Դատավոր Խանդանյանը որոշ ժամանակ «թաքուն է պահել» դատախազության գրությունը | hra.am

ՍԵՊՏԵՄԲԵՐ 02, 2011

Ստեփան Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. օգոստոսի 2-ի որոշումը, որով դատարանը բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ Հատուկ քննչական ծառայությունը պատշաճ քննություն է իրականացրել և բողոքը հիմնավորված չէ։
Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանին ու Վահրամ Քերոբյանին մեղադրում են «Մոսկվա» կինոթատրոնից 2010թ.-ին գողություն կատարելու մեջ՝ Հովակիմյանի ինքնախոստովանական ցուցմունքի հիման վրա։ Հովակիմյանի հասվաստմամբ ցուցմունքը ստացել են իրեն խոշտանգումների ենթարկելու միջոցով։ Փաստաբան Տիգրան Սաֆարյանը դիմել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի անցկացվի պատշաճ քննություն եւ քրեական գործ հարուցվի խոշտանգման հիմքով։
«2011թ. օգոստոսի 10-ին ստացվել է «Բողոքը քննության առնելու մասին» Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Խանդանյանի կողմից կայացված որոշումը (թիվ ԵԿԴ/0084/11/11) և միայն այդ բողոքարկվող դատական ակտը ստանալուց հետո է պարզվել, որ հունիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ.Մուրադյանը ներկայացված բողոքի վերաբերյալ գրավոր բացատրություններ է ներկայացրել դատարան’ որոշակի պատճառաբանություններով առարկելով ներկայացված բողոքը: Այդ գրավոր բացատրությունների մասին բողոք բերած կողմը չի տեղեկացվել ո՛չ բողոքը քննած դատարանի, ո՛չ էլ դրանք ներկայացրած դատախազի կողմից»,- նշում է փաստաբան Տիգրան Սաֆարյանն արդեն Վերաքննիչ դատարան ներկայացրած իր բողոքում։
Փաստաբանը պահանջում է ամբողջությամբ բավարարել ներկայացված վերաքննիչ բողոքը’ ամբողջությամբ բեկանելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. օգոստոսի 2-ի թիվ որոշումը, վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Կ.Թորոսյանի’ 2011թ. ապրիլի 13-ին կայացված «Նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը և այն օրինական ու հիմնավոր լինելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ.Ժ.Մուրադյանի գրությունը’ օրինական և հիմնավոր չլինելու պատճառով:
Տ. Սաֆարյանի պնդմամբ` դատարանի կողմից խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջները, քանի որ միայն բողոքարկվող դատական ակտը ստանալուց հետո է պարզվել, որ 13.06.2011թ. ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ.Մուրադյանը ներկայացված բողոքի վերաբերյալ գրավոր բացատրություններ է ներկայացրել դատարան’ որոշակի պատճառաբանություններով առարկելով ներկայացված բողոքը: Վերոհիշյալ գրավոր բացատրության, դրանում բերված պատճառաբանությունների մասին դատարանը բողոք բերած անձին չի տեղեկացրել, դրանով խախտելով մրցակցության, իրենց փաստարկները պաշտպանելու կողմերի հավասար հնարավորության’ «զենքերի հավասարության» սկզբունքը։
Փաստաբանը նաեւ պնդում է, որ դատարանի կողմից խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջները, քանի որ կայացված դատական ակտը ո՛չ օրինական է, ո՛չ հիմնավորված, և ո՛չ էլ պատճառաբանված:
«Բողոքարկվող դատական ակտը բացարձակապես հիմնավորված և պատճառաբանված չէ, քանի որ Դատարանի կողմից չի նշվել, թե այդ ինչո՞ւ և կոնկրետ ի՞նչ հետազոտված ապացույցների հիման վրա է հետևության հանգել, որ բողոքը հիմնավորված չէ: Այն դեպքում, երբ Դատարանը նույնիսկ չի պահանջել և վարույթն իրականացնող մարմնից չի ստացել բողոքի վերաբերյալ որևէ նյութ: Դատարանը «հալած յուղի» տեղ ընդունել է դատախազի բացատրությունները, որոնք բառացիորեն կրկնել են ՀԿԳ քննիչ Կ.Թորոսյանի կողմից կայացված որոշման որոշակի հատվածներ’ նույնիսկ հաշվի չառնելով, որ ներկայացված բացատրությունները հիմնված են բացառապես ոստիկանների կողմից տրված իրականությանը չհամապատասխանող բացատրությունների վրա, որոնք հերքվում են անժխտելի ապացույցներով»,- նշված է փաստաբան Տիգրան Սաֆարյանի բողոքի մեջ:
Բողոքն ամբողջությամբ՝ այստեղ։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝  www.hra.am

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Հոդվածներ, Նոր հրապարակումներ and tagged , , , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s