Category Archives: 168 ժամ օրաթերթ

Ինչպես խայտառակել ռեսպուբլիկա | 168 ժամ

168 ժամ օրաթերթում 2012թ. մայիսի 31-ին հրապարակված Արա Գալոյանի հոդվածը Ստեփան Հովակիմյանի դատավարության ընթացքի մասին:
Նա անդրադառնում է դատավարության ձգձգվելու հանգամանքներին, հանրային հնչեղությանը` «Բաց նամակներով հանրապետության նախագահին, արդարադատության նախարարին, գլխավոր դատախազին են դիմել երիտասարդների ծնողները, վաստակաշատ մտավորականներ՝ գիտնականներ, դերասաններ, գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, հոգեւորականներ, դիվանագետ…», «Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (Փարիզ) եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հատուկ հայտարարությամբ պահանջեցին «արդար դատաքննություն եւ անկախ քննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի գործով»: «Այս դատավարությունն ու նախաքննությունը մի քանի օր առաջ հայտնվեց նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում: Այս փաստաթղթի «Հարգել անձի անձեռնմխելիությունը, ներառյալ ազատ լինելը» բաժնում մի ամբողջ պարբերություն վերաբերում է ամբաստանյալ երիտասարդներին»: Continue reading

Advertisements
Posted in 168 ժամ օրաթերթ, Հետաքրքիրները, Հոդվածներ | Tagged , , , , , , , , | Leave a comment

Բաց նամակ ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին ուղղված ՀՀ քաղաքացի Բենիամին Հովակիմյանի բաց նամակը Ստեփան Հովակիմյանի վերաբերյալ.
…Գողությունը կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում որդիս երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների. փորձել են կորզել ցուցմունք իր և իր ընկերների դեմ, սակայն նա նման ցուցմունքներ չի տվել: Բերման ենթարկելու մասին որևէ արձանագրություն չի կազմվել: Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով Ս. Հովակիմյանը կանչվել է քաղաքային վարչություն: 7 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները, հնարավորություն չի տրվել տեղյակ պահել ընտանիքի անդամներին: Բռնի մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որն այսօր քրեական գործի հիմքում է:
…Նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական և ոստիկանության ունեցած նախնական վարկածը «անցկացնելու» միտումով: Գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են և հակասություններով լի: Ակնհայտորեն խախտվել են անձի պաշտպանության իրավունքը և օրենսդրության մի շարք հիմնարար պահանջներ: Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը և ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ամեն ինչ անում են իրենց գործընկերներին արդարացնելու համար: Ոստիկանության ապօրինի գործողությունների ու խոշտանգումների փաստերը հաստատող մեր կողմից ներկայացված ապացույցները պարզապես չեն քննարկվում: Արդյունքում դատավարությունն անհիմն ձգձգվում է, գերազանցելով ողջամիտ բոլոր ժամկետները: Continue reading

Posted in 168 ժամ օրաթերթ, Հոդվածներ, Նամակներ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , , , , , , , | 1 Comment

Նորագույն դատավարություն | 168 Ժամ

Արա Գալոյանի «Նորագույն դատավարություն» հոդվածը 168 Ժամ օրաթերթում:
Նոր տեխնոլոգիաների տարածումը Հայաստանում զարմանալի արագությամբ է ընթանում: Երեւի ժամանակի շունչն է պարտադրում: …Սա միանշանակ դրական երեւույթ է: …Բայց վերջերս տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման բացառիկ ձեւի հանդիպեցի: Ինտերնետ տարածքում, պարզվում է, կարելի է հետեւել մի քրեական գործի պատմության: Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից կատարված գողության մեջ մեղադրվում է մտավորական ծանոթիս որդին, ով կրթությամբ մաթեմատիկոս է: Հավանաբար, հենց նա է հղացել իր քրեական գործի նյութերը stepanhovakimyan.wordpres.com կայքում տեղադրելու գաղափարը:
…Նույնիսկ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Համարբերգին դիմելուց հետո, երբ այս քրեական գործի մասին գրել էին «Հետք» եւ «Լրագիր.am» պարբերականները, մեր իրավապահները մեղադրյալին ու նրա դատապաշտպանին տեղեկացրել են, որ վարույթ սկսելու փոխարեն` Հատուկ քննչական ծառայությունից բողոքն ուղարկվել է Ոստիկանություն՝ ներքին ծառայողական քննության: Այս ընթացքում բողոք ստացող օղակների ոչ մի ներկայացուցիչ նեղություն չի կրել հանդիպելու բողոքող ամբաստանյալի հետ: Continue reading

Posted in 168 ժամ օրաթերթ, Հոդվածներ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , | 1 Comment

Ինչպես է անարգում Ոստիկանությունը | 168 ժամ օրաթերթ

Երեկ Ստեփան Հովակիմյանի փաստաբաններ Գիվի Հովհաննիսյանն ու Տիգրան Սաֆարյանը ներկայացրեցին այն հանգամանքները, որոնք իրենց պաշտպանյալին դրդել են ինքնախոստովանել իր կողմից չկատարած հանցանքը: Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանն ու իր ընկերը՝ Վահրամ Քերոբյանը, մեղադրվում են նախորդ տարվա հունվարի 10-ին «Մոսկվա» կ/թ-ում գողություն … Continue reading

Posted in 168 ժամ օրաթերթ, Հոդվածներ | 1 Comment