Համմարբերգը տեղյակ է բլոգից | Lragir.am

«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի հայրը` Բենիամին Հովակիմյանը, փորձում է տարբեր միջոցներով ապացուցել, որ Ստեփանն անմեղ է եւ որ նրա նկատմամբ ապօրինություններեն կատարվել:
Բենիամին Հովակիմյանը որդու անվամբ արդեն բլոգ է բացել, որտեղ կարելի է ծանոթանալ քրեական գործին, կարդալ Ստեփանի ցուցմունքը դատարանում եւ մամուլի հրապարակումները այս գործի մասին:
Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը եւս տեղյակ է Ստեփանի հետ տեղի ունեցած խոշտանգումներին, որոնց արդյունքում նա ինքնախոստովանական ցուցմունքներ է գրել:
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ պատմել է Ստեփան Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործի մասին եւ փոխանցել է Ստեփանի հոր նամակը: «Համմարբերգը ոչինչ չասաց, նրա գործը լսելն է: Գուցե նա հետագայում քայլեր կձեռնարկի, ես չգիտեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Դանիելյանը:

ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

21/01/2011
http://www.lragir.am/armsrc/country-lrahos43193.html

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Lragir.am, Հոդվածներ and tagged , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s