Category Archives: Հոդվածներ

Ստորև ներկայացված են թերթերում տպագրված հոդվածներ

Ինչպես խայտառակել ռեսպուբլիկա | 168 ժամ

168 ժամ օրաթերթում 2012թ. մայիսի 31-ին հրապարակված Արա Գալոյանի հոդվածը Ստեփան Հովակիմյանի դատավարության ընթացքի մասին:
Նա անդրադառնում է դատավարության ձգձգվելու հանգամանքներին, հանրային հնչեղությանը` «Բաց նամակներով հանրապետության նախագահին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին են դիմել երիտասարդների ծնողները, վաստակաշատ մտավորականներ՝ գիտնականներ, դերասաններ, գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, հոգեւորականներ, դիվանագետ…», «Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (Փարիզ) եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հատուկ հայտարարությամբ պահանջեցին «արդար դատաքննություն եւ անկախ քննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի գործով»: «Այս դատավարությունն ու նախաքննությունը մի քանի օր առաջ հայտնվեց նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում: Այս փաստաթղթի «Հարգել անձի անձեռնմխելիությունը, ներառյալ ազատ լինելը» բաժնում մի ամբողջ պարբերություն վերաբերում է ամբաստանյալ երիտասարդներին»: Continue reading

Posted in 168 ժամ օրաթերթ, Հետաքրքիրները, Հոդվածներ | Tagged , , , , , , , , | Leave a comment

Ստեփան Հովակիմյանի գործը կհասնի Եվրոպական դատարան | 1in.am

ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է Ստեփան Հովակիմյանի խոշտանգման գործով բողոքը՝ հիմքեր չլինելու պատճառաբանությամբ։ Ստեփան Հովակիմյանի փաստաբանը հայտնեց, որ դիմելու է Եվրոպական դատարան։
Բենիամին Հովակիմյանի պնդմամբ` նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական և ոստիկանության ունեցած նախնական վարկածը «անցկացնելու» միտումով, գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են և հակասություններով լի: Ամբաստանյալի հոր համոզմամբ` Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը և ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ամեն ինչ անում են իրենց գործընկերներին արդարացնելու համար, իսկ դատարանը կաշկանդված է որոշում կայացնելու հարցում: Continue reading

Posted in 1in.am, Հոդվածներ, Նոր հրապարակումներ, Քրեական գործ | Tagged , , , , , | Leave a comment

Բաց նամակ ՀՀ Գլխավոր դատախազին

Հարգարժան պարոն Գլխավոր Դատախազ, տվյալ դեպքում ակնհայտորեն խախտվել են արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները: Հավատցնում եմ Ձեզ, որ քր.գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են ոստիկանների ապօրինի գործողությունների և հնարավոր խոշտանգումների մասին, սակայն մեր կողմից ներկայացված փաստերը հաշվի չեն առնվում:
Դիմում եմ Ձեզ ակնկալիքով, որ Ձեր անմիջական միջամտությամբ
-կփոխվի Ս. Հովակիմյանի խափանման միջոցը` կալանավորումը կփոխարինվի գրավով,
-անթույլատրելի կճանաչվեն բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները,
-կապահովվի արդար դատաքննության իրավունքի իրականացումը,
-կկատարվի խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների լիարժեք քննություն: Continue reading

Posted in Հետաքրքիրները, Հոդվածներ, Նամակներ, Առավել հետաքրքիրները, Առավոտ օրաթերթ | Tagged , , , , , , , , , | Leave a comment

FIDH and the Civil Society Institute Demand Fair Trial

FIDH and the Civil Society Institute call upon the Armenian authorities to:
– Immediately release S.Hovakimyan and V. Kerobyan on bail;
– Ensure both accused receive a fair trial within a reasonable time, including by confirming the inadmissibility of evidence obtained by coercion;
– Conduct an independent, effective and thorough investigation into the torture allegations to identify the perpetrators and bring them to justice;
– Fully conform with the provisions of the European Convention on Human Rights, as well as the European Convention on the Prevention of Torture and the UN Convention against Torture and other Cruel, Inhuman or Degrading Treatment or Punishment. These texts impose a clear obligation on Armenia to investigate and prosecute allegations of torture and stop the practice of using confessions obtained under duress to prosecute suspects. Continue reading

Posted in hra.am, Միջնորդություններ, Նամակներ, Քրեական գործ | Tagged , , , , , , , , | 1 Comment

FIDH-Ը ԵՒ ՔՀԻ–Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՆԿԱԽ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջում են արդար դատաքննություն և անկախ քննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով
Փարիզ – Երևան, 22 փետրվարի, 2012 Continue reading

