«ՀՐԱՇՔ ԿԿԱՏԱՐՎԻ, ՈՐ ԱԶԱՏԵՆ» | Lragir.am

Բենիամին Հովակիմյան

Բենիամին Հովակիմյան

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Հատուկ քննչական ծառայությունը ծառայողական քննություն է սկսել Մոսկվա կինոթատրոնի դրամարկղից գողություն կատարելու փաստի առթիվ Երևանի ոստիկանության աշխատակիցների կողմից Ստեփան Հովակիմյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու և նրանից ցուցմունքներ կորզելու առնչությամբ: Ստեփան Հովակիմյանի հայրը` Բենիամին Հովակիմյանը օրեր առաջ հարցազրույց է տվել lragir.am-ին, որտեղ նոր մանրամասներ է ներկայացրել:

«Ճշգրիտ հիշում եմ այդ օրը, երբ Ստեփանին տարել էին քննչական: Գիշերը 00:30-ին հազիվ կարողացանք ներս մտնել: Ստեփանի մաշկը մոխրագույն էր: Ես փաստաբան Արթուր Աթարբեկյանի հետ էի: Նա Ստեփանին անմիջապես հարցրեց` դո՞ւ ես արել, Ստեփանն ասաց` չէ: Փաստաբանն ասաց` ուրեմն գրի, որ դու չես, Ստեփանը նայեց քննիչին, հարցրեց` գրե՞մ, թե՞ չէ,- հիշում է«Մոսկվա» կինոթատրոնից գողություն կատարելումեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի հայրը` Բենիամին Հովակիմյանը: – Ես էլ ասացի` եթե չես արել, գրի, որ չես արել: Բայց քննիչ Տիգրան Կիրակոսյանն ասաց, թե իր աշխատանքային ժամն ավարտված է ու չհարցաքննեց Ստեփանին: Մենք շատ պնդեցինք, որ նա շարունակի հարցաքննությունը, բայց նա չարեց: Ստեփանը տեղից ելավ, հազիվ ճոճվելով մոտեցավ ինձ, գրկեց ու ասաց. «Պապ ջան, դու չմտածես, իմացի` ինչ էլ որ լինի, ես էս ամենի հետ կապ չունեմ»»:

Հայրը 28-ամյա Ստեփանին բնութագրում է որպես տրամաբանող եւ կամային մարդու, ով առանց դասախոսների մոտ պարապելու պետպատվերով ընդունվել է ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով  ստիպված է եղել կիսատ թողնել ուսումը, ծառայել է բանակում, այնուհետեւ գնացել է  Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաք, աշխատել է այնտեղ եւ վերադարձել Երեւան:

Ստեփանի վրա ծանր ազդեցություն է թողել մոր մահը, որը տեղի է ունեցել, երբ տղան ընդամենը 11 տարեկան է եղել: Մոր մահից հետո նա շատ է կապվել հորական տատու հետ, որի մահը եւս հոգեկան ծանր ապրումների պատճառ է դարձել տղայի համար:

«Ինձ համար ամենատարօրինակն այն էր, որ քննիչը հենց սկզբից ինձ ասաց` ոչ մի տարբերակ չկա, գնացեք «Մոսկվա» կինոթատրոնի հետ պայմանավորվեք, սա շատ լավ բնութագրում է, թե ինչն ինչոց է: Քննիչ Տիգրան Կիրակոսյանը ինձ վստահեցնում էր, թե իրենք լրիվ ապացույցներն ունեն, ասում էր` կարող ես չկասկածել,- պատմում է Բենիամին Հովակիմյանը,- ինձ ասում էին, թե Ստեփանը Պյատիգորսկում պարտքեր է ունեցել, բայց ես զանգեցի, քրոջս հարցրի, նա ասաց, թե դա բացառվում է, Տիգրանն այնտեղ փափուկ խաղալիքներ է վաճառել, քրոջս ընտանիքին էլ է փող թողել, եկել Երեւան: Երբ քննիչին ասացի այդ մասին, նա պատասխանեց, թե ես արդեն գիտեմ, որ Ստեփանը Պյատիգորսկում պարտքեր չի ունեցել, նա այստեղ է 2 միլիոն դրամ պարտք եղել ինչ-որ մեկին: Բայց ես տեղյակ եմ եղել Տիգրանի բոլոր պարտքերի մասին եւ հստակ գիտեմ, որ նա պարտք չի եղել: Միայն 5-6 ամիս հետո, երբ քրեական գործերի նյութերը ձեռքս ընկան, ես համոզվեցի, որ սաղ սուտ է, ոչ մի կողմնակի ապացույց չկա այնտեղ»:

