Category Archives: Նամակներ

Ստորև ներկայացված են ի պաշտպանություն Ստեփան Հովակիմյանի տարբեր ատյաններ ուղարկված նամակներ:

Հայտարարություն իրավունքների խախտման վերաբերյալ

2012թ. հունիսի 26-ին ութ իրավապաշտպան կազմակերպություններ համատեղ տարածել են հայտարարություն Ս.Հովակիմյանի և Վ.Քերոբյանի իրավունքների խախտման վերաբերյալ: Որտեղ, մասնավորապես, ասված է. որ գործի նախաքննության ընթացքում թույլ են տրվել մարդու հիմնարար իրավունքների բազմաթիվ կոպիտ խախտումներ` խոշտանգումների, դաժան և անմարդկային վերաբերմունք կիրառելու, ինչպես նաև պաշտպան ունենալու իրավունքը սահմանափակելու հետևանքով Ս.Հովակիմյանից կորզվել է խոստովանական ցուցմունք, որը հետագայում դրվել է մեղադրանքի հիմքում: Դաժան վերաբերմունքի վերաբերյալ Ս.Հովակիմյանի բողոքների կապակցությամբ ՀՀ իրավասու մարմինները մինչ օրս արդյունավետ քննություն չեն կատարել»:
Իրավապաշտպան կազմակերպությունները պահանջում ենք ՀՀ իշխանություններից.
-Կատարել խոշտանգումների հայտարարությունների անկախ, արդյունավետ և լիարժեք քննություն;
-Անթույլատրելի ճանաչել բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները;
-Ապահովել մեղադրյալներիի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքի իրականացումը;
-Անհապաղ ազատ արձակել Ս. Հովակիմյանին և Վ. Քերոբյանին՝ կալանավորումը փոխարինելով գրավով: Continue reading

Advertisements
Posted in Հետաքրքիրները, Նամակներ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , , , , , , , , , , , , , , | Leave a comment

Բաց նամակ ՀՀ Գլխավոր դատախազին

Հարգարժան պարոն Գլխավոր Դատախազ, տվյալ դեպքում ակնհայտորեն խախտվել են արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները: Հավատցնում եմ Ձեզ, որ քր.գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են ոստիկանների ապօրինի գործողությունների և հնարավոր խոշտանգումների մասին, սակայն մեր կողմից ներկայացված փաստերը հաշվի չեն առնվում:
Դիմում եմ Ձեզ ակնկալիքով, որ Ձեր անմիջական միջամտությամբ
-կփոխվի Ս. Հովակիմյանի խափանման միջոցը` կալանավորումը կփոխարինվի գրավով,
-անթույլատրելի կճանաչվեն բռնության և ճնշումների միջոցով ստացված ապացույցները,
-կապահովվի արդար դատաքննության իրավունքի իրականացումը,
-կկատարվի խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների լիարժեք քննություն: Continue reading

Posted in Հետաքրքիրները, Հոդվածներ, Նամակներ, Առավել հետաքրքիրները, Առավոտ օրաթերթ | Tagged , , , , , , , , , | Leave a comment

FIDH and the Civil Society Institute Demand Fair Trial

FIDH and the Civil Society Institute call upon the Armenian authorities to:
– Immediately release S.Hovakimyan and V. Kerobyan on bail;
– Ensure both accused receive a fair trial within a reasonable time, including by confirming the inadmissibility of evidence obtained by coercion;
– Conduct an independent, effective and thorough investigation into the torture allegations to identify the perpetrators and bring them to justice;
– Fully conform with the provisions of the European Convention on Human Rights, as well as the European Convention on the Prevention of Torture and the UN Convention against Torture and other Cruel, Inhuman or Degrading Treatment or Punishment. These texts impose a clear obligation on Armenia to investigate and prosecute allegations of torture and stop the practice of using confessions obtained under duress to prosecute suspects. Continue reading

Posted in hra.am, Միջնորդություններ, Նամակներ, Քրեական գործ | Tagged , , , , , , , , | 1 Comment

Բաց նամակ ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին ուղղված ՀՀ քաղաքացի Բենիամին Հովակիմյանի բաց նամակը Ստեփան Հովակիմյանի վերաբերյալ.
…Գողությունը կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում որդիս երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների. փորձել են կորզել ցուցմունք իր և իր ընկերների դեմ, սակայն նա նման ցուցմունքներ չի տվել: Բերման ենթարկելու մասին որևէ արձանագրություն չի կազմվել: Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով Ս. Հովակիմյանը կանչվել է քաղաքային վարչություն: 7 ժամ շարունակ նա ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները, հնարավորություն չի տրվել տեղյակ պահել ընտանիքի անդամներին: Բռնի մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որն այսօր քրեական գործի հիմքում է:
…Նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական և ոստիկանության ունեցած նախնական վարկածը «անցկացնելու» միտումով: Գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են և հակասություններով լի: Ակնհայտորեն խախտվել են անձի պաշտպանության իրավունքը և օրենսդրության մի շարք հիմնարար պահանջներ: Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը և ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ամեն ինչ անում են իրենց գործընկերներին արդարացնելու համար: Ոստիկանության ապօրինի գործողությունների ու խոշտանգումների փաստերը հաստատող մեր կողմից ներկայացված ապացույցները պարզապես չեն քննարկվում: Արդյունքում դատավարությունն անհիմն ձգձգվում է, գերազանցելով ողջամիտ բոլոր ժամկետները: Continue reading

Posted in 168 ժամ օրաթերթ, Հոդվածներ, Նամակներ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , , , , , , , | 1 Comment

Մտավորականների նամակը ՀՀ Նախագահին

Հանրապետության քսան ճանաչված մտավորականներ դիմում են ՀՀ Նախագահին իրենց ընկերոջ տղայի` Ստեփան Հովակիմյանի հարցով.
Ավելի քան մեկ տարի է, մենք մտահոգ ենք մեր մտավորական ընկերներից մեկի` Բենիամին Հովակիմյանի որդու` Ստեփան Հովակիմյանի հետ կատարված դեպքի կապակցությամբ: Դեպքն առանձնահատուկ է. տեղի է ունեցել բռնություն, քաղաքացու հիմնարար իրավունքների ու արժանապատվության կոպիտ ոտնահարում, դատաիրավական համակարգի կամայական գործունեություն:
…Գործում առկա են տարակուսանք հարուցող բազմաթիվ դրվագներ: Ահա դրանցից մի քանի առավել ցայտունները`
-անհասկանալի