FIDH-Ը ԵՒ ՔՀԻ–Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՆԿԱԽ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջում են արդար դատաքննություն և անկախ քննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով 
Փարիզ – Երևան, 22 փետրվարի, 2012
– Երկու տարի է անցել Ստեփան Հովակիմյանին 2010 թ. փետրվարի 6-ին Մոսկվա կինոթատրոնում 2010 թ. հունվարի 10-ին գողություն կազմակերպելու և իրականացնելու համար մեղադրանք առաջադրելուց հետո:

2010 թ. փետրվարի 6-ին Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 72 ժամ ձերբակալությունից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Մինչ օրս Հովակիմյանը և Քերոբյանը, ում նույնպես հետագայում կալանավորել են, պահվում են Նուբարաշեն ՔԿՀ-ում: Նրանց դատաքննությունն անհիմն ձգձգվում է: Մինչ օրս չի իրականացվել անկախ և արդար քննություն: Չնայած երկու տարիների ընթացքում մեղադրանքն այլ ապացույցներով հիմնավորելու փորձերին, Հովակիմյանի դեմ հիմնական ապացույցը մնում է ոստիկանությունում 2010 թ. փետրվարի 6-ին ճնշման և հոգեբանական բռնության հետևանքով նրանից ստացված ինքնախոստովանական ցուցմունքը։

2010 թ. հունվարի 11-ին և 14-ին Հովակիմյանը ներկայացել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ պահվել է 10 ժամ և, ըստ Հովակիմյանի, ենթարկվել է բռնության, այնուհետև՝ ազատ է արձակվել առանց խոստովանելու:

2010 թ. փետրվարի 6-ին Ստեփան Հովակիմյանը կրկին ներկայացել է Երևան քաղաքի վարչություն, որտեղ նրան ենթարկել են խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Մասնավորապես, ենթարկել են ծեծի, փորձել են հանել նրա շորերը և անարգանքի ենթարկել, հանել են կոշիկները, ռետինե մահակներով հարվածել են ոտքերի տակ, հարվածել են գլխին։ Հարվածել են այնքան ժամանակ, մինչև վերջինս համաձայնել է տալ պահանջվող խոստովանությունը։ Հովակիմյանը պնդում է, որ նրան ոստիկանություն են հրավիրել առանց պատշաճ ծանուցման’ մինչև տուժողի հայտարարությունը ստանալը և քրեական գործի հարուցումը: Ս. Հովակիմյանին թույլ են տվել տեղեկացնել հարազատներին իր ձերբակալության մասին և պաշտպան հրավիրել միայն նրա ինքնախոստովանական ցուցմունքը ստանալուց հետո:

Հիմնվելով Ս. Հովակիմյանից կորզված ցուցմունքների վրա, Վ. Քերոբյանը կալանավորվել է 2010 թ. մարտի 12-ին. Ներկայումս նա կալանավորված է և մեղադրվում է գողություն իրականացնելու համար:

Հատուկ քննչական ծառայություն ներկայացված 2010 թ. փետրվարի 6-ին տեղի ունեցած խոշտանգումների վերաբերյալ Հովակիմյանի բողոքին ընթացք չի տրվել: ՀՔԾ որոշել է գործ չհարուցել, հիմնվելով այդ առիթով ոստիկանության ծառայողների տված բացատրությունների վրա և մերժել է հետագա քննություն իրականացնել խոշտանգումների հայտարարության վերաբերյալ: Այդ որոշումը բողոքարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում և մերժվել է 2011 թ. օգոստոսի 2-ին: Այնուհետև Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեկան դատարան, սակայն դատարանը անփոփոխ է թողել այդ որոշումը: Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ Վերջինս որոշում դեռ չի կայացրել բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ։

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ են անում ՀՀ իշխանություններին.

