Համոզված են, որ իրական մեղավորները գտնվում են ազատության մեջ | hra.am

Մեկ տարի է անցել, ինչ դատարանը փորձում է բացահայտել, թե ով է կատարել գողություն Մոսկվա կինոթատրոնից` ՀՀ մայր օրենքով յուրաքանչյուրին հասանելիք անմեղության կանխավարկածը խախտելով ձերբակալված պահելով 2 երիտասարդի, ում մեղքը, դեռ ապացուցված չէ:

Խոսքը 2010թ. հունվարին Մոսկվա կինոթատրոնից 5 մլն 80000 դրամի և 10000 ռուսական ռուբլի գողանալուն է վերաբերում, որի մեջ մեղադրում են Ստեփան Հովակիմյանին և Վահրամ Քերոբյանին: Նախորդ տարի կարծես թե դատը պետք է ավարտին հասցնեին` ճանաչելով մեղավորներին, սակայն Հովակիմյանի հոր` Բենիամին Հովակիմյանի ու փաստաբաններ Գիվի Հովհաննիսյանի ու Տիգրան Սաֆարյանի Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպումից հետո, դատավորը տեղափոխվեց այլ դատարան, և փետրվարի 22-ից գործը սկսեցին նորից քննել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանումդատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ:
Պապոյանն արդեն իսկ մերժել է պաշտպանող կողմի 2 միջնորդությունները՝ տղաներին գրավի դիմաց ազատ արձակել, բայց ծնողները շարունակելու են պայքարել, քանի որ համոզված են, որ իրենց որդիները անմեղ են, իսկ իրական մեղավորները գտնվում են ազատության մեջ:
Ծնողները շարունակում են հարցնել, թե ինչպես են իրենց որդիներին մեղավոր ճանաչում, երբ ներկայացրած տեսաձայնագրություններում երևում է մի տղա, ով հասակով ու տեսքով չի համապատասխանում իրենց որդիներին և ոչ մեկին, երբ ապացուցված չէ, որ տղաները գտնվել են իրար մոտ նույն տարածքում և խոսել են բջջային հեռախոսով նույն ալեհավաքի տակ:
Միայն Հովակիմյանի ինքնախոստովանությունը որպես հիմնական ապացույց ընդունելը համարում են ոչ ճիշտ, հատկապես այն դեպքում, երբ Հովակիմյանը հետագայում հայտարարել է, որ իր հանդեպ բռնություններ են գործադրել Ոստիկանությունում, և 10 ժամ հարազատներն ու փաստաբանները չեն իմացել Հովակիմյանի տեղը:
«Այս դեպքում Հովակիմյանը տրամաբանական հարց է տվել նրանց, թե ինչու է ինքը ցուցմունքներում գրել, որ 4.5 մլն դրամ են գողացել, այն դեպքում, երբ դա իրականում 5 մլն 80 հազար դրամ է եղել, այսինքն՝ ինչ թելադրել են, դա էլ գրել է, իսկ ոստիկանները տեղյակ չեն եղել իրական թվի մասին»,- ասում է Սաֆարյանը։
Երբ հարցրեցինք Մոսկվա կինոթատրոնի փոխտնօրեն Նորայր Ազատյանին, թե չի՞ կարծում, որ եթե ապագայում պարզվի, որ տղաները անմեղ են, ոչ միայն կստացվի, որ երկու երիտասարդ իրենց կյանքի 1 տարին անցկացրել են բանտում, այլև խախտվել է նրանց անմեղության կանխավարկածը, պատասխանեց.
«Ճիշտ եք ասում, բայց ես համոզված եմ, որ Հովակիմյանն է մեղավորը… ճանաչելով իրան, իրա վարքագիծը, որը նույնիսկ էս ընթացքում է շատ վատ վարքագիծ է ցուցաբերել»,- հայտնում է Ազատյանը:
Մի քանի րոպե հետո էլ ասում է, որ Հովակիմյանին մոտիկից չի ճանաչում, միայն գիտի, որ նա հաճախ է եկել Մոսկվա կինոթատրոն իր գանձապահ աշխատող ընկերուհու մոտ, ով, նրա կարծիքով, ևս համագործակցել է տղաների հետ: Ի դեպ, ընկերուհին հայտնեց, որ Հովակիմյանի հետ պարզապես ընկերներ են եղել և ոչ թե կապված են եղել սիրային կապով, և որ ինքը չի հասկանում, թե ինչ կատարվեց: Միայն գիտի, որ իրեն գործից ազատել են անհիմն կերպով` հաշվի չառնելով, որ իրենից հետո մեկ այլ մարդ էլ է աշխատել:
Մոսկվա Կինոթատրոնի աշխատողներից մի քանիսը դատական հերթական ընդմիջման ժամանակ http://www.hra.am-ին հայտնեցին, որ իրենք միշտ ասել են, որ տեսաձայնագրությունների մեջ Քերոբյանը չէ: Ազատյանը չկարողացավ բացատրություն տալ այդ հարցին` ասելով, որ դա թող դատարանը որոշի: Միայն ասաց.
«Այ էն մյուսը, էն երեխեն ավելի շատ ոնց որ թերզարգացած երեխա լինի, ընկել է իր ազդեցության տակ, նրա հայրն էլ ընկել է սրա հոր ազդեցության տակ: Ես նույնիսկ ափսոսում եմ, որ այդ երեխեն, այ դժբախտություն է իր ծնողների համար, դժբախտացրել է այդ ընտանիքին»,- համոզված ասում է Ազատյանը` ասելով որ «բացարձակ» վտանգ չի տեսնում, որ Քերոբյանը կարող է նորից հանցագործություն անել, և դեմ չի լինի, որ նրան ազատեն:
Բայց հաջորդ պահին դատական ընդմիջումից հետո նույն Ազատյանը, երբ դատախազը առարկում է պաշտպանական կողմի միջնորդությանը ազատ արձակել Քերոբյանին, գլխիկոր համաձայնվում է դատախազի որոշմանը, հետագայում http://www.hra.am-ին հայտնելով, որ ինքը չի կարող հակառակվել դատախազին:
Նշենք, որ Քերոբյանը, ում կինոթատրոնի փոխտնօրենը «թերզարգացած» է անվանում, ավարտել է Երևանի պետական համալսարանը, իսկ նրա ծնողները ԵՊՀ աշխատողներ են, և հայրը գիտնական է ու դասախոս:
«Իրանց նպատակը ի սկզբանե ոչ թե գործը բացահայտելն է եղել, այլ գործ սարքելը»,- համոզված է Քերոբյանի հայրը, ով այդպես էլ չի հասկանում, թե դատախազն ինչու է պնդում, որ իրենց որդին թաքնվել է քննությունից, երբ քննիչը իրենց Երևանի հասցեն իմանալով տղային փնտրել է Գյումրիում, որտեղ Քերոբյանների ընտանիքը փաստացի գրանցված է, բայց երբեք չի բնակվել:
Նույնիսկ դատի ժամանակ, երբ Պապոյանը հարցրեց Քերոբյանին Գյումրիի հասցեն, տղան այն դժվարությամբ հիշեց, քանի որ Երևանում է բնակվում:
Հ.Գ. Այս թեմայով նորություններ կարող եք ստանալ նաև  այստեղ`https://stepanhovakimyan.wordpress.com/:

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը`  www.hra.am

ՓԵՏՐՎԱՐ 28, 2011

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in hra.am, Հոդվածներ and tagged , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink.

One Response to Համոզված են, որ իրական մեղավորները գտնվում են ազատության մեջ | hra.am

  1. Pingback: Մամուլի հրապարակումների վերաբերյալ | Ստեփան Հովակիմյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s