Կալանքի միջնորդություն

ՈՐՈՇՈՒՄ

կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու
միջնորդություն հարացելու մասին

25 հունվարի 2013թ.                                                                                            Քաղ. Երևան

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Ջ.Ֆարխոյանս, քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների րնդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ 13143612 քրեական գործի նյութերը,

ՊԱՐԶԵՑԻ

Թիվ 13143612 քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ստեփան Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր֊ի 316-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, 2012թ. հուլիսի 26-ին՝ ժամր 15.30-ի սահմաններում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների րնդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում րնթացող դատաքննության ժամանակ, մասնակցելով որպես ամբաստանյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի և 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (թիվ 13106910), սեղանին դրված բարձրախոսով փորձել է հարվածել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող մեղադրող դատախազ Սամվել Հարությունյանին, ինչր կանխվել է ծառայություն իրականացնող ոստիկանների և դատական կարգադրիչների կողմից, այնուհետև, մոտենալով Սամվել Հարությունյանին՝ ծառայողական պարտականություններր կատարելու հետ կապված, նրա կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ոտքով հարվածել է կոնքին։

Նկատի ունենալով, որ Ստեփան Հովակիմյանր թիվ 13106910 քրեական գործով դատապարտվել է ազատազրկման ու գտնվել նախնական կալանքի տակ, ապա սույն քրեական գործով նրա նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել։

Թիվ 13106910 քրեական գործով ամբաստանյալ Ստեփան Հովհակիմյանր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Սարաշ վարչական շրջանների րնդհանուր իրավասության դատարանի 25.09.2012թ. դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օր-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով, պատժի կրման սկիզբր հաշվելով 2010թ. փետրվարի 06-ից։

Նկատի ունենալով, որ հանցագործություն կատարելու մեղադրանքով որպես ամբաստանյալ դատական քննությանը մասնակցելու րնթացքում Ստեփան Հովակիմյանն իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելով կատարել է նոր հանցավոր արարք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է և, հաշվի առնելով, որ նշանակված պատժի ժամկետր կրելուց հետո՝ 2013թ. փետրվարի 06-ին ազատության մեջ հայտնվելու պայմաններում նա կարող է թաքնվել, խոչընդոտել դատարանում գործի քննությանը, խուսափել նշանակված պատիժը կրելուց և խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանր, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության 53-54-րդ, 135-136-րդ և 285-րդ հոդվածներով,

ՈՐՈՇԵՑԻ՝

Միջնորդություն հարուցել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների րնդհանուր իրավասության դատարանին՝ ամբաստանյալ Ստեփան Բենիամինի Հովակիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորում՝ երկու ամիս ժամանակով։

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ՝                          Ջ. Ֆարխոյան

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in 316-1, Քրեական գործ, Կալանք and tagged , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s