Ստեփան Հովակիմյանի գործով Վճռաբեկի դիրքորոշումն անհայտ է | 1in.am

Ստորև ներկայաված հոդվածը հրատարակվել է  1-ին Լրատվական կայքում: Շնորհակալություն անծանոթ հեղինակին:

«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից ավելի քան 5 մլն դրամ և 10 հազար ՌԴ ռուբլի գողանալու համար մեղադրվող, մինչ օրս անազատության մեջ գտնվող երիտասարդների գործով վերաքննիչ դատարանի որոշումը, ինչպես «Առաջին լրատվական»-ն արդեն հայտնել էր, բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, սակայն թեև մինչև փետրվարի 15-ը պետք է պարզ դառնար Վճռաբեկը վարույթ կընդունի ներկայացված բողոքը, թե՞ ոչ, մեկամսյա ժամկետը լրացել է, իսկ Վճռաբեկից Ստեփան Հովակիմյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը դեռ պատասխան չի ստացել: Փաստաբան Տիգրան Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Վճռաբեկի «պրակտիկան» է այդպիսին, պատասխանը հնարավոր է մինչև ամսվա վերջ ստացվի:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մոտ 1,5 տարի քննելով 29-ամյա Ստեփան Հովակիմյանի և նրա ընկերոջ` 25-ամյա Վահրամ Քերոբյանի գործը, այդպես էլ հաշվի չառավ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի` քրեական գործի նախաքննության սկզբնական պահից հայտնած այն տեղեկությունները, որ իր կողմից ոստիկանությունում տրված բացատրությունն ու ինքնախոստովանական ցուցմունքը իրենից կորզվել են բռնությունների միջոցով: Բավական մեծ հասարակական հնչեղություն ձեռք բերած գործն այդպես էլ ընթացավ նախանշված ձևով, և «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից ավելի քան 5 մլն դրամ և 10 հազար ՌԴ ռուբլի գողանալու համար մեղադրվող երիտասարդներն մինչ օրս անազատության մեջ են: Ստեփան Հովակիմյանն արդեն երկու տարի պայքարում է, որ համապատասխան մարմինները պատշաճ ուշադրություն դարձնեն իր նկատմամբ կիրառված ապօրինությունների և բռնությունների վերաբերյալ պնդումներին, սակայն ապարդյուն: Վերաքննիչ դատարանում այդպես էլ չհաստատվեց, որ Ստեփանից ինքնախոստովանական ցուցմունք է կորզվել խոշտանգման արդյունքում:

Ի դեպ, այս գործով դատարանների կաշկանդվածության վերաբերյալ այսօր Ստեփան Հովակիմյանի հայրը` Բենիամին Հովակիմյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ դիմումում մասնավորապես նշվում է. «Արդեն երկու տարի է որդիս կալանավորված է: Կայացել է 55 դատական նիստ, և պարզ չէ, թե դեռ որքան կշարունակվի: Ակնհայտ է, որ այս անցած երկու տարիների ընթացքում ոստիկանությունը, դատախազությունը և հատուկ քննչական ծառայությունները դատարանում չեն կարողացել փաստերով ապացուցել որդուս և նրա ընկերոջ մեղավոր լինելը: Նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական և ոստիկանության ունեցած նախնական վարկածը «անցկացնելու» միտումով: Գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են և հակասություններով լի: Ակնհայտորեն խախտվել են անձի պաշտպանության իրավունքը և օրենսդրության մի շարք հիմնարար պահանջներ: Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը և ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ամեն ինչ անում են իրենց գործընկերներին արդարացնելու համար: Ոստիկանության ապօրինի գործողությունների ու խոշտանգումների փաստերը հաստատող մեր կողմից ներկայացված ապացույցները պարզապես չեն քննարկվում: Արդյունքում դատավարությունն անհիմն ձգձգվում է՝ գերազանցելով ողջամիտ բոլոր ժամկետները: Ձեզ դիմելու պատճառը հենց այս փաստն է: Այսօր դատարանը կաշկանդված է որոշում կայացնելու հարցում»:

About these ads

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in 1in.am, Հոդվածներ, Նոր հրապարակումներ, Քրեական գործ and tagged , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s