Ե՞րբ է արդարություն լինելու | «Երկիր» օրաթերթ

Ե՞րբ է արդարություն լինելու

ՀՀ ոստիկանությունն անընդհատ նշում է, թե իրենք դեմ են ծեծին եւ բռնությանը, սակայն մեզանից յուրաքանչյուրն էլ շատ լավ գիտի, որ դրանք պարզապես խոսքեր են, եւ առօրյա կյանքում բազմիցս առիթ ենք ունենում հակառակում համոզվելու:

Այդպիսի մի դեպքի մասին այսօր ասուլիս էին հրավիրել փաստաբաններ Տիգրան Սաֆարյանն ու Գիվի Հովակիմյանը: 2010-ի հունվարի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնից գողացվել է մեջ չափի գումար: Տեսագրող սարքերը տեսագրել են բաճկոնի գլխանոցով դեմքը քողարկած կասկածելի մի մարդու:
Այդ մարդու նմանությամբ քննչական բաժին է բերվել Ստեփան Հովհաննիսյանը, ում ընկերուհին աշխատում է «Մոսկվա» կինոթատրոնում: Հովակիմյանից փորձել են խոստովանություն կորզել` նրան հոգեբանական եւ ֆիզիկական խոշտանգումների ենթարկելով, սակայն ազատ են արձակել բավարար ապացույցներ չունենալու եւ տեսագրության մարդու հետ վիզուալ նմանություն չլինելու պատճառով:
Հովակիմյանին եւս երկու անգամ կանչել են բաժին, եւ նա դարձյալ հրաժարվել է իրեն ներկայացված մեղադրանքներից: Վերջին անգամ, սակայն, բացի խոշտանգումներից, նրան փորձել են նաեւ մահակի միջոցով անարգել: Դրանից զերծ մնալու համար նա «խոստովանել» է, որ իբր իր թելադրանքով իր ընկեր Վահան Քերոբյանը կատարել է այդ գողությունը: Խոստովանությունը գրելու հենց նույն օրը` փետրվարի 6-ին, հարուցվել է քրեական գործ:
Մարտին ձերբակալվել է նաեւ Քերոբյանը: Ձերբակալումից երեք օր առաջ նրա հանդեպ հայտարարվել է հետախուզում, որը եղել է ապօրինի, քանի որ Քերոբյանն առհասարակ չի բացակայել քաղաքից եւ չի թաքնվել:
Հովակիմյանը բազմիցս հայտարարել է իրեն խոշտանգումների ենթարկելու մասին, սակայն որեւէ արձագանք չի ստացել, չի կատարվել ոչ մի դատաբժշկական փորձաքննություն: Դատապաշտպանները դիմել են վերջերս Հայատան ժամանած Թոմաս Համերբերգին, որից հետո միայն հարուցվել է ծառայողական քննություն: Մի քանի օր առաջ գործը փակվել է` հիմնավորող նյութերի չհայտնաբերման պատճառով, սակայն, ըստ փաստաբանների, քննությունն անցել է թերի, քանի որ տուժող Հովակիմյանն անգամ չի հարցաքննվել, ուսումնասիրվել է միայն քրեական գործը:
Հովակիմյանի փաստաբանն այս մեկ տարվա ընթացքում դիմել է Հայաստանում եւ արտերկրում գործող բազմաթիվ իրավապաշտպան կառույցների եւ նրանցից ակնկալում է որոշակի օգնություն:
Մեկ տարվա ընթացքում փոխվել է նաեւ գործը քննող դատավորը, եւ փաստաբանների կարծիքով` դատարանը բացահայտորեն աջակցում է մեղադրյալ կողմին: Փաստաբանների ներկայացրած բոլոր միջնորդություններն անհիմն մերժվում են: Գործի մեջ կան բազմաթիվ անճշտություններ: Մինչ օրս չեն հայտնաբերվել նաեւ գումարը եւ գլխանոցով բաճկոնը: Դատավորի փոխվելու հետ կապված` գործի դատալսումը նորից է սկսվել: Գործի մանրամասներն ու անճշտությունները բացահայտող ցանկացած միջնորդություն շարունակ մերժվում է:

Սոսի ԽԱՆԻԿՅԱՆ

16:34 – 16.02.2011

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Հոդվածներ, Երկիր օրաթերթ. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s