Ցուցմունքները կորզվել են տեւական խոշտանգումների արդյունքում | lragir.am

«Հարգելի դատարան, հաշվի առեք, որ նախաքննության ընթացքում որպես վկա տված բացատրությունս քննիչը վերցրել է տեւական խոշտանգումների արդյունքում: Տեւական ասելով` նկատի ունեմ ոչ թե մի քանի ժամ, այլ մի քանի օր շարունակ»,- դատարանում նման հայտարարությամբ հանդես եկավ Մոսկվա կինոթատրոնի դրամարկղից առանձնապես խոշոր չափերի գողություն կազմակերպելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանը:

Նախաքննության ընթացքում տված բացատրությունում Ստեփանը ընդունել է, թե գողությունն ինքն է ծրագրել, իսկ իրականացնողը ընկերն է եղել` Վահրամ Քերոբյանը: Հաջորդ իսկ գրավոր ցուցմունքի ժամանակ, երբ Ստեփանը հնարավորություն է ունեցել հարցաքննվել պաշտպանի ներկայությամբ, անմիջապես գրավոր հայտնել է քննիչին, որ նախկինում գրված բացատրությունը ճնշման եւ վախի արդյունք է եւ որ իրենք որեւէ կապ չունեն գողության հետ:

Այնուամենայնիվ, այդ ինքնախոստովանական բացատրության վրա է հիմնված ամբողջ քրեական գործը, որն արդեն տեւական ժամանակ քննվում է դատարանում: 29-ամյա Ստեփանն ու 25-ամյա Վահրամն արդեն մեկ տարուց ավելի է կալանավորված են, թեեւ նրանց մեղքն ապացուցված չէ:

Եթե Ստեփանի դեմ կարելի էր օգտագործել նրանից կորզած ինքնախոստովանական ցուցմունքը, ապա Վահրամ Քերոբյանն առաջին օրից մինչ այսօր պնդել է, որ ինքն անմեղ է եւ չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Մեկ կարեւոր հանգամանք եւս. քրեական գործում առկա է տեսագրություն, որտեղ երեւում է, որ ենթադրյալ հանցագործը (ըստ մեղադրանքի` Վահրամը Քերոբյանը) մոտենում է կինոթատրոնի դրամարկղին եւ որոշ ժամանակ անց հեռանում է այդտեղից: Անգամ անզեն աչքով երեւում է, որ այդ տեսանյութի տղան եւ Վահրամ Քերոբյանը չեն կարող նույն անձը լինել, քանի որ միմյանցից բավականին տարբերվող կազմվածքներ ունեն: Դա ապացուցված է նաեւ դատափորձաքննական եզրակացությամբ, որտեղ նշված է, որ տեսանյութի «հերոսին» հնարավոր չէ նմանեցնել Վահրամին կամ Ստեփանին:

Հունիսի 17-ին, ժամը 15:30-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Ստեփան Հովակիմյանի հարցաքննությունը:

Նախորդ դատական նիստին սկսվել էր նրա հարցաքննությունը, սակայն այն անավարտ մնաց, քանի որ Ստեփանը հրաժարվեց նոր ցուցմունք տալուց, փոխարենը դատարանը հրապարակեց նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքները, իսկ  դատարանում տված ցուցմունքները կհրապարակվեն հունիսի 17-ի նիստում:

ԱՐՄԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Lragir.am, Հոդվածներ, Նոր հրապարակումներ. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s