Դատարանն այդպես էլ հաշվի չի առնում, որ ցուցմունքը կորզվել է բռնությամբ | 1in.am Հայացք

Ստորև ներկայաված հոդվածը հրատարակվել է Հայացք օրաթերթում ս.թ. փետրվարի 4-ին և 1-ին Լրատվական կայքում: Ցավոք հեղինակը նշված չէր: Ամեն դեպքում խորին շնորհակալություններս լրագրողին սրտացավ վերաբերմունքի համար:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մոտ 1,5 տարի քննելով 29-ամյա Ստեփան Հովակիմյանի
և նրա ընկերոջ` 25-ամյա Վահրամ Քերոբյանի գործը, այդպես էլ հաշվի չառավ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի` քրեական գործի նախաքննության սկզբնական պահից հայտնած այն տեղեկությունները, որ իր կողմից ոստիկանությունում տրված բացատրությունն ու ինքնախոստովանական ցուցմունքը իրենից կորզվել են բռնությունների միջոցով:

Բավական մեծ հասարակական հնչեղություն ձեռք բերած գործն այդպես էլ ընթացավ նախանշված ձևով, և «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից ավելի քան 5 մլն դրամ և 10 հազար ՌԴ ռուբլի գողանալու համար մեղադրվող երիտասարդներն առայժմ անազատության մեջ են:

Հիշեցնենք, որ գողությունը կատարվել է 2010 թ. հունվարի 10-ին, մինչդեռ քրեական գործ հարուցվել է մոտ մեկ ամիս անց` փետրվարի 6-ին, երբ կինոթատրոնի տնօրինությունը պաշտոնապես ոստիկանությանը հայտնել է կատարվածի մասին: Հենց նույն օրը` փետրվարի 6-ին, Ստեփանին ձերբակալել են, իսկ որոշ ժամանակ անց` նաև նրա ընկերոջը` Վահրամին:

Ստեփան Հովակիմյանն արդեն երկու տարի պայքարում է, որ համապատասխան մարմինները պատշաճ ուշադրություն դարձնեն իր նկատմամբ կիրառված ապօրինությունների և բռնությունների վերաբերյալ պնդումներին, սակայն ապարդյուն:

Վերաքննիչ դատարանում այդպես էլ չհաստատվեց, որ Ստեփանից ինքնախոստովանական ցուցմունք է կորզվել խոշտանգման արդյունքում: Ստեփան Հովակիմյանի նկատմամբ ոստիկանների կիրառած բռնությունների վերաբերյալ հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին Հատուկ քննչական ծառայության որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ա. Հովհաննիսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բողոքը մերժելու մասին, դրանով իսկ դատախազության և ընդհանուր իրավասության դատարանի պես համարելով, որ որոշումը ճիշտ է կայացված՝ օրինական է և հիմնավոր:

«Հատուկ քննչական ծառայությունը, կրկնելով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության գործելաոճը, բավարարվել է միայն Ս. Հովակիմյանի մատնանշած ոստիկաններից բացատրություններ վերցնելով, որոնք էլ «թարսի պես» չեն խոստովանել իրենց կողմից նրան երեք անգամ ապօրինի ոստիկանություն տանելու, ժամեր շարունակ նրան ազատությունից ապօրինի զրկելու, այդ ընթացքում նրա նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն կիրառելու փաստը, այլ ուղղակի հայտնել են, թե նման բան իրականում չի եղել, իսկ Ս. Հովակիմյանը ստում է»,- ասում է Ստեփան Հովակիմյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը:

Պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի «մեխը», նրա խոսքով, այն է, որ կայացնելով քրեական գործի հարուցումը մերժելու որոշում, այսինքն՝ ըստ էության հրաժարվելով կատարել նախաքննություն, Հատուկ քննչական ծառայությունն ինքն իրեն սահմանափակել է միայն բացատրություններ վերցնելու հնարավորությամբ: Մինչդեռ միայն հարուցված քրեական գործի պարագայում կարող են կատարվել առերես հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ, իսկ բացատրություններ տալու ժամանակ որևէ անձ, այդ թվում՝ ոստիկանները, կաշկանդված չեն միայն ճիշտը հայտնելու պարտականությամբ և որևէ պատասխանատվություն նախատեսված չէ բացատրություն տալիս ստելու համար:

«Խնդիրը կայանում է նրանում, որ Ս. Հովակիմյանի հայտնած տեղեկությունների և ոստիկանների հայտնած տեղեկությունների միջև կան էական և անհամատեղելի հակասություններ, որոնք պարզաբանելու ողղությամբ որևէ գործնական քայլ չի կատարվել: Ուղղակի Ս. Հովակիմյանի հայտնածը գնահատվել է որպես սուտ, իսկ ոստիկաններինը՝ ճիշտ: ՀՔԾ-ն հավանաբար ղեկավարվել է «Սովետական միլիցիան դեմ է ծեծին» երգիծական դարձվածքի նորացված տարբերակով:

Սակայն ՀՔԾ-ն ոչ միայն հրաժարվել է նախաքննություն կատարելուց, այլև բացատրություններ չի վերցրել նույնիսկ Ս. Հովակիմյանի ու նրա պաշտպանի վկայակոչած բազմաթիվ անձանցից, որոնք հաստատում էին Ս. Հովակիմյանի հայտնած տեղեկությունները»,- ասում է Ստեփան Հովակիմյանի պաշտպանը:
Հատկանշական է, որ Ս. Հովակիմյանի հայտնած տեղեկությունները հաստատող անձանց հարցման ենթարկելու վերաբերյալ արձանագրությունները, ինչպես նաև այս ընթացքում պաշտպանական կողմի ձեռք բերած բոլորովին այլ քրեական գործով անձին ճանաչման ներկայացնելու արձանագրությունը (որով հաստատվում է Ս. Հովակիմյանի երկու ընկերներին նույնպես ոստիկանություն տանելու և այնտեղ պահելու հանգամանքը) ներկայացվել են Վերաքննիչ դատարան: Դատարանը նույնիսկ իր որոշմամբ լսել է այդ անձանցից երկուսի բացատրությունները, որոնք հաստատել են Ս. Հովակիմյանի նկատմամբ բռնություններ կիրառելու փաստը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասի համաձայն` դատարան չի ներկայացվել որևէ փաստական տվյալ, որը կվկայեր հանցագործություն կատարված լինելու մասին:
Ներկայումս Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, և, Ստեփան Հովակիմյանի պաշտպանի խոսքով, սա հիանալի հնարավորություն է ու յուրահատուկ թեստ Վճռաբեկ դատարանի համար, թե որքանով է այն հետևողական իր իսկ նախադեպային որոշումների կիրառումն ապահովելու հարցում:

Կընդունի՞ Վճռաբեկը վարույթ ներկայացված բողոքը, թե՞ ոչ` պարզ կդառնա մինչև փետրվարի 15-ը:

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in 1in.am, Հայացք օրաթերթ, Հոդվածներ, Նոր հրապարակումներ and tagged , , , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s