Category Archives: Հայկական Ժամանակ

Ոստիկանական բեսպրեդել | Հայկական Ժամանակ

Փետրվարի 22-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի 2010-ի հունվարին «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից 5 միլիոն դրամ եւ 10 հազար ռուսական ռուբլի գողանալու գործով դատավարությունը: Նշված գործով գողություն կատարելու մեջ մեղադրվում են Ստեփան Հովակիմյանը եւ Վահրամ Քերոբյանը: Չնայած այս գործով դատավարությունը սկսել է անցած տարվա հուլիսին, սակայն դրա վերջը չի երեւում: Այս գործով իրադարձությունները զարգացել են Հայաստանի դատաիրավական համակարգին բնորոշ սցենարով: Նախաքննական մարմինը հայտարարել է, որ գործն ամբողջությամբ բացահայտված է եւ որպես ապացույց ներկայացրել է մեղադրյալների ինքնախոստովանական ցուցմունքները: Continue reading

Advertisements
Posted in Հայկական Ժամանակ, Հոդվածներ | Tagged , , , , , , , , , , , | Leave a comment

Ինքնախոստովանեցրել են

Գործում, որին հետո ավելի մանրամասն ծանոթացա, չբացահայտված, չապացուցված դրվագներն այնքան շատ էին, որ դատավորն իր ձանձրույթը հաղթահարելու համար լավ կաներ հենց դահլիճից ազատ արձակեր ամբաստանյալներին, իսկ գործն ուղարկեր լրացուցիչ քննության, հատկապես նկատի ունենալով, որ իշխանությունները որոշել են ինտելեկտուալ դեմքերով փրկել ձախողված ոլորտների վարկը։ Continue reading

Posted in Հայկական Ժամանակ, Հոդվածներ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , ,