Ինչպես է անարգում Ոստիկանությունը | 168 ժամ օրաթերթ

Երեկ Ստեփան Հովակիմյանի փաստաբաններ Գիվի Հովհաննիսյանն ու Տիգրան Սաֆարյանը ներկայացրեցին այն հանգամանքները, որոնք իրենց պաշտպանյալին դրդել են ինքնախոստովանել իր կողմից չկատարած հանցանքը: Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանն ու իր ընկերը՝ Վահրամ Քերոբյանը, մեղադրվում են նախորդ տարվա հունվարի 10-ին «Մոսկվա» կ/թ-ում գողություն կատարելու եւ կազմակերպելու մեջ: Քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին, գտնվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում: Այդ ընթացքում Ս. Հովակիմյանն առանց պատշաճ ծանուցման՝ տարվել է Ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ բերման ենթարկվելու մասին որեւէ արձանագրություն չի կազմվել: 3-րդ անգամ փետրվարի 6-ին զրուցելու պատրվակով Ս. Հովակիմյանին կանչել են քաղաքային վարչություն, որտեղ 9 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական եւ հոգեբանական խոշտանգումների: «Ստեփան Հովակիմյանը դատարանում մանրամասն ցուցմունք է տվել, թե ոնց են իրենց ծեծել եւ որտեղ: Դրանից հետո, տեսնելով, որ որեւէ բան չի ստացվում, մտնում են քրեական հետախուզության բաժնի պետի մոտ՝ հայտնում, որ չի ընդունում: Վերջինս ասում է՝ դե, եթե չի ընդունում, տարեք, շորերը հանեք ու անարգեք: Տանում են նույն սենյակ: Փորձում են շորերը հանել, եւ սեյֆից վերցնում են մուչագի տեսակի մահակ, դրանով փորձելով նվաստացնող գործողություններ կատարել Ստեփանի նկատմամբ: Վերջինս տեսնելով, որ այլ տարբերակ չունի, համաձայնվում է, ձեռքերը բարձրացնում է վերեւ, եւ ասում՝ ինչ եք ուզում: Ասում են՝ գրի, որ գողությունը դու ես կատարել»,- ասաց Տիգրան Սաֆարյանը: Հովակիմյանն առանց որեւէ փաստաբանի ներկայության՝ ոստիկանների թելադրանքով բացատրություն է գրում, թե իբր Ռուսաստանում պարտք է ունեցել, եւ գողացված 4մլն դրամն ուղարկել է պարտքի մարման համար: «Նաեւ ոստիկանների թելադրությամբ գրում է, թե ինքն է կազմակերպել գողությունը, ինքը չի մտել ներս, մտել է սույն գործով ամբաստանյալ Վահրամ Քերոբյանը, որը, եթե նորից նայենք վիզուալ տեսագրված այդ անձին, բացարձակ նման չէ նրա հատկանիշներով»,- նշեց փաստաբանը: Ընդ որում՝ Ս. Հովակիմյանի մեղադրանքի հիմքում դրվել են գողության ընթացքն արձանագրած մոնտաժված տեսաերիզներ, որոնք, ըստ փաստաբանների, կասկածներ են առաջացնում: Երիզների 2 հատվածներում արձանագրված են գողության 2 տարբեր ժամեր, գողություն կատարող 1 անձի մասնակցությամբ: «1 տարուց ավելի է, ինչ պատկան մարմինները՝ ոչ դատարանը, ոչ նախաքննության մարմինը որեւէ պատշաճ գործողություն չեն կատարել հայտարարությունները ստուգելու համար»,- ասաց Սաֆարյանը` ավելացնելով, որ այս գործի մասին իրենք տեղեկացրել են նաեւ ԵԽ ՄԻ հանձնակատար Թոմաս Համարբերգին: Ըստ փաստաբանների՝ Ոստիկանության կատարած ծառայողական փորձաքննությունը ձեւական բնույթ է կրել: Իսկ դատարանում մերժվում են փաստաբանների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները: Ի դեպ, նշենք, որ դատավարությունը մինչ այս տարվա հունվարի 11-ը վարում էր դատավոր Արմեն Խաչատրյանը, սակայն այժմ գործի վարույթը հանձնարարվել է Մխիթար Պապոյանին: Ի դեպ, Ստեփան Հովակիմյանը նշել է նաեւ իրեն խոշտանգողների անուն-ազգանունները, այդ տվյալները փաստաբաններն ուղարկել են մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների: Ընդ որում, մինչ օրս չի հայտնաբերվել անգամ գողացած գումարը, չկա իրեղեն որեւէ ապացույց, եւ այս ամբողջ ընթացքում Հովակիմյանն ու Վ. Քերոբյանը գտնվում են կալանքի տակ: «Հայաստանի իրավապահ մարմիններն ուզում են ցույց տալ, որ հայկական միլիցիան դեմ է ծեծին, ու հերքում են ցանկացած նման երեւույթի առկայություն, բայց քրեական գործերով մասնակցող փաստաբանները գիտեն, թե իրականում ոնց է լինում, ինչ է լինում»,- երեկ հայտարարեց փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Փետրվար 17, 2011

http://www.168.am/am/articles/26385

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in 168 ժամ օրաթերթ, Հոդվածներ. Bookmark the permalink.

One Response to Ինչպես է անարգում Ոստիկանությունը | 168 ժամ օրաթերթ

  1. Pingback: 2011 in review | Ստեփան Հովակիմյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s