ՊԱՀԱՆՋ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆԻՆ | Lragir.am

«Մոսկվա» կինոթատրոնից կատարված գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանի հայտարարությունը
Lragir.am ինտերնետային լրատվամիջոցից տեղեկացել ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է նույն լրատվամիջոցում 2010թ. դեկտեմբերի 27-ին հրապարակված «Ծեծելով, մերկացնելով ցուցմունք են կորզել» հոդվածին` այն ուղարկելով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն` ծառայողական քննություն կատարելու համար: Lragir.am լրատվամիջոցը ողջունել է ՀՀ հատուկ քննչական ծառայության այս քայլը:
Մենք կարծում ենք, որ Հատուկ քննչական ծառայությունը պետք է հրապարակման հիման վրա նյութեր նախապատրաստելով հարուցեր քրեական գործ և կատարեր անաչառ քննություն, քանի որ իմ վստահորդ Ստեփան Հովակիմյանը հայտնել է ոստիկանության ծառայողների կողմից ոչ թե կարգապահական խախտում թույլ տալու մասին, այլ մեղադրել է քրեորեն հետապնդելի կոնկրետ արարք` խոշտանգումներ կատարելու մեջ:  Այդ են պահանջում ինչպես ՀՀ օրենքները, այնպես էլ միջազգային-իրավական փաստաթղթերը: Այս պահին մենք մտավախություն ունենք, որ ընդամենը ծառայողական քննություն կատարելու միջոցով փորձ է արվելու «կոծկել» կատարված ծանր հանցագործությունը:
Չնայած նշված մտավախությանը, այդուհանդերձ, մենք փորձելու ենք ակտիվորեն ներգրավվել անցկացվող ծառայողական քննությանը` ներկայացնելով մեր տրամադրության տակ եղած բոլոր փաստերը,  դրանով իսկ «պարտադրելով», որպեսզի ծառայողական քննության շրջանակներն ընդլայնվեն և այն իր արդյունքում առաջ բերի հանցանք գործած ոստիկանների քրեական հետապնդմանը:
Հատուկ քննչական ծառայության ստեղծման անհրաժեշտությունը ժամանակին հիմնավորվում էր նրանով, որ երբ խոսք է գնում ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից հանցավոր արարքներ կատարելուն, ապա պետք է գոյություն ունենա նշված իրավապահ մարմիններից անկախ և չեզոք նախաքննական մարմին, որպեսզի կաշկանդված չլինի նմանատիպ գործերի քննության ընթացքում ենթադրենք խմբային, կորպորատիվ-գերատեսչական շահերով:
Մոտ օրերս ոստիկանների կողմից կատարված հանցագործությունների մասին գրավոր հաղորդում կներկայացնենք ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հույս ունենք, որ այդ դեպքում հիշյալ ծառայությունը կիրականացնի օրենքով իր վրա դրված պարտականություններն ու լիազորությունները:

ՏԻԳՐԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Lragir.am, Հոդվածներ and tagged , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s