Posted in hra.am, Քրեական գործ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , , , | 7 Comments

Ստեփան Հովակիմյանի գործով Վճռաբեկի դիրքորոշումն անհայտ է | 1in.am

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մոտ 1,5 տարի քննելով 29-ամյա Ստեփան Հովակիմյանի և նրա ընկերոջ` 25-ամյա Վահրամ Քերոբյանի գործը, այդպես էլ հաշվի չառավ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի` քրեական գործի նախաքննության սկզբնական պահից հայտնած այն տեղեկությունները, որ իր կողմից ոստիկանությունում տրված բացատրությունն ու ինքնախոստովանական ցուցմունքը իրենից կորզվել են բռնությունների միջոցով: Բավական մեծ հասարակական հնչեղություն ձեռք բերած գործն այդպես էլ ընթացավ նախանշված ձևով,…
Ստեփան Հովակիմյանն արդեն երկու տարի պայքարում է, որ համապատասխան մարմինները պատշաճ ուշադրություն դարձնեն իր նկատմամբ կիրառված ապօրինությունների և բռնությունների վերաբերյալ պնդումներին, սակայն ապարդյուն: Continue reading

Posted in 1in.am, Հոդվածներ, Նոր հրապարակումներ, Քրեական գործ | Tagged , , , , , , , | Leave a comment

ՀՀ դատարանները նորից ստիպում են դիմել Եվրոպական դատարան | hra.am

Խնդիրը կայանում է նրանում, որ Ս.Հովակիմյանի հայտնած տեղեկությունների և ոստիկանների հայտնած տեղեկությունների միջև կան էական և անհամատեղելի հակասություններ, որոնք պարզաբանելու ողղությամբ որևէ գործնական քայլ չի կատարվել: Ուղղակի Ս.Հովակիմյանի հայտնածը գնահատվել է որպես սուտ, իսկ ոստիկաններինը՝ ճիշտ:
… Բացի այդ, Եվրոպական դատարանի պրակտիկայի համաձայն, վատ վերաբերմունքի մասին բողոքների քննությունը պետք է իրականացվի մանրակրկիտ կերպով: Մինչդեռ Ս.Հովակիմյանի նկատմամբ բռնություններ կիրառելու օրվանից անցել է արդեն երկու տարի, սակայն համապատասխան մարմիններն ուղղակի հրաժարվում են կատարել օրենքով և միջազգային պայմանագրերով իրենց վրա դրված պարտականությունները, անգամ: Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը և Հատուկ քննչական ծառայությունը որևէ միջոց չձեռնարկելով հնարավոր բռնությունների մասին տվյալների տիրապետող անձանց հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ, նույնիսկ չեն լսել պաշտպանական կողմի ջանքերով պարզված և նրանց ներկայացված անձանց: Continue reading

Posted in hra.am, Հոդվածներ, Նոր հրապարակումներ | Tagged , , , , , , , , | Leave a comment

Բաց նամակ ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին ուղղված ՀՀ քաղաքացի Բենիամին Հովակիմյանի բաց նամակը Ստեփան Հովակիմյանի վերաբերյալ.
…Գողությունը կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում որդիս երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների. փորձել են կորզել ցուցմունք իր և իր ընկերների դեմ, սակայն նա նման ցուցմունքներ չի տվել: Բերման ենթարկելու մասին որևէ արձանագրություն չի կազմվել: Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով Ս. Հովակիմյանը կանչվել է քաղաքային վարչություն: 7 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները, հնարավորություն չի տրվել տեղյակ պահել ընտանիքի անդամներին: Բռնի մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որն այսօր քրեական գործի հիմքում է:
…Նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական և ոստիկանության ունեցած նախնական վարկածը «անցկացնելու» միտումով: Գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են և հակասություններով լի: Ակնհայտորեն խախտվել են անձի պաշտպանության իրավունքը և օրենսդրության մի շարք հիմնարար պահանջներ: Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը և ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ամեն ինչ անում են իրենց գործընկերներին արդարացնելու համար: Ոստիկանության ապօրինի գործողությունների ու խոշտանգումների փաստերը հաստատող մեր կողմից ներկայացված ապացույցները պարզապես չեն քննարկվում: Արդյունքում դատավարությունն անհիմն ձգձգվում է, գերազանցելով ողջամիտ բոլոր ժամկետները: Continue reading

Posted in 168 ժամ օրաթերթ, Հոդվածներ, Նամակներ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , , , , , , , | 1 Comment

