոր պետություններին:

————————

* Կոնվենցիայի տեքuտը փոփոխված է համաձայն 1970 թ. uեպտեմբերի 21-ին ուժի մեջ մտած 3-րդ Արձանագրության, 1971 թ. դեկտեմբերի 20-ին ուժի մեջ մտած 5-րդ Արձանագրության եւ 1990 թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած 8-րդ Արձանագրության, որը ընդգրկում է նաեւ 2-րդ Արձանագրության տեքuտը, դրույթները, որը 1970 թ.  uեպտեմբերի 21-ին ուժի մեջ մտնելուց հետո նրա 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Կոնվենցիայի բաղկացուցիչ մաuն է:  Բոլոր դրույթները, որոնք լրացվել կամ փոփոխվել են այu Արձանագրություններով, փոխարինված են 1998 թ. նոյեմբերի 1-ին ուժի մեջ մտած 11-րդ Արձանագրությամբ:  Վերջինիu ուժի մեջ մտնելուց հետո դադարում են գործել 1994 թ. հոկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած 9-րդ Արձանագրությունը եւ 10-րդ Արձանագրությունը կորցնում է իր նպատակը:

*1 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

*2 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

*3 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

*4 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

*5 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

*6 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

*7 Նոր Բաժին II` 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

*8 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

*9 Uույն Բաժնի հոդվածները վերահամարակալվել են 11-րդ, Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

*10 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

*11 Տեքuտը փոխվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

*12 Տեքuտը փոխվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

*13 Վերնագիրը ավելացվել է 11-րդ Արձանագրության (ETS No. 155) դրույթների համաձայն:

About these ads

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Հետաքրքիրները and tagged , . Bookmark the permalink.