Category Archives: Lragir.am

Ստեփանին խոշտանգել են ոստիկանությունում

Posted in Lragir.am, Տեսաերիզներ, Քրեական գործ | Leave a comment

Բողոքարկում են ՀՔԾ-ի որոշումը | Lragir.am

«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից գողություն կազմակերպելու ու իրականացնելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի դատապաշտպան Տիգրան Սաֆարյանը բողոք է ներկայացրել Հատուկ քննչական ծառայության կայացրած որոշման դեմ, որով վերջինս մերժել էր քրեական գործի հարուցումը «հանցադեպի բացակայության հիմքով»: Հիշեցնենք, որ Ստեփան Հովակիմյանին խոշտանգելու վերաբերյալ մեր հրապարակումից հետո … Continue reading

Posted in Lragir.am, Հոդվածներ, Նոր հրապարակումներ | Leave a comment

Ցուցմունքները կորզվել են տեւական խոշտանգումների արդյունքում | lragir.am

«Հարգելի դատարան, հաշվի առեք, որ նախաքննության ընթացքում որպես վկա տված բացատրությունս քննիչը վերցրել է տեւական խոշտանգումների արդյունքում: Տեւական ասելով` նկատի ունեմ ոչ թե մի քանի ժամ, այլ մի քանի օր շարունակ»,- դատարանում նման հայտարարությամբ հանդես եկավ Մոսկվա կինոթատրոնի դրամարկղից առանձնապես խոշոր չափերի գողություն կազմակերպելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանը: Continue reading

Posted in Lragir.am, Հոդվածներ, Նոր հրապարակումներ | Leave a comment

«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ» ՔՆՆՈՒԹՅՈՒՆ | Lragir.am

«Հատուկ քննչական ծառայությունը «պաս է տալիս» ոստիկանությանը, վերջինս էլ «պաս է տալիս ՀՔԾ-ին, արդյունքում իրական հանցագործները մնում են չբացահայտված»,- իրավապահ համակարգի գործողություններն այսպես է մեկնաբանում Ստեփան Հովակիմյանի դատապաշտպան Տիգրան Սաֆարյանը:
…Դատապաշտպան Տիգրան Սաֆարյանը վստահ է, որ իրականում ոչ ՀՔԾ, ոչ առավել եւս ՀՀ ոստիկանությունը շահագրգռված չեն իրական հանցագործներին բացահայտելու հարցում, քանի որ եթե ապացուցվի, որ Ստեփանին խոշտանգելով են կորզել ինքնախոստովանական ցուցմունքը, ամբողջ քրեական գործը գլխիվայր կշրջվի, եւ նախաքննական մարմինը ստիպված կլինի նոր մեղադրյալներ փնտրել: Continue reading

Posted in Lragir.am, Հոդվածներ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , , , , , | Leave a comment

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ | Lragir.am

Խմբագրությունը ստացել է ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ Բաղդասարյանի ստորագրությամբ գրությունը, որում ասվում է, որ “կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ և ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ ընդունվելիս Ս.Հովակիմյանի մարմնի քննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել և չեն արձանագրվել: Ինչպես նախաքննության, այնպես էլ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից Ս. Հովակիմյանին ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ենթարկելու վերաբերյալ հիմնավորող տեղեկություններ ձեռք չեն բերվել, ուստի ծառայողական քննության նյութերը թողնվել են անհետևանք և որոշվել է անհրաժեշտության դեպքում դրանց անդրադառնալ դատաքննության ավարտից հետո”: Continue reading

Posted in Lragir.am, Հոդվածներ | 1 Comment

ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՆՑ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ | Lragir.am

Այս գործով կալանքի տակ գտնվող երկրորդ երիտասարդը 24-ամյա Վահրամ Քերոբյանն է, ում դատապաշտպան Գիվի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը որակեց ապօրինի.

«Վահրամը հանցագործություն չի կատարել, այդքանը բավարար չէ, նույնիսկ ապացուցված չէ մեղադրանքը: Լինում են դեպքեր, երբ անձը անմեղ է լինում, բայց նրա դեմ փաստեր են լինում: Այս դեպքում երկու հանգամանքներն էլ բացակայում են»,- ասում է փաստաբանը: Continue reading