Հայրն ասում է, որ տղան երբեւէ անազնիվ քայլեր չի արել եւ մշտապես հոգատար վերաբերմունք է ցուցաբերել հարազատների նկատմամբ:

«Ես երբեւիցե չեմ նկատել, որ Ստեփանը ստի, կարող է թաքցնել որեւէ բան, բայց որեւէ հարցի շուրջ երբեք սուտ չի խոսել»,- ասում է Բենիամինը:

Ստեփան Հովակիմյանը կալանավորվել է 2010 թվականի փետրվարի 6-ին: Կալանավորվելուց հետո հայրն ամեն շաբաթ այցելել է նրան:

«Սկզբում շատ վատ էր, շատ ծանր էր տանում, այդ ժամանակ պատմեց մանրամասները, թե Երեւան քաղաքի գլխավոր քննչական վարչությունում իր հետ ոնց են վարվել: Ծեծից մեկ ամիս անց դեռ տղայիս կողերը ցավում էին»:

Ստեփանը հատկապես ծանր է տանում, որ հոգեկան եւ ֆիզիկական բռնությամբ իրենից կորզած ցուցմունքների արդյունքում ձերբակալում են նաեւ ընկերոջը` 24-ամյա Վահրամ Քերոբյանին: Վերջինիս ծնողներին երկու անգամ հանդիպել եմ դատարանում. տղայի ձերբակալությունից հետո կարծես կյանքը մարել է այդ մարդկամց մեջ:

«Ստեփանը քանի անգամ ինձ ասել է` մենակ թե Վահրամը դուրս գա, եթե պետք լինի ես սաղ մեղքն ինձ վրա կվերցնեմ, թեեւ երկուսս էլ անմեղ ենք: Իր գրածով էին Վահրամին ձերբակալել, դրա համար էր իրեն շատ վատ զգում: Ես տղայիս ասում էի, որ թեկուզ փոքրիկ, բայց լուսավոր հույս կա, որ լավ է լինելու, Ստեփանն ասում է` պապ ջան, ես էլ էդ հույսը ունեմ, բայց դա երեւի նրանից է, որ մենք չենք ուզում հավատալ, որ ինձ կարող են նստեցնել, այդքան անարդար վարվել ինձ հետ»,- վերհիշում է հայրը:

«Բոլորս մտածում ենք, որ հրաշք պետք է կատարվի, որ հանկարծ Ստեփանին ազատեն, որովհետեւ արդարադատության համակարգում այդպես գրեթե չի եղել, որ մեկ տարի կալանավորված պահված մարդուն ազատ արձակեն»,- կարծում է Բենիամին Հովակիմյանը:

Նշենք, որ կես տարի տեւած գործի դատական քննությունը վերսկսելու է, քանի որ այն քննող դատավոր Արմեն Խաչատրյանին այլ դատարան են տեղափոխել եւ գործը հանձնել են այլ դատավորի` Մխիթար Պապոյանին: Սա նշանակում է, որ գործի քննությունը ավելի կերկարի, կերկարի նաեւ Ստեփանի ու Վահրամի անազատության մեջ գտնվելու ժամկետը, ինչն էլ կարող է կաշկանդել դատավորին նրանց նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել, քանի որ դրանով պարզ կդառնա, որ քննչական մարմնի ապօրինությունների պատճառով անմեղ մարդիկ մեկ տարուց ավելի անազատության մեջ են գտնվել, մեկ տարուց ավելի կյանքը մարել է նրանց ծնողների սրտերում:

Թեեւ նման նախադեպ եղել է 2010 թվականին. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացման դատավճիռ կայացրեց 1.5 տարի ազատազրկման ենթարկված Նորիկ Պողոսյանի նկատմամբ, որից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը «Ազատության պաշտպանի» մրցանակ հանձնեց վճիռը կայացրած դատավոր Մարինե Մելքոնյանին: Գուցե Ստեփանի եւ Վահրամի գործն առաջիկայում ստանձնած դատավորն էլ հավակնի «Արդարության պաշտպանի» կոչմանը:

ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

http://www.lragir.am/armsrc/right43324.html

15:03:07 – 26/01/2011

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Lragir.am, Հոդվածներ and tagged , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s