Ահա թե որտեղ է թաքնված շան գլուխը | mardik.am

Այսօր Փաստաբանների պալատի նիստերի դահլիճում հրավիրվել էր ասուլիս` Երևանի Կենտրոն համայնքի ոստիկանության բաժանմունքում և Քաղաքային վարչությունում կատարված խոշտանգումների վերաբերյալ: Փաստաբաններ Տիգրան Սաֆարյանը և Գիվի Հովհաննիսյանը ներկայացրեցին քրեական մի գործ, որը հարուցվել է 2010թ. փետրվարի 6-ին, չնայած գողությունը կատարվել է հունվարի 10-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում:
Տիգրան Սաֆարյանը ներկայացրեց գործի մանրամասները, ըստ որի` Ստեփան Հովակիմյանի ընկերուհին աշխատել է «Մոսկվա» կինոթատրոնում, որն էլ Ստեփան Հովակիմյանին զանգահարել և պատմել է գողության մասին: Վերջինս իր երկու ընկերների հետ գնացել է այնտեղ և պարզվել է, որ կինոթատրոնի տեսագրող սարքերը գողություն կատարելիս ֆիքսել են ինչ-որ կապյուշոնով անձնավորության, ում դեմքը չի երևում և աշխատակիցներից ոմանք նմանեցրել են Ստեփանի ընկերներից մեկին: Տեղում Ստեփանին և իր ընկերներին տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին, որտեղ սկզբից հոգեբանական, այնուհետև ֆիզիկական բռնություն գործադրելով` փորձել են խոստովանվել: Սակայն տեսնելով, որ ոչինչ չի ստացվում և համոզվելով, որ այդ անձը ֆիզիկական տվյալներով չէր կարող լինել Ստեփանը, նրան բաց են թողել: Այնուհետև կասկածվող նրա ընկերոջն են կանչում և նույնպես համոզվում են, որ այդ անձը ևս չէր կարող լինել տեսագրության ֆիքսած անձը:
Սակայն նրանք փետրվարի 6-ին Ստեփան Հովհաննիսյանին նորից կանչում են Քաղաքային վարչության ոստիկանություն` զրուցելու պատրվակով : Ստեփանն ինքնակամ ներկայանում է և նրան այնտեղ փորձում են համոզել, որ խոստովանի, թե ինքն է կատարել գողությունը, բայց չի համոզվում և ենթարկում են բռնության: Նորից տեսնելով, որ ոչ մի բան չի ստացվում, մտնում են քրեական հետախուզության բաժնի պետի մոտ և հայտնում են, որ չի ընդունում, վերջինս էլ ասում է` տարեք շորերը հանեք ու անարգեք: Այնուհետև Ստեփանը տեսնեով, որ իր արժանապատվությանը վիրավորող, նվաստացնող գործողություններ են փորձում կատարել, համաձայնվում է և ոստիկանների թելադրանքով ցուցմունք է գրում, թե իբր ինքը Ռուսաստանում 10 հազար դոլար պարտք է ունեցել, և գողացված գումարն ուղարել է պարտքը փակելու համար: Նա նաև ոստիկանների թելադրանքով գրում է, որ ինքն է կազմակերպել գողությունը, սակայն ներս չի մտել, այլ Վահրամ Քերոբյանն է կատարել, չնայած նա ևս նման չէ տեսագրության անձին: Դրանից հետո նոր «Մոսկվա» կինոթատրոնից վերցվում է հաղորդում` կատարված գողության մասին և ուղղարկում է Կենտրոնի քննչական բաժին:
Երբ Ստեփանի հայրը դիմում է փաստաբանին և գնում են Կենտրոնի քննչական բաժին, մասնաշենքի դուռը փակ է լինում և միայն մի քանի ժամ հետո նրանց հայտնում են, թե իրականում որտեղ է գտնվում Ստեփանը: Այնուհետև քննիչը հայտնում է, որ Ստեփանը խոստովանական ցուցմունք է տվել: Սակայն անմիջապես հետո Ստեփանն ասում է, որ իրեն բռնության են ենթարկել և դրա հետևանքով է նա այդ ցուցմունքը տվել, բայց քննիչը հրաժարվում է արձանագրել այդ ամենը, և միայն երկու օր հետո նրան հաջողվում է տալ ցուցմունք, որ իրեն բռնության են ենթարկել:
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ իրենք գործի քննության մասին Թոմաս Համմարբերգին էլ են տեղեկացրել: Իսկ այս ողջ ընթացքում Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը կալանքի տակ են:Իսկ ինչ վերաբերում է դատարանին, ապա դատավորը փոխվել է և գործը նորից պետք է քննվի:
