Կալանքի որոշում

ԵԿԴ/0240/01/12

ՈՐՈՇՈՒՄ

խափանման միջոց կալանավորում ընտրելու
վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին

«25» հունվարի 2013թ.                                                                                  ք. Երևան

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Ա.Վարդանյանի, քարտուղարությամբ՝ Ժ.Ավետիսյանի, խորհրդակցական սենյակում քննարկելով մեղադրող Ջոն Ֆարխոյանի միջնորդությունը՝ ամբաստանյալ Ստեփան Բենիամինի Հովակիմյանի նկատմամբ կալանավորումը որպես խավւանման միջոց ընտրելու վերաբերյալ,

Պարզեց

2013թ. հունվարի 25-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մսւրաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած հերթական դատական նիստի ընթացքում մեղադրող Ջ.Ֆարխոյսւնը գրավոր (երկու էջից բաղկացած) միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ ամբաստանյալ Ստեփան Բենիամինի Հովակիմյանի նկատմամբ կալանավորումը որպես խավւանման միջոց ընտրելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ վերջինիս նկատմամբ սույն գործով մինչդատական վարույթի ընթացքում խափանման միջոց չի ընտրվել՝ հաշվի առնելով, որ վերջինս, մեկ այլ գործով կալանավորված լինելով, դատապարտվել էր ազատազրկման: Ըստ միջնրոդության՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալ Հովակիմյանն այդ գործով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է ազատազրկման երեք տարի ժամկետով, նրա պատժի կրման սկիզբն հաշվարկվել է 2010թ. փետրվարի 6-ից, խնդրեց սույն գործով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալ Ս. Հովակիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորում՝ երկու ամիս ժամկետով՝ պատճառաբանելով, որ վերջինս, 2013թ. փետրվարի 6-ից հայտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել Դատարանից, խոչընդոտել Դատարանում գործի քննությանը, խուսափել նշանակված պատիժը կրելուն և խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

Տուժող Ս.Հարությունյանը սույն միջնորդության լուծումը թողեց Դատարանի հայեցողությանը:

Ամբաստանյալ Ս.Հովակիմյանը և վերջինիս պաշտպան Ա.Ճուղուրյանը, դատական նիստերի դահլիճում անմիջապես ստանալով միջնորդության օրինակը և դիմելով Դատարանին, խնդրեցին միջնորդության քննարկումը հետաձգել, տրամադրել մեկ օր ժամկետ, իսկ այդ միջնորդությունը մասամբ բավարարելուց և ծանոթացման համար 1 ժամ ժամանակ տրամադրելուց հետո՝ վերստին խնդրեցին միջնորդության քննարկումը հետաձգել՝ պատճառաբանելով, որ նրանց անհրաժեշտ է նաև առանձնասենյակ՝ կոնֆինդենցիալ (առանց ուղեկցող գումարտակի ծառայողների ներկայության) պայմաններում միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը ճշգրտելու և ներկայացնելու համար:

Քննարկելով վերոնշյալ միջնորդությունը, լսելով կողմերի կարծիքը, պաշտպանական կողմի պատճառաբանությունները՝ Դատարանը գտնում է, որ մեղադրողի միջնորդությունը հիմնավոր է, ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանը խափանման միջոց կարող է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տափս ենթադրելու, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և խուսափել քրեական պատասխանատվությունից:

Կալանավորումը մեղադրյալի (Դատարանում՝ ամբաստանյալի) նկատմամբ կարող է կիրառվել միայն այնպիսի հանցագործության համար, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները:

Օրենքի և դատարանի առջև հավասարության սկզբունքն ամրագրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում՝ օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ:

Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառեփ է կալանավորման հիմքերի և պայմանների վերաբերյալ Գ.Միքայելյանի վերաբերյալ գործով (ԵԱԴԴ/0085/06/09, կայացվել է 2009թ. դեկտեմբերի 18-ին, կետ 32) ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումն այն մասին, որ «Անձին կալանավորելու միջնորդությունը կարող է բավարարվել այն դեպքում, երբ միջնորդությունը ներկայացրած քրեական հետապնդման մարմնին հաջողվի դատարանի համար համոզիչ հիմնավորել.