Մամուլի հրապարակումների վերաբերյալ

Ստեփան Հովակիմյանի քր. գործի վերաբերյալ մամուլում եղել են 70-ից ավել հրապարակումներ:
1. Հետք օրաթերթ, 2 հրապարակումներ, http://hetq.am/arm/articles/5782/kinomoskvayi-goxutyan-scenary-kplvi.html
2. Lragir.am, 20-ից ավելի հրապարակումներ, առաջին հոդվածը 27.12.2010-ին:
3. Հայկական ժամանակ, 2 հրապարակումներ
4. Մարդու Իրավունքները Հայաստանում, http://www.hra.am 20-ից ավելի հրապարակումներ, տես. http://hra.am/hy/tag/Hovakimyan
5. 168 ժամ օրաթերթ, 2 հրապարակումներ
6. Առավոտ օրաթերթ, 3 հրապարակումներ
7. Голос Армении – http://www.golosarmenii.am/ru/20091/society/9085/
8. Զրուցակից 1 հոդված տպված հայերեն և ռուսերեն`
9. Առաջին լրատվական, 1 հրապարակում
Այս գործին անդրադարձել են նաև http://www.azg.am, http://www.erkir.am, http://www.mardik.am, http://www.7or.am, http://www.aysor.am, http://www.a1plus.am և այլ լրատվամիջոցներ: Continue reading

Posted in Հոդվածներ, Նոր հրապարակումներ, Վերլուծություններ | Tagged , , , , , , , , , | Leave a comment

Դատարանն այդպես էլ հաշվի չի առնում, որ ցուցմունքը կորզվել է բռնությամբ | 1in.am Հայացք

Ստեփան Հովակիմյանն արդեն երկու տարի պայքարում է, որ համապատասխան մարմինները պատշաճ ուշադրություն դարձնեն իր նկատմամբ կիրառված ապօրինությունների և բռնությունների վերաբերյալ պնդումներին, սակայն ապարդյուն:
«Հատուկ քննչական ծառայությունը, կրկնելով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության գործելաոճը, բավարարվել է միայն Ս. Հովակիմյանի մատնանշած ոստիկաններից բացատրություններ վերցնելով, որոնք էլ «թարսի պես» չեն խոստովանել իրենց կողմից նրան երեք անգամ ապօրինի ոստիկանություն տանելու, ժամեր շարունակ նրան ազատությունից ապօրինի զրկելու, այդ ընթացքում նրա նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն կիրառելու փաստը, այլ ուղղակի հայտնել են, թե նման բան իրականում չի եղել, իսկ Ս. Հովակիմյանը ստում է»,- ասում է Ստեփան Հովակիմյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը: Continue reading

Posted in 1in.am, Հայացք օրաթերթ, Հոդվածներ, Նոր հրապարակումներ | Tagged , , , , , , , , , | Leave a comment

Սարգսյան. Հանրային վստահությունը չափելի է | Lragir.am

Ներկայացնում եմ Սերժ Սարգսյանի 2011թ. դեկտեմբերի 22-ին հրավիրած դատաիրավական համակարգի խնդիրների նվիրված խորհրդակցության մամուլի հաղորդագրությունը ըստ Lragir.am կայքի: ՀՀ Նախագահը կարևորել է նաև ապօրինի որոշումների վերանայումը` վերականգնելով անձանց խախտված իրավունքները: Այդ պատճառով էլ որոշեցի հրապարակել կայքում: Հետաքրքիր է իմանալ, որքանով են իրականանալի հայտարարված տեսլականները: Նրանք անմիջականորեն վերաբերվում է Ստեփան Հովակիմյանի դեպքին: Continue reading

Posted in Հոդվածներ, Վերլուծություններ | Tagged , , , , | Leave a comment

Ստեփանին խոշտանգել են ոստիկանությունում

Posted in Lragir.am, Տեսաերիզներ, Քրեական գործ | Leave a comment

Если не признается, изнасилуйте! | Собеседник

Уголовное дело против Степана Овакимяна и Ваграма Керобяна совершенно явно выявляет практически все пороки и недостатки нашей судебно-правовой системы,- говорит отец Степана Бениамин Овакимян.- Предварительное расследование было неполным и призвано было лишь подтвердить придуманную версию. Почти все в этом деле ущербно и полно противоречий, не соблюдались презумпция невиновности и целый ряд требований закона.
Все разумные сроки судебного следствия были нарушены. Особая следственная служба, прокуратура и Управление внутренней безопасности Полиции никак не хотели признавать факт пыток и делали все, чтобы скрыть тяжкое преступление своих коллег… Continue reading

Posted in Собеседник, Հոդվածներ, Նոր հրապարակումներ | Tagged , , , , , , , | Leave a comment

