ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ | Lragir.am

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն որոշել է ծառայողական քննություն կատարել lragir.am-ումդեկտեմբերի 27-ին հրապարակված “Ծեծելով, մերկացնելով ցուցմունք են կորզել” հոդվածում Մոսկվա կինոթատրոնի դրամարկղից գողություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցների կողմից Ստեփան Հովակիմյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու առնչությամբ:

Այս մասին խմբագրությանը պաշտոնական գրությամբ տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայությունը` ծառայության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Անդրանիկ Միրզոյանի ստորագրությամբ: Պաշտոնական գրության պատճեններն ուղղված են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա.Բաբաջանյանին, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, երրորդ դասի պետական խորհրդական Կորյուն Փիլոյանին:

Հրապարակված հոդվածում (հեղինակ` Արման Ղարիբյան) գողության մեջ մեղադրվող 28-ամյա Ստեփան Հովակիմյանը մանրամասն նկարագրում է, թե ինչպես են ոստիկանության քրեական հետախուզության 3-4 աշխատակիցներ դաժան ծեծի ենթարկում իրեն, ստորացնում ու ցանկալի ցուցմունքները կորզում, որոնք հետագայում դրվում են մեղադրանքի հիմքում:

Ըստ այդ մեղադրանքի`Ստեփան Հովակիմյանը 2010 թվականի հունվարի 10-ին կազմակերպել և ղեկավարել է Մոսկվա կինոթատրոնին պատկանող դրամարկղ-տոմսարկղից Վահրամ Քերոբյանի կողմից կատարված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի գաղտնի հափշտակությունը:

Պաշտպան (փաստաբան Արթուր Աթարբեկյան) ներգրավվելուց անմիջապես հետո Ստեփան Հովակիմյանը հրաժարվել է խոշտանգումների արդյունքում կորզված ցուցմունքներից և հայտարարել, որ ինքը որևէ կապ չունի կատարվածի հետ, սակայն ինչպես հաճախ է պատահում մեր երկրում, նրա հայտարարություններն անտեսվել են թե նախաքննական մարմնի և թե դատարանի կողմից:

Ստեփան Հովակիմյանին խոշտանգումների ենթարկելու և նրա նկատմամբ հարուցված քրեական գործի մասին տեղեկացվել է նաև օրերս Հայաստան այցելած Թոմաս Համմարբերգը:

Ստեփան Հովակիմյանի հայրը` Բենիամին Հովակիմյանը, որդու անվամբ բլոգ է բացել, որտեղ կարելի է ծանոթանալ քրեական գործին, կարդալ Ստեփանի ցուցմունքը դատարանում եւ մամուլի հրապարակումներն այս գործի վերաբերյալ:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հ.Գ. Ողջունում ենք Հատուկ քննչական ծառայության արձագանքը մամուլի հրապարակումների, մասնավորապես, խոշտանգման դեպքերի առնչությամբ, ինչպես նաև ցուցաբերած հետևողականությունը ծառայողական քննություն կատարելու առթիվ: Հուսանք, որ այս քննությունն իրապես կնպաստի իրական հանցագործներին գտնելու և արդարությունը վերականգնելու հարցում:
http://www.lragir.am/armsrc/right43287.html

17:24:00 – 25/01/2011

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Lragir.am, Հոդվածներ and tagged , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s