ԳՈՐԾ N 1 Ստեփան Հովակիմյան և Վահրամ Քերոբյան | hra.am

ԳՈՐԾ N

ՀՈՒՆԻՍ 20, 2011
Հունիսի 17-ին կայացած դատական նիստին  Ստեփան Հովակիմյանը չի փոխել իր ցուցմունքը, այլ կրկնել է, որ ինքն անմեղ է ու ինքնախոստովանական ցուցմունքը կորզել են իրեն խոշտանգելու արդյունքում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 12։00-ին։

 Գործի ընդհանուր նկարագրություն

Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ’ ՀՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանք կալանավորված են արդեն մեկ տարուց ավելի: Քրեական գործը դեռևս քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ:

 Տղաներին մեղադրում են Մոսկվա կինոթատրոնից 5 մլն 80000 դրամ և 10000 ռուսական ռուբլի գողանալու մեջ:

 Գործի հիմքում դրված է Ս. Հովակիմյանի կողմից արված ինքնախոստովանական ցուցմունքը, որն ինչպես նա է հետագայում հայտարարել, կորզվել է բռնությունների միջոցով։ Փաստաբաններ Տիգրան Սաֆարյանը և Գիվի Հովհաննիսյանը պնդում են, որ իրենց պաշտպանյալներն անմեղ են:

 Դատավոր Պապոյանն արդեն իսկ մերժել է պաշտպանող կողմի 2 միջնորդությունները՝ փոխարինել կալանք խափանման միջոցը գրավով: Փաստաբանների ներկայացրած միջնորդությունների դեմ դատախազը առարկել է՝ չբացառելով, որ նրանք կարող են փորձել թաքնվել և խուսափել քրեական պատասխանատվությունից: Դատավորը ընդունել է դատախազի առարկությունները՝ հաշվի չառնելով փաստաբանների կողմից ներկայացրած փաստարկները, որոնց մեջ նշված է, որ ամբաստանյալները հանցագործությունից հետո փորձ չեն արել թաքնվել, և իրենք են առաջինը շահագրգռված գործի օբյեկտիվ քննության մեջ:

 Տղաների ծնողները պայքարում են, քանի որ համոզված են, որ իրենց որդիները անմեղ են, իսկ իրական մեղավորները գտնվում են ազատության մեջ: Ծնողները շարունակում են հարցնել, թե ինչպես են իրենց որդիներին մեղավոր ճանաչում, երբ ներկայացրած տեսաձայնագրություններում երևում է մի տղա, ով հասակով ու տեսքով չի համապատասխանում ոչ Հովակիմյանին, ոչ Քերոբյանին, երբ ապացուցված չէ, որ տղաները գտնվել են իրար մոտ նույն տարածքում և խոսել են բջջային հեռախոսով նույն ալեհավաքի տակ:

 Մայիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսին փաստաբան Տիգրան Սաֆարյանը մեղադրեց հանրապետության Գլխավոր դատախազությանը, ոստիկանական մարմիններին իր պաշտպանյալ Ստեփան Հովակիմյանի նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված խոշտանգումների փաստի առթիվ արդյունավետ քննություն չանցկացնելու մեջ։ Նա հայտարարեց, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը  ձգձգել է Հովակիմյանի հարցաքննությունը, չի անցկացրել համապատասխան դատաբժշկական փորձաքննություն։ Հետագայում՝ ծառայողական քննության ընթացքում ոստիկանները հերքել են Հովակիմյանի ասածը։ Ինչն էլ հաշվի առնելով՝ դատախազությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել խոշտանգումների հայտարարության կապակցությամբ։

 Մայիսի 17-ին Քաղաքացիական հասարակություն ինստիտուտը  հայտարարությամբ կոչ արեց  իշխանություններին իրականացնել արդար դատավարություն Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով, որպես ապացույց չօգտագործելով այն նյութերը, որոնք ձեռք են բերվել բռնությամբ և վերջ դնել գործի հիմքում միայն ինքնախոստովանական ցուցմունքներ դնելու արատավոր պրակտիկային:

 Հունիսի 17-ին կայացած դատական նիստին  Ստեփան Հովակիմյանը չի փոխել իր ցուցմունքը, այլ կրկնել է, որ ինքն անմեղ է ու ինքնախոստովանական ցուցմունքը կորզել են իրեն խոշտանգելու արդյունքում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 12։00-ին։

Կարինե Իոնեսյան

գործ N 1 Ստեփան Հովակիմյան և Վահրամ Քերոբյան

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in hra.am, Հոդվածներ, Նոր հրապարակումներ and tagged , , , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s