Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կոչը ՀՀ իշխանություններին

ՄԱՅԻՍ 17, 2011

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը գտնվում են կալանքի տակ: Նրանք մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված  գողությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ’ ՀՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2010թ. հունվարի 11-ին Ստեփան Հովակիմյանն  առանց որևէ հիմքի և արձանագրման բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին, պահվել է բաժնում տևական ժամանակ։  Անօրինաբար սահմանափակվել է նրա ազատությունը։

Հունվարի 14-ին Ստեփան Հովակիմյանին նորից կանչել են Կենտրոնական ոստիկանություն։ Նրան, ըստ իր ցուցմունքների, ոստիկանությունում ենթարկել են ֆիզիկական և հոգեբանական ճնշումների՝ ստիպելով խոստովանել, որ ինքն է կազմակեպել և իրականացրել 2010թ. հունվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում կատարված գողությունը։

2010թ. փետրվարի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում Ստեփան Հովակիմյանի նկատմամբ նորից բռնություն է կիրառվել։ Ըստ Ս. Հովակիմյանի’ նա առանց օրենքով սահմանված կարգի կանչվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ նրան ծեծի են ենթարկել, մահակով փորձել են հանել նրա շորերը և անարգանքի ենթարկել, հանել են կոշիկները, ռեզինե մահակներով հարվածել են ոտքերի տակ, հարվածել են գլխին։ Հարվածել են այնքան ժամանակ, մինչև վերջինս համաձայնել է տալ պահանջվող խոստովանությունը։

Նույն օրը քրեական գործ է հարուցվել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի դեմ։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Ս. Հովակիմյանը գործը քննող քննիչին, ինչպես նաև’ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին հայտնել է, որ նա տվյալ հանցագործության՝ «Մոսկվա» կինոթատրոնում կատարված գողության հետ, կապ չունի և որ 06.02.2010թ. ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում իր կողմից տրված բացատրությունը, ինչպես նաև’ նույն օրը Կենտրոնական քննչական բաժնում որպես կասկածյալ տված ցուցմունքը չեն համապատասխանում իրականությանը, գրվել են իր նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնությունների ազդեցության տակ։

Փաստորեն, առանց արձանագրման և օրենքով սահմանված կարգի անձը բերման է ենթակվել ոստիկանություն, տևական ժամանակ պահվել է ոստիկանությունում համապատասխանաբար չի կարողացել օգտվել փաստաբան հրավիրելու, արգելանքի վերցվելու մասին իր հարազատներին տեղյակ պահելու իրավունքներից։ Արդյունքում, բռնությամբ կորզվել է ինքնախոստովանական ցուցմունք, որի հիման վրա անմիջապես քրեական գործ է հարուցվել։ Այս կապակցությամբ  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Հատուկ զեկուցող Սըր Նայջել Ռոդլին իր զեկույցում նշում է. «Ոչ մի ինքնախոստովանական ցուցմունք, որ արվել է ազատազրկված անձի կողմից փաստաբանի կամ դատավորի բացակայությամբ, չպետք է ապացուցողական արժեք ունենա դատարանի համար[1]

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին.

  • Իրականացնել արդար դատավարություն Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով, որպես ապացույց չօգտագործելով այն նյութերը, որոնք ձեռք են բերվել բռնությամբ:
  • Իրականացնել անկախ, արդյունավետ, լիարժեք քննություն խոշտանգումների վերաբերյալ հայտարարության կապակցությամբ, հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
  • Վերջ դնել գործի հիմքում միայն ինքնախոստովանական ցուցմունքներ դնելու արատավոր պրակտիկային:

[1]    Հատուկ զեկուցող Սըր Նայջել Ռոդլիի զեկույցը, ներկայացված Մարդու իրավունքների հանձնաժողովի 2002թ.-ի դեկտեմբերի 17-ի 2001/62, E/CN.4/2003/68 բանաձեւի համաձայն

Տես` http://hra.am/am/events/2011/05/17/statement

About these ads

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in hra.am, Հոդվածներ, Նամակներ, Նոր հրապարակումներ, Առավել հետաքրքիրները and tagged , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s