Ստեփան Հովակիմյանի գործը կհասնի Եվրոպական դատարան | 1in.am

«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից ավելի քան 5 մլն դրամ և 10 հազար ՌԴ ռուբլի գողանալու համար մեղադրվող, մինչ օրս անազատության մեջ գտնվող երիտասարդների գործով Վճռաբեկ դատարանը կատարեց սպասված քայլը: Ինչպես գրեթե բոլոր նմանատիպ դեպքերում, Վճռաբեկն իր հայտնի «ջայլամի քաղաքականությունը» վարեց և պարզապես վարույթ չընդունեց ներկայացված բողոքը:

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ստեփան Հովակիմյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը, Վճռաբեկը քայլը պատճառաբանել է «բավարար հիմքերի բացակայությամբ», սակայն իրենք պատրաստվում են այս գործով դիմել Եվրոպական դատարան: Առաջիկա շաբաթվա ընթացքում Ստեփան Հովակիմյանի ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպում կկազմակերպեն և կտեղեկացնեն իրենց հետագա քայլերի մասին:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մոտ 1,5 տարի քննելով 29-ամյա Ստեփան Հովակիմյանի և նրա ընկերոջ` 25-ամյա Վահրամ Քերոբյանի գործը, այդպես էլ հաշվի չառավ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի` քրեական գործի նախաքննության սկզբնական պահից հայտնած այն տեղեկությունները, որ իր կողմից ոստիկանությունում տրված բացատրությունն ու ինքնախոստովանական ցուցմունքը իրենից կորզվել են բռնությունների միջոցով: Բավական մեծ հասարակական հնչեղություն ձեռք բերած գործն այդպես էլ ընթացավ նախանշված ձևով, և «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից ավելի քան 5 մլն դրամ և 10 հազար ՌԴ ռուբլի գողանալու համար մեղադրվող երիտասարդները մինչ օրս անազատության մեջ են: Ստեփան Հովակիմյանն արդեն երկու տարի պայքարում է, որ համապատասխան մարմինները պատշաճ ուշադրություն դարձնեն իր նկատմամբ կիրառված ապօրինությունների և բռնությունների վերաբերյալ պնդումներին, սակայն ապարդյուն: Վերաքննիչ դատարանում այդպես էլ չհաստատվեց, որ Ստեփանից ինքնախոստովանական ցուցմունք է կորզվել խոշտանգման արդյունքում:

Իսկ այս գործով դատարանների կաշկանդվածության վերաբերյալ Ստեփան Հովակիմյանի հայրը` Բենիամին Հովակիմյանը բազմիցս դիմել է ՀՀ տարբեր ատյանների ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ որդու կալանավորման մեջ գտնվելու այս երկու տարիների ընթացքում կայացել է 55 դատական նիստ, սակայն ոստիկանությունը, դատախազությունը և հատուկ քննչական ծառայությունները դատարանում չեն կարողացել փաստերով ապացուցել Ստեփան Հովակիմյանի և նրա ընկերոջ մեղավոր լինելը: Բենիամին Հովակիմյանի պնդմամբ` նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական և ոստիկանության ունեցած նախնական վարկածը «անցկացնելու» միտումով, գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են և հակասություններով լի: Ամբաստանյալի հոր համոզմամբ` Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը և ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ամեն ինչ անում են իրենց գործընկերներին արդարացնելու համար, իսկ դատարանը կաշկանդված է որոշում կայացնելու հարցում:

Սույն հոդվածը հրապարակվել է  «Առաջին լրատվական»-ում:
23:15 Իրավունք | Ուրբաթ 16.03.2012

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in 1in.am, Հոդվածներ, Նոր հրապարակումներ, Քրեական գործ and tagged , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s