Մտավորականների նամակը ՀՀ Նախագահին

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին,
ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանին,
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին,

Մեծարգո պարոն Նախագահ
Ավելի քան մեկ տարի է, մենք մտահոգ ենք մեր մտավորական ընկերներից մեկի` Բենիամին Հովակիմյանի որդու` Ստեփան Հովակիմյանի հետ կատարված դեպքի կապակցությամբ: Դեպքն առանձնահատուկ է. տեղի է ունեցել բռնություն, քաղաքացու հիմնարար իրավունքների ու արժանապատվության կոպիտ ոտնահարում, դատաիրավական համակարգի կամայական գործունեություն: Մեր կարծիքով այսպիսի դեպքերը խարխլում են մեր պետության հիմերը, որի ապագան Ստեփանի նման երիտասարդներն են:  Միչդեռ հենց դատաիրավական համակարգի բարեփոխումներն են, որ անմիջականորեն կարող են վերականգնել խարխլված սոցիալական վստահությունը և կարծում ենք, որ կոնկրետ անձին վերաբերող կոնկրետ գործով արդարադատություն իրականացնելիս է հնարավոր բարձրացնել հասարակական վստահությունը դատական իշխանության, և ընդհանրապես պետական իշխանության նկատմամբ:

Ստեփան Հովակիմյանը մեղադրվում է իր ընկերոջ` Վահրամ Քերոբյանի հետ միասին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հուվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ:  Քրեական գործի հիմքում դրված միակ ապացույցը Ստեփան Հովակիմյանի «ինքնախոստովանական» բացատրությունը և ցուցմունքն է, որոնք կորզվել է խոշտանգումների և բռնությունների միջոցով: Հանցանքը հաստատող որևէ այլ ապացույց չկա:

Ստեփան Հովակիմյանի փաստաբանը պարզել է մանրամասներ, որոնք վկայում են այն մասին, որ բացատրությունը և ցուցմունքը կորզվել են ոստիկանությունում տեղի ունեցած մի շարք իրավախախտումների արդյունքում: Սակայն չնայած բազմաթիվ ահազանգերին, դրանց մինչ օրս պատկան մարմինների կողմից համարժեք գնահատականներ չեն տրվել:

Գործում առկա են տարակուսանք հարուցող բազմաթիվ դրվագներ: Ահա դրանցից մի քանի առավել ցայտունները`

  • անհասկանալի պայմաններում անհետացել են շուրջ երկու ժամ ընդհանուր տևողությամբ տեսախցիկներով նկարահանված տեսաերիզները, որոնց փոխարեն գործում հայտնվել են մեկ րոպեից քիչ ավել տևողությամբ մոնտաժված հատվածներ,
  • «Մոսկվա» կինոթատրոնի հեռախոսազանգերը կանխամտածված ստուգվել են այլ օրվա կտրվածքով` նպատակ ունենալով թաքցնել որոշակի տեղեկություններ և շեղել քննության բնականոն ընթացքը, մասնավորապես` թաքցնելու ոստիկանությանը գողության վերաբերյալ հայտնելու և նույն օրը ոստիկանների ժամանելու փաստը,
  • հանցագործության կատարման մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանը գողության կատարման ժամանակ եղել է իր ընկերներից մեկի հետ, սակայն քննությունն իրականացնող մարմինները հրաժարվում են նրան որպես վկա հարցաքննելուց,
  •  «ինքնախոստովանական» ցուցմունքում նշված փաստերը քննիչի կողմից հատուկ չեն ստուգվել, որպեսզի չարձանագրվի դրանց սուտ լինելը:

Գործի ընթացքին հետևում է մամուլը, քննարկումներ են ծավալվում սոցիալական ցանցերում, շուրջ կես տարի ի, ինչ գործում է Stepanhovakimyan.wordpress.com կայքը, որտեղ ներկայացված են գործի մանրամասները:

Երիտասարդն արդեն մեկ տարի երեք ամիս կալանավայրում է պահվում: Կարծում ենք դատական պրոցեսը գերազանցում է հնարավոր ողջամիտ ժամկետները:

Մենք հետևում ենք դատավարության ընթացքին: Ակնկալում ենք, որ նաև Ձեր հատուկ ուշադրության արդյունքում դատարանը համարժեք գնահատական կտա ամբաստանյալ Ս. Հովակիմյանի` խոշտանգման և ոստիկանության ապօրինի գործողությունների փաստերին և կկայացնի արդար դատավճիռ:

Կարեն Ջանիբեկյան` ՀՀ ժողովրդական արտիստ,
Տիգրան Մանսուրյան` ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Կոմպոզիտոր,
Հենրիկ Էդոյան` ՀՀ պետական մրցանակի դափնեկիր,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,
Ստեփան Ռոստոմյան` Կոմպոզիտոր, Արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր,
Էդուրդ Թոփչյան`  Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբի Գեղարվեստական ղեկավար, Գլխավոր դիրիժոր,  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,
Հարություն Խաչատրյան` Հայաստանի վաստակավոր արտիստ, կինոռեժիսյոր
Արարատ Սարգսյան`  Հայաստանի վաստակավոր նկարիչ, ՀՆՄ անդամ, գեղանկարիչ,
Էլմա Պարսամյան` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, աստղաֆիզիկոս,
Հայկ Հարությունյան` ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն,
Հրաչյա Թամրազյան` Մատենադարանի տնօրեն, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Գագիկ Բաղդասարյան` Արտակարգ և լիազոր դեսպան, Դոցենտ,
Լևոն Անանյան` ՀՀ ԳՄ նախագահ,
Ստեփան Սուքիասյան` Կոմպոզիտոր,
Երևանի կոնսերվատորիայի պրոռեկտոր, պրոֆեսոր,
Հակոբ Մովսես` Բանաստեղծ, թարգմանիչ,
Սամվել Սևադա`  գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Թեքեյան և Ամերիկյան «Ոսկե Հրեշտակ» մրցանակների դափնեկիր,
Տեր Կյուրեղ քահանա Տալյան,
Արտակ Ոսկանյան` ՀԳՄ և ՀԺՄ անդամ, Արվեստի «Անահիտ» հրատարակչության տնօրեն,
Սամվել Գասպարյան` «Արեգ» հրատարակչության տնօրեն,
Վաչագան Սարգսյան` ՀԳՄ անդամ,
Մանվել Սարգսյան` քաղաքագետ, ՌԱՀՀԿ տնօրեն:

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in Նամակներ, Առավել հետաքրքիրները and tagged , , , , , , , , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink.

One Response to Մտավորականների նամակը ՀՀ Նախագահին

  1. Pingback: Բաց նամակ ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին | Ստեփան Հովակիմյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s