  • ա. անձին մեղսագրվող հանցագործությունը նրա առնչությունը /տվյալ հանցագործության կատարման մեջ հիմնավոր կասկածը/ և
  • բ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի առկայությունը»:

ՀՀ Վճռաբեկ դատարանը 2007թ. օգոստոսի 30-ին կայացված Ա.ճուղուրյանի վերաբերյալ ՎԲ-132/07 որոշմամբ այն իրավական դիրքորոշումն է արտահայտել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում նշված կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ: Ընդ որում, այդ կանխատեսող գործողություններն անհրաժեշտ է հիմնավորել քրեական գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ: Նույն գործով Վճռաբեկ դատարանը փաստորեն սահմանվել է որ՝

  1. կալանավորման խափանման միջոցը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ առկա են դրա հիմքերն հաստատող փաստական տվյալներ,
  2. այդ փաստական տվյալների վրա հիմնված փաստարկումը, լինելով թեև անխուսափելիորեն ենթադրական, կանխատեսական բնույթի, այնուհանդերձ պետք է բավարարի «ողջամիտ ենթադրության (կասկածի) չափանիշը»:

Տվյալ դեպքում Դատարանը փաստում է, որ առկա են ենթադրյալ հանցավոր արարքի կատարմանն ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանի առնչվելու (հիմնավոր կասկածի) վերաբերյալ բավարար ապացույցները, մասնավորապես՝ վկաներ Արթուր Փիլոսյանի, Ռուզան Ավետյանի, Ռաֆայել Ստեվւանյանի և այլոց ցուցմունքները:

Սույն միջնորդությունը քննարկելիս Դատարանը հաշվի է առնում նաև այն, որ թեև Ստեփան Հովակիմյանին մեղսագրվում է միջին ծանրության հանցագործության կատարում, որի համար պատասխանատվություն է նախատեսված ոչ միայն ազատազրկման (մինչև 5 տարի ժամկետով), այլև տուգանքի ձևով, սակայն, հաշվի առնելով նաև Ս.Հովակիմյանին մեղսագրվող արարքի բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, նրա անձը՝ գտնում է, որ մեծ է ռիսկայնությունն առ այն, որ վերջինս, հայտնվելով ազատության մեջ, կարող է սույն գործով թաքնվել Դատարանից, խուսափել հնարավոր քրեական պատասխանատվությունից և պատժից:

Անդրադառնալով պաշտպանի հետ կոնֆինդենցիալ խորհրդակցելու իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ ամբաստանյալ Ս.Հովակիմյանի և վերջինիս պաշտպան Ա.ճուղուրյանի պատճառաբանությանը՝ Դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ քրեական գործի նյութերի համաձայն՝ ամբաստանյալ Ս.Հովակիմյանն նույնիսկ ընթացող դատական նիստի պայմաններում արդեն իսկ դրսևորել է ինքնավնասման վարքագիծ (նման հակումներ ունի), հետևաբար՝ պաշտպանի հետ խորհրդակցելու նպատակով Դատարանի հատկացրած դատական նիստերի դահլիճում՝ ուղեկցողների տեսողական դիտարկման պայմաններում առանձնատեսակցելու վերաբերյալ հնարավորությունից հրաժարվելու և առանձին սենյակում, առանց տեսողական դիտարկման ապահովման, պաշտպանի հետ տեսակցելու վերաբերյալ պահանջն հետապնդում է սույն միջնորդության քննարկումն ամեն կերպ, այդ թվում՝ մինչև 2013թ. փետրվարի 6-ը հետաձգելու նպատակ, կարող է հնարավոր նոր ինքնավնասման պատճառ հանդիսանալ:

Վերոգրյալի հիման վրա, քննարկելով կողմերի հիմնավորումներն ու պատճառաբանությունները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 102-րդ, 134-135-րդ, ինչպես նաև 313-րդ հոդվածներով, Դատարանը

Որոշեց՝

Մեղադրող Ջոն Ֆարխոյանի միջնորդությունը բավարարել, թիվ ԵԿԴ/0240/01/12 քրեական գործով ամբաստանյալ Ստեփան Բենիամինի Հովակիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորում:

Որոշման օրինակն անհապաղ տրամադրել կողմերին՝ պարզաբանելով հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում այն ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոքարկելու իրավունքը:

ԴԱՏԱՎՈՐ                                                                             Ա.ՎԱՐԴԱՆՑԱՆ

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in 316-1, Քրեական գործ, Կալանք and tagged , , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s