Գիվի Հովհաննիսյանը շարունակելով պատմել գործի քննության մասին ասաց, որ իր պաշտպանյալի` Վահրամ Քերոբյանին հետախուզում հայտարարելն ու բերման ենթարկելն ամբողջովին անհիմն է եղել. «Ոստիկանական համակարգում ինքնին գոյություն ունի, այսպես ասած, պլանով ցուցանիշ, որտեղ տարեկան ցույց են տալիս, որ իրենց աշխատանքը լավ են կատարել և այսքան հետախուզվող են հայտնաբերել»:
Նա նշեց, որ Ստեփան Հովակիմյանն իր ցուցմունքում նշում է, որ իբր գողացել է 4,5 միլիոն դրամ, սակայն նրանք մեղադրվում են 5 միլիոն 80 հազար դրամ և տասը հազար ռուբլու գողության մեջ: Ինչպես նաև Ստեփանը նշում է, որ Վահրամ Քերոբյանը գնաց և 5 րոպե հետո վերադարձավ, այնինչ տեսագրությունից պարզ է դառնում, որ այդ անձը շուրջ 30 րոպե այնտեղ է եղել : Նա տեղեկացրեց, որ դատարանում իրենց ներկայացրած միջնորդություններն անհիմն մերժվում են.«Դատավորը և մեղադրող կողմը, կոպիտ ասած, իրար հետ լավ համագործակցում են և մեր միջնորդություններին տեղիք չեն տալիս»:
Նա խնդիր է տեսնում նաև, որ ամբողջ նկարահանումը չեն տրամադրում, որովհետև երկու ձայներիզ կա, որոնց մեջ ֆիքսված ժամերը իրար չեն համապատասխանում և շուրջ 20 ժամվա տարբերություն կա , սակայն դրան ի պատասխան, տուժողի ներկայացուցիչն ասում է, որ 20 ժամով համակարգիչը հետ է ընկել, բայց անգամ չեն համաձայնվում փորձաքննության ենթարկել: Փաստաբանն ասաց, որ, ըստ էության, հիմք են ընդունել այն, որ Ստեփանը և Վահրամը հեռախոսազրույցներ են ունեցել այդ ժամի սահմաններում «Մոսկվա» կինոթատրոնի շրջակայքում:Ըստ փաստաբանի` կարելի է ենթադրել, որ քննությունը ոչ թե քննիչ է կատարել, այլ տուժող կողմը:
Տիգրան Սաֆարյանի կարծիքով` այս ամենի պատճառն այն է, որ ոստիկանական համակարգը մնացել է ամենաչբարեփոխված համակարգը և աշխատում է դեռևս նախորդ դարի սկզբում կիրառված մեթոդներով, ապա ավելացրեց, որ դա գալիս է ոստիկանության անզորությունից, որովհետև չեն կարողանում նորմալ մեթոդներվ աշխատելով ապահովել հանցագործությունների բացահայտում:Նա նշում է, որ Ստեփանի գրածներում շատ անարժանահավատ բաներ կան, ինչը չի ստուգվում: Ինչպես նաև չի հայտնաբերվել գումարը և հագուստը: Անգամ նշվում է, թե իբր Ստեփանն իր ծանոթ Արթուրի միջոցով ուղարկել է գումարը, սակայն և´ Արթուրը, և´ Ռուսաստանի իր բարեկամները նամակով դիմել են դատարան, որ այդպիսի բան չի եղել:
Mardik.am – ի հարցին, թե ոստիկանության վերին օղակներում անընդհատ հայտարարվում է բարեփոխումների մասին, սակայն ո՞ր օղակն է պատճառը, որ դրանք տեղ չեն հասնում, գուցե հենց պետք է այդ վերևի՞ օղակները բարեփոխել, Տիգրան Սաֆարյանը պատասխանեց.«Իմ անձնական կարծիքով, ինչ բարեփոխում արվել է ոստիկանական և դատական համակարգում, դա զուտ արտաքին բարեփոխումներ են: Շենքեր են լավացնում, տարին մեկ անգամ ռեմոնտ են անում, ավտոմեքենաներն են թարմացնում, բայց նույն ոստիկանն ինչպես 70- թվականներին էր աշխատում , այնպես էլ հիմա է աշխատում»:Նշված գործի վերաբերյալ նա ասաց, որ երբ Ստեփան Հովակիմյանն ասել է, թե պաշտպան է ուզում, նրան ասել են` չենք ստացել:
Իսկ մեր հաջորդ հարցին,թե Արդարադատության նախարարը փոխվելուց ինչ- որ բան փոխվե՞լ է, փաստաբանը պատասխանց.« Ճիշտն ասած, շատ կարճ ժամանակ է, և որոշակի արդյունքներ դեռ չեն երևում, հույս ունենաք, որ կլինեն»:
Բացի այդ, վերջում նա տեղեկացրեց, որ «Մոսկվա» կինոթատրոնի սեփականատերը Հայաստանի ոստիկանապետի շատ մտերիմ ընկերն է, և Ստեփանն իր վերջին ցուցմունքում նշում է, որ քաղաքի վարչությունում արդեն ոստիկաններն ասում էին, որ արդեն զզվել են, որովհետև այնքան են ճնշում իրենց և դրա համար նրանք էլ իրեն են ճնշելու, որ խոստովանություն գրի:
Ի դեպ, դատը կլինի փետրվարի 22-ին` ժամը 12-ին Կենտրոնի դատարանում:
16.02.2011

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Mardik.am, Հոդվածներ and tagged , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s