ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ | Lragir.am

Լragir.am-ում տպագրված “Ծեծելով ցուցմունք են կորզել” հոդվածի կապակցությամբ Հատուկ Քննչական ծառայությունը ծառայողական քննություն էր նշանակել հոդվածում տեղ գտած խոշտանգման հանգամանքները ստուգելու համար:
Խմբագրությունը ստացել է ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ Բաղդասարյանի ստորագրությամբ գրությունը, որում ասվում է, որ “կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ և ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ ընդունվելիս Ս.Հովակիմյանի մարմնի քննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել և չեն արձանագրվել: Ինչպես նախաքննության, այնպես էլ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Ս. Հովակիմյանին ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ենթարկելու  վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ ձեռք չեն բերվել, ուստի ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք և որոշվել է անհրաժեշտության դեպքում դրանց անդրադառնալ դատաքննության ավարտից հետո”:
http://lragir.am/armsrc/right44162.html 18:28:45 – 15/02/2011

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Lragir.am, Հոդվածներ. Bookmark the permalink.

One Response to ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ | Lragir.am

  1. Beniamin Hovakimyan says:

    ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ պարոն Բաղդասարյանի պատասխանը հաստատում է մի բան, որ ոստիկանությունը երբեք չի տեսնում անգամ ակնհայտ փաստերը, եթե դրանք իրեն ձեռնտու չեն:
    Նշեմ, որ այսպես կոչված «կատարված ուսումնասիրության» ընթացքում Ստեփան Հովակիմյանին անգամ չեն հարցաքննել: Նրանք գիտեն իրենց «ճիշտը», ինչ միտք ունի ժամանակ ծախսեն:
    Փաստաբանները և Ստեփանը ներկայացրել են բազմաթիվ հիմնավորումներ խոշտանգումների վերաբերյալ: Նրանք պարտավոր էին վարույթ հարուցել և ստուգել բոլոր ներկայացված փաստերը: Սակայն նրանք զլացել են այդ ուղղությամբ որևէ քայլ անել: Այս պատասխանով հաստատվում է մեր ենթադրությունը, որ ծառայողական քննությունը միայն նրա համար է, որ ցույց տան թե գործ են անում և «կոծկեն» իրենց կատարած հանցանքները:
    Թերևս արժի, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները երբեմն էլ, վեր կանգնելով իրենց նեղ անձնական կամ կորպորատիվ շահերից, հետամուտ լինեն բացահայտել իրողությունը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s