Չի՞ խոստովանում` անարգանքի ենթարկեք | Զրուցակից

Ստեփանի և Վահրամ Քերոբյանի քրեական գործն ակնհայտորեն ցուցադրում է մեր իրավահամակարգի գրեթե բոլոր թերություններն ու բացթողումները: Նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական և իրենց ունեցած նախնական վարկածը հաստատելու միտումով: Գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են և հակասություններով լի: Ակնհայտորեն չեն պահպանվել անմեղության կանխավարկածը և օրենսդրության մի շարք հիմնարար պահանջներ: Continue reading

Posted in Собеседник, Հոդվածներ, Նոր հրապարակումներ | Tagged , , , , , , , , | Leave a comment

Կինոմոսկվայի գողության սցենարը կփլվի՞ | Հետք online

«Ըստ էության, ոստիկանների կողմից թույլ տրված խախտումներով «զբաղվելու» իրավասություն ունեցող երկու պետական մարմին` ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը «ֆուտբոլ են խաղում» Ստեփանի նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ հաղորդման հետ: Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը գրությամբ հայտնում է, որ կասեցնում է ծառայողական քննությունը, քանի որ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում, իսկ վերջինս էլ քրեական գործ հարուցելը մերժելու որոշման հիմքում դնում է բացառապես ծառայողական քննության ընթացքում ոստիկանների տված սուտ բացատրությունները»,- ասում է փաստաբան Տիգրան Սաֆարյանը: Continue reading

Posted in Հետք օրաթերթ, Հոդվածներ, Նոր հրապարակումներ | Tagged , , , , , , | Leave a comment

Դատավոր Խանդանյանը որոշ ժամանակ «թաքուն է պահել» դատախազության գրությունը | hra.am

Ստեփան Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. օգոստոսի 2-ի որոշումը, որով դատարանը բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ Հատուկ քննչական ծառայությունը պատշաճ քննություն է իրականացրել և բողոքը հիմնավորված չէ։ Continue reading

Posted in Հոդվածներ, Նոր հրապարակումներ | Tagged , , , , , , , , , | Leave a comment

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի /CPT/ չափանիշները.

Ստորև ներկայացնում ենք վատ վերաբերմունքի` խոշտանգումների մասին հայտարարությունների քննության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի /CPT/ որոշ հիմնական չափանիշներ: Դրանք հատվածաբար ընտրված են Ստեփան Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանի կազմած վերաքննիչ բողոքից, որը տողատակերի ամբողջական հղումներով, word ֆայլի … Continue reading

Posted in Հետաքրքիրները, Նոր հրապարակումներ | Tagged , , , , , , , | 1 Comment

Վերաքննիչ Բողոք 2011թ. օգոստոսի 2-ի թիվ ԵԿԴ/0084/11/11 որոշման դեմ

Ստորև ներկայացնում ենք Ստեփան Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանի վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. օգոստոսի 2-ի թիվ ԵԿԴ/0084/11/11 որոշման դեմ որոշ ոչ էական խմբագրական փոփոխություններով: Ամբողջական բողոքը, տողատակերի ամբողջական հղումներով, word ֆայլի տեսքով կարելի … Continue reading

Posted in Նոր հրապարակումներ, Քրեական գործ | Tagged , , , , , , , , , | 1 Comment

Դատարանը բողոքը քննեց առանց կողմերի մասնակցության | Lragir.am

Փաստաբան Տիգրան Սաֆարյանը հնարավորություն չունեցավ մասնակցելու իր իսկ բերած բողոքի քննությանը: Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ավարտեց բողոքի քննությունը՝ առանց կողմերի մասնակցության:Հիշեցնենք, որ դատապաշտպան Տիգրան Սաֆարյանը բողոք էր ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայության կայացրած որոշման դեմ, … Continue reading

Posted in Հոդվածներ, Նոր հրապարակումներ | Tagged , , , | Leave a comment

ԳՈՐԾ N 1 Ստեփան Հովակիմյան և Վահրամ Քերոբյան | hra.am

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կայքում հրապարակվել է Կարինե Իոնեսյանի հոդվածը Ս. Հովակիմյանի և Վ. Քերոբյանի դատական գործի ընթացքի և հունիսի 17-ի դատական նիստի վերաբերյալ:
Հունիսի 17-ին կայացած դատական նիստին Ստեփան Հովակիմյանը չի փոխել իր ցուցմունքը, այլ կրկնել է, որ ինքն անմեղ է ու ինքնախոստովանական ցուցմունքը կորզել են իրեն խոշտանգելու արդյունքում։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 12։00-ին։ Continue reading

Posted in hra.am, Հոդվածներ, Նոր հրապարակումներ | Tagged , , , , , , , , , | Leave a comment