Մեղադրանք

Ստեփան Հովակիմյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի  1-ին  մասով, այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 26-ին  ժամը 15:30  սահմաններում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում ընթացող դատաքննության ժամանակ սեղանին դրված բարձրախոսով փորձել է հարվածել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` մեղադրող դատախազ Սամվել Հարությունյանին, ինչը կանխվել է ոստիկանների և դատական կարգադրիչների կողմից, այնուհետև մոտենալով Սամվել Հարությունյանին` ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, նրա կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ոտքով հարվածել է նրա կոնքին:

Դա այն չարաբաստիկ օրն էր, 2012թ. հուլիսի 26-ին, երբ Ստեփանը, կորցնելով ինքնատիրապետումը, ինքնավնասում կատարեց՝ ութ տեղից կտրելով ձեռքի երակները: Թերևս, նա կարծում էր, որ այդ ծայրահեղ քայլով կկարողանա ուշադրություն հրավիրել իր նկատմամբ տեղի ունեցող անարդարություններին: Խառնաշփոթի ժամանակ, երբ ոստիկաններն ու դատարանի կարգադրիչները ձեռնաշղթաներ էին հագցնում իրեն, իսկ ինքը փորձում էր թույլ չտալ դա անել, նրան է մոտեցել մեղադրաղ դատախազ Սամվել Հարությունյանը: Ու հենց այդ ժամանակ էլ հրմշտոցի մեջ Ստեփանի ոտքը կպել է Հարությունյանին, որն էլ այսօր մեղադրող դատախազ Ջոն Ֆարխոյանի կողմից մեկնաբանվում է որպես «բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի նկատմամբ»:

Կատարված ինքնավնասումը  բողոքի ակցիա էր ընդդեմ մեր դատարանների, դատաիրավական համակարգի կամայությունների: Երկու տարուց ավել ձգվող դատական այդ մղձավանջը, կալանավայրերի ձայրահեղ անմխիթար վիճակը ցանկացած մեկին կարող էր հասցնել հոգեկան խանգարման: Դատեցեք ինքներդ, որքան կարող է դիմանալ մարդը նման պայմաններում՝

  • եռեսուներեք քառակուսի մետր ընդհանուր մակերեսով խցում, որը կահավորված է տաս կալանավորների համար (այսինքն՝ կա ընդամենը տաս մահճակալ), ապրում են միջինը քսան մարդ, ու բոլորն էլ ծխում են, չկա նորմալ օդափոխություն, չի ապահովվում, անգամ, օրական մեկ ժամ, օրենքով սահմանված, մաքուր օդում զբոսանքը,
  • խոշտանգումների վերաբերյալ Ստեփանի հայտարարություններն ու դիմումները, խոշտանգումների ու խոշտանգողների մանրամասն նկարագրություններով, ուղղված մեր պետական բոլոր ատյաններին ու իրավապահ մարմիններին մնում են անարձագանք ու անհետևանք,
  • անհետևանք են մնում Ստեփան Հովակիմյանին առընչվող բազմաթիվ միջազգային ու տեղական իրավապաշտպան  կազմակերպությունների հայտարարություններն ու կոչերը,
  • և այլն, և այլն…

Այսօր այս գործը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Արշակ Վարդանյան:

Ստեփան Հովակիմյանի պաշտպանն է Արամ Ճուղուրյանը:

Ամբողջը սա է:

About Beniamin Hovakimyan

Սիրեցեք Ճշմարտությունը և այն Ձեզ Ազատ կանի:
This entry was posted in 316-1, Քրեական գործ, Առավել հետաքրքիրները and tagged , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s