Posted in Lragir.am, Հոդվածներ | Leave a comment

ՊԱՀԱՆՋ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆԻՆ | Lragir.am

«Մոսկվա» կինոթատրոնից կատարված գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանի հայտարարությունը.
Մենք կարծում ենք, որ Հատուկ քննչական ծառայությունը պետք է հրապարակման հիման վրա նյութեր նախապատրաստելով հարուցեր քրեական գործ և կատարեր անաչառ քննություն, քանի որ իմ վստահորդ Ստեփան Հովակիմյանը հայտնել է ոստիկանության ծառայողների կողմից ոչ թե կարգապահական խախտում թույլ տալու մասին, այլ մեղադրել է քրեորեն հետապնդելի կոնկրետ արարք` խոշտանգումներ կատարելու մեջ: Այդ են պահանջում ինչպես ՀՀ օրենքները, այնպես էլ միջազգային-իրավական փաստաթղթերը: Այս պահին մենք մտավախություն ունենք, որ ընդամենը ծառայողական քննություն կատարելու միջոցով փորձ է արվելու «կոծկել» կատարված ծանր հանցագործությունը: Continue reading

Posted in Lragir.am, Հոդվածներ | Tagged , , , , | Leave a comment

«ՀՐԱՇՔ ԿԿԱՏԱՐՎԻ, ՈՐ ԱԶԱՏԵՆ» | Lragir.am

«Բոլորս մտածում ենք, որ հրաշք պետք է կատարվի, որ հանկարծ Ստեփանին ազատեն, որովհետեւ արդարադատության համակարգում այդպես գրեթե չի եղել, որ մեկ տարի կալանավորված պահված մարդուն ազատ արձակեն»,- կարծում է Բենիամին Հովակիմյանը: Continue reading

Posted in Lragir.am, Հոդվածներ | Tagged , , , , , | Leave a comment

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ | Lragir.am

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն որոշել է ծառայողական քննություն կատարել lragir.am-ումդեկտեմբերի 27-ին հրապարակված “Ծեծելով, մերկացնելով ցուցմունք են կորզել” հոդվածում Մոսկվա կինոթատրոնի դրամարկղից գողություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցների կողմից Ստեփան Հովակիմյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու առնչությամբ: Այս մասին … Continue reading

Posted in Lragir.am, Հոդվածներ | Tagged , , , , | Leave a comment

Համմարբերգը տեղյակ է բլոգից | Lragir.am

«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի հայրը` Բենիամին Հովակիմյանը, փորձում է տարբեր միջոցներով ապացուցել, որ Ստեփանն անմեղ է եւ որ նրա նկատմամբ ապօրինություններեն կատարվել: Բենիամին Հովակիմյանը որդու անվամբ արդեն բլոգ է բացել, որտեղ կարելի է ծանոթանալ … Continue reading

Posted in Lragir.am, Հոդվածներ | Tagged , , , | Leave a comment

ԿԱՐԳԱԶԱՆՑ ԴԱՏԱՎՈՐ, ՀՈՇՈՏՈՂ ՔՆՆԻՉ | Lragir.am

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով դատաքննությունը, սակայն այն հետաձգվել է դատավոր Արմեն Խաչատրյանի աշխատանքի չներկայանալու պատճառով: Դատարանից մեր թղթակցին հայտնել են, որ ամենայն հավանականությամբ դատավոր Արմեն … Continue reading

Posted in Lragir.am, Հոդվածներ | Tagged , , , , , , | Leave a comment

Ծեծելով, մերկացնելով ցուցմունք են կորզել | Lragir.am

«Ես ժխտել եմ դա, կրկնել, որ ես կամ իմ ընկերները ոչ մի կապ չունենք գողության հետ, որից հետո 3-4 ոստիկաններով սկսել են ինձ ծեծել, բոլորը երիտասարդ ոստիկաններ` քրեական հետախուզության աշխատակիցներ: Հանել էին կոշիկներս, ռեզինե մահակներով հարվածում էին ոտքերիս տակին, իսկ … Continue reading

Posted in Lragir.am, Հոդվածներ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , , | Leave a comment

Ստեփան Հովակիմյանի ցուցմունքը դատարանում

Ես կամ Վահրամը որևէ կապ չունենք կատարված գողության հետ: Մենք այստեղ ենք գտնվում միայն մեկ բանի հետևանքով, որ կինոթատրոնի ղեկավարությունը համոզված է նրանում, որ գողությունն իբր կատարվել է իմ կողմից, սակայն դա որևէ կերպ չի հաստատվում գործում առկա ապացույցներով: Հավանաբար իմ անձի նկատմամբ չգիտեմ, թե ինչ պատճառով ունեցած նախատրամադրվածությունն է նման համոզվածություն ունենալու համար հիմք տվել, սակայն հավաստիացնում եմ, որ ես բացարձակապես որևէ առնչություն չունեմ գողության հետ: Իմ բերած փաստարկները արդեն բավարար են համոզվելու համար, որ այս գործը շինծու է, այնտեղ չկա իմ դեմ վկայող ոչ մի ապացույց և, որ ես և իմ ընկեր Վահրամը անմեղ ենք:
Continue reading

Posted in Lragir.am, Քրեական գործ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , , , | 2 Comments