Դատարանը բողոքը քննեց առանց կողմերի մասնակցության | Lragir.am

Փաստաբան Տիգրան Սաֆարյանը հնարավորություն չունեցավ մասնակցելու իր իսկ բերած բողոքի քննությանը: Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ավարտեց բողոքի քննությունը՝ առանց կողմերի մասնակցության:Հիշեցնենք, որ դատապաշտպան Տիգրան Սաֆարյանը բողոք էր ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության կայացրած որոշման դեմ,   որով մերժվելէր քրեական գործի հարուցումը: Փաստաբանը ՀՔԾ-ին մանրամասն տեղեկացրել էր ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում, ոստիկանության Կենտրոնականի բաժնում Ստեփան Հովակիմյանի հետ կատարված բոլորապօրինությունների մասին: Քրեական գործի հարուցումը մերժվել էր «հանցադեպի բացակայության հիմքով»:Այսօր դատապաշտպանն ուշացել էր դատական նիստի նշանակված ժամից, իսկ որպես պատասխանող հադես եկող ՀՔԾ-ից որեւէ մեկը չէր ներկայացել, եւ դատավոր Գագիկ Խանդանյանը միայնակ քննել է բողոքը եւ նշանակել որոշման հրապարակման օրն ու ժամը՝ օգոսոսի 2-ին, ժամը 17:05-ին:Նշենք, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ կողմերի բացակայության պայմաններում դատավորները նիստերի քարտուղարին հանձնարարել են զանգահարել եւ ճշտել կողմերի չներկայանալու կամ ուշացման պատճառը, իսկ երբեմն մինչեւ 30 րոպե ընդմիջում են հայտարարում բոլոր կողմերի ներկայությունն ապահովելու համար: Իսկ Դատավոր Գագիկ Խանդանյանը, փաստորեն, որոշել է դատաքննությունն ավարտել առանց կողմերի մասնակցության՝ երբ դատական նիստերի դահլիճում, բացի իրենից եւ նիստերի քարտուղարից, ոչ ոք չի եղել:

http://www.lragir.am/armsrc/right50853.html

Արման Ղարիբյան

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Հոդվածներ, Նոր հրապարակումներ and tagged , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s