  • Անհապաղ ազատ արձակել Ս. Հովակիմյանին և Վ. Քերոբյանին՝ կալանավորումը փոխարինելով գրավով.
  • Ապահովել մեղադրյալի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի իրականացումը՝ անթույլատրելի ճանաչելով բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները.
  • Կատարել խոշտանգումների հայտարարությունների անկախ, արդյունավետ և լիարժեք քննություն’ մեղավորներին հայտնաբերելու և արդարադատության առջև կանգնեցնելու նպատակով.
  • Հարգել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայի և Խոշտանգումների և դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների պահանջները: Կոնվենցիաները հստակ պարտավորեցնում են Հայաստանին քննություն իրականացնել խոշտանգումների հայտարարությունների վերաբերյալ և արդարադատության առջև կանգնեցնել մեղավորներին, ինչպես նաև դադարեցնել ճնշումների միջոցով ստացված ցուցմունքների հիման վրա կասկածյալներին մեղադրանք առաջադրելու արատավոր պրակտիկան։
Աղբյուրը՝ www.hra.am

Սույն հայտարարությունը հրապարակվել է նաև FIDH պաշտոնական կայքում:

Լրացումներ
Այս հայտարարությանը անդրադարձել եմ մասնավորրապես հետևյալ լրատվամիջոցները`

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in hra.am, Քրեական գործ, Առավել հետաքրքիրները and tagged , , , , , , , . Bookmark the permalink.

7 Responses to FIDH-Ը ԵՒ ՔՀԻ–Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՆԿԱԽ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

  1. Սարո says:

    Իմ զորակցությունն եմ հայտնում Ս. Հովակիմյանին, քանի որ վստահ եմ, որ նա չէր կարող նման արարք թույլ տալ եւ վստահ եմ, որ ոստիկանությունը քրեական գործով ապացույցները ձեռք է բերել ապօրինի ու անմարդկային ճանապարհով:

    • Beniamin Hovakimyan says:

      Շնորհակալություն Սարո զորակցության համար: Եթե Ձեր պես մի քանիսն էլ միանան, համոզված եմ, որ արդարությունը կհաղթի և մեր հասարակությունը կփոխվի` կազնվանա: Համոզված եմ, որ այդպես էլ լինելու է:

  2. Sofya Kalantaryan says:

    Միանում եմ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի պահանջին, որպեսզի արդար դատաքննություն և անկախ քննություն իրականացվի Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով

    • Beniamin Hovakimyan says:

      Ձեր սրտացավ վերաբերմունքը վաղուց եմ զգացել Սոֆյա ջան: Այս պատմությանը Դուք շուտվանից եք ծանոթ: Կարծես թե եկել է ժամանակը, որ հարցը լուծվի ըստ օրենքի:
      Շնորհակալություն արձագանքի համար:

  3. Ռաֆայել Թեյմուրազյան says:

    Բավական ժամանակ է՝ փորձում եմ հետևել այս գործի ընթացքին: Ոստիկանության գործելաոճը պիտի կասկածների տեղիք չտա, բայց ճիշտ հակառակն է՝ համոզիչ չէ (մեղմ ասած): Այնպիսի տպավորություն է, որ եթե որոշել են, որ պետք է այսինչ մարդկանց այսինչ հոդվածով մեղադրել, ուրեմն՝ վերջ, ոչինչ փոփոխման ենթակա չէ, ամեն գնով պիտի «ապացուցեն», որ հետո վիճակագրության մեջ նշվի, որ «գործը բացահայտվել է»:

    Միանում եմ վերոնշյալ պահանջներին: Ապօրինի գործելաոճը մեր ոստիկանության համար խորթ չէ, ցավոք: Մի քանի կիսագրագետ կարող են մարդկային ճակատագրերի հետ խաղալ:

    • Beniamin Hovakimyan says:

      Ցավոք, հենց այդպես էլ կա:
      Այո, «ապօրինի գործելաոճը մեր ոստիկանության համար խորթ չէ, ցավոք: Մի քանի կիսագրագետ կարող են մարդկային ճակատագրերի հետ խաղալ»:
      Այլ հարց է, թե ինչու այդպես եղավ, որ կիսագրագետները զավթեցին իշխանությունը, իսկ մենք մոռացած արժանապատվություն ու մարդավայել ապրելակերպ հանդուժում ենք այդ ամենը:

  4. Pingback: Բաց նամակ ՀՀ Գլխավոր դատախազին | Ստեփան Հովակիմյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s