Բարքերը Հայաստանի բանտերում | Lragir.am

Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեն հրապարակել է նախորդ տարվա մայիսին Հայաստան կատարած պարբերական այցելության վերաբերյալ զեկույցը Հայաստանի կառավարության արձագանքի հետ համատեղ:

“2010թ. այցելության ընթացքում հանձնաժողովը լսել է բավական մեծ թվով արժանահավատ եւ հետեւողական հայտարարություններ վերջերս ձերբակալված անձանց նկատմամբ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների, երբեմն բարձրաստիճան աշխատակիցների կողմից ֆիզիկական վատ վերաբերմունքի մասին, հատկապես նախնական հարցաքննության (ձերբակալման արձանագրությունը կազմելուց առաջ անցկացվող հարցաքննոթյան) ժամանակ: Նշված վատ վերաբերմունքը ներառում է ապտակներ, ոտքով հարվածներ, մահակներով, ջրով լի շշերով կամ փայտերով հարվածներ խոստովանություն կամ այլ տեղեկատվություն ստանալն ապահովելու նպատակով: Որոշ դեպքերում, վատ վերաբերմունքի այնպիսի դաժանություն է նշվել, որ այն կարելի է համարել խոշտանգում (ոտքից գլուխ ծեծի ենթարկելու, էլեկտրաշոկի կիրառում, հարվածներ ներբաններին). Ավելին, բազմաթիվ անձինք, այդ թվում ոստիկանությունում որպես վկա հարցաքննվածները հայտարարել են, որ ենթարկվել են ճնշում գործադրելու միջոցով հարցաքննման մեթոդների (երկարատեւ հարցաքննություն մինչեւ ութ քննիչների կողմից, ֆիզիկական վատ վերաբերմունքի կամ հաշվեհարդարի սպառնալիքներ, սպառնալիքներ, որ այդ ամենը վատ հետեւանք կունենա նրանց ընտանիքի անդամների համար), որոնց նպատակն է եղել ստիպել իրենց հայտարարություններ անել կամ դառնալ ոստիկանության ինֆորմատորներ”, նշված է զեկույցի 12 մասում:

Որպես այս վերաբերմունքի վառ օրինակ, զեկույցն անդրադարձել է 2010թ. ապրիլի13-ին ոստիկանության բաժանմունքում մահացած Վահան Խալաֆյանի դեպքին: Զեկույցում նշված է, “Այցելության ժամանակ, նախաքննության ընթացքում հավաքված նյութերից պարզ էր դարձել, որ Խալաֆյանին Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում մոտ յոթ ժամ պահել են առանց ձերբակալման արձանագրություն կազմելու, եւ որ նա ենթարկվել է դաժան ծեծի չորս ոստիկանի կողմից անցկացված հարցաքննության ընթացքում, որոնց թվում է եղել Քրեական հետախուզության բաժնի պետը: Զեկուցվել է, որ Խալաֆյանն իր նստած տեղին մոտ գտնվող պահարանից վերցրել է մի դանակ եւ ինքն իրեն երկու անգամ դանակահարել որովայնի ստորին մասում: Դատաբժշկական փորձաքննությունը եզրակացրել է, որ նա մահացել է այս վնասվածքներից, բայց նաեւ հայտնաբերել է այլ վնասվածքներ, որոնք հասցվել են նախքան դանակի մահացու հարվածները հասցնելը նրա նկատմամբ ծեծի ժամանակ (օրինակ, գլխի վերեւի մասում գանգի վնասվածքները եւ համապատասխանաբար ուղեղի արյան զեղման առկայությունը, վնասվածքներ բերանի մեջ, ստորին ծնոտին, աջ ծնկի հետեւի մասում, ծնկի տակ, աջ ոտքի կոճի առջեւի մասում)”, նշված է զեկույցի հաջորդ մասում:

Զեկույցն անդրադարձել է նաեւ բանտերում տիրող բարքերին, առանձնացնելով Նուբարաշենի եւ Կոշի ՔԿՀ-ները: Այստեղ, Կոմիտեն քննադատել է բանտերի աշխատակազմերին բանտարկյալներին վերահսկողության տակ պահելու նպատակով այսպես կոչված “զոն նայողներ” պահելու համար: Նուբարաշենում, օրինակ, նշում է Ընդդեմ խոշտանգումների կոմիտեի զեկույցը, ադմինիստրացիան “զոն նայողին” ակնհայտ առավելություններ է տալիս, եւ նա կարող է ազատ տեղաշարժվել բանտի տարածքում եւ մտնել ցանկացած բանտախուց: Իսկ Կոշի բանտում, “զոն նայողին” բանտարկյալների շրջանում կարգ ու կանոն հաստատելու լիազորություն է տրված: Բացի դրանից, բանտարկյալները նրան ֆինանսական կամ այլ նվերներ են տալիս լիակատար պաշտպանության դիմաց, իսկ նրանք ովքեր հրաժարվում են, մեկուսացվում եւ ահաբեկման են ենթարկվում:

Զեկույցն ահազանգում է Երեւան Կենտրոն ՔԿՀ-ում ցմահ ազատազրկվածներին պահելու նյութական պահմանների մասին. Իրավիճակն ավելի է վատացնում նրանց մենախցերում պահելու հանգամանքը: Նշվում է, որ երեք ցմահներից մեկին արդեն ինը տարի է` նման պայմաններում են պահում: Նրանց թույլ չի տրվում շփվել միմյանց կամ այլ բանտարկյալների հետ, նրանցից երկուսը հեռուստացույց կամ ռադիո չունեն ի տարբերություն երրորդի: Նրանց թույլատրվում է միայնակ զբոսնել բանտի վերեւի հարկում գտնվող հարթակում: Սա համարվում է անմարդկային վերաբերմունք եւ հանգեցնում է բանտարկյալի մտավոր առողջության վատացման, նշվում է Ընդդեմ խոշտանգման զեկույցի 71-րդ մասում:

Կոմիտեն նշում է, որ իրենց այցելած հաստատություններում ինքնասպանություններ կամ ինքնասպանության փորձեր հազվադեպ են լինում, բայց եթե տվյալ բանտարկյալի կողմից ինքնասպանություն գործելու ռիսկը բարձր է համարվում, ապա նրա նկատմամբ ծայրահեղ միջոցներ են ձեռնարկվում: Օրինակ Նուբարաշենում ցմահ ազատազրկվածին մեկ ամիս պահել են իր խցում ոտքերն ու ձեռքերը մահճակալին շղթայված վիճակում եւ շղթաները հանել են միայն զուգարան գնալու եւ սնվելու ժամանակ: Այս բանտարկյալի դեպքում միջոցը հանվել է, հենց որ նա ինքնուրույն հեռացրել է շղթաները:

Մամուլի հաղորդագրությունը տես.  https://stepanhovakimyan.wordpress.com/2011/08/18/council-of-europe-anti-torture-committee-publishes-report-on-armenia/

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Հետաքրքիրները, Վերլուծություններ and tagged , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s