ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին 2

Հարգելի պարոն Համմարբերգ
2011թ. հունվարին Հայաստան կատարած Ձեր այցելության ընթացքում Ստեփան Դանիելյանի միջոցով Ձեզ տեղեկացրել էինք Ստեփան Հովակիմյանի վերաբերյալ քրեական գործով նրա նկատմամբ թույլ տրված խոշտանգումների վերաբերյալ: Հայաստանի իշխանությունների հետ Ձեր ունեցած հանդիպումներից հետո որոշակի զարգացումներ են տեղի ունեցել տվյալ գործով, մասնավորապես` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը անսպասելիորեն արձագանքել է դեռևս 2010թ. դեկտեմբերի 27-ին Lragir.am լրատվամիջոցում հրապարակված «Ծեծելով, մերկացնելով ցուցմունք են կորզել» հոդվածին` այն ուղարկելով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն` ծառայողական քննություն կատարելու համար: Սակայն ինչպես ՀՀ ներպետական օրենսդրության, այնպես էլ CPT-ի ընդունած չափանիշների և վատ վերաբերմունքի քննության վերաբերյալ գործերով Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպային որոշումների համաձայն, Հատուկ քննչական ծառայությունը պետք է հրապարակման հիման վրա նյութեր նախապատրաստեր և հարուցեր քրեական գործ` կատարելով անաչառ քննություն: Ժամանակին Հայաստանում հիշյալ ծառայության ստեղծման անհրաժեշտությունը հիմնավորվել էր իրավապահ մարմինների աշխատակիցների վերաբերյալ քրեական գործերի քննության անկախ և անաչառ մարմին ունենալու անհրաժեշտությամբ: Մտավախություն ունենք, որ ընդամենը ծառայողական քննություն կատարելու միջոցով փորձ է արվելու «կոծկել» կատարված ծանր հանցագործությունը:
Ստեփան Հովակիմյանն ու նրա պաշտպանը պաշտոնապես դիմել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` տեղի ունեցած խոշտանգումների փաստի վերաբերյալ ներկայացնելով մանրամասն հաղորդում և պահանջելով հարուցել քրեական գործ ու պատասխանատվության ենթարկել հանցանք գործած ոստիկաններին:
Ակնկալում ենք, որ Դուք Ձեր հնարավորություների սահմաններում կշարունակեք հետամուտ լինել սույն գործին` աջակցելով տեղի ունեցած ծանրագույն հանցագործության բացահայտմանը և Ստեփան Հովակիմյանի խախտված իրավունքների վերականգնմանը:
P.S. Սույն նամակը պատրաստելուց հետո երեկ 15.02.2011թ. երեկոյան Lragir.am ինտերնետային լրատվամիջոցում http://lragir.am/armsrc/right-lrahos44162.html հղումով տեղադրվել է հրապարակում այն մասին, որ «կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ և ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ ընդունվելիս Ս.Հովակիմյանի մարմնի քննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել և չեն արձանագրվել: Ինչպես նախաքննության, այնպես էլ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Ս. Հովակիմյանին ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ենթարկելու  վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ ձեռք չեն բերվել, ուստի ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք և որոշվել է անհրաժեշտության դեպքում դրանց անդրադառնալ դատաքննության ավարտից հետո»:
Հարկ եմ համարում ընդգծել, որ «ծառայողական քննության» ընթացքում նույնիսկ չեն հարցաքննել Ստեփան Հովակիմյանին /ենթադրյալ զոհին/ և մեզ անհայտ է, թե այդ ինչ «ուսումնասիրությունների» կամ «նյութերի» արդյունքում են ոստիկանությունում հանգել նման հետևության:
Հարգանքներով
Ստեփան Հովակիմյանի պաշտպան`                                              Տիգրան Սաֆարյան

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Նամակներ, Առավել հետաքրքիրները and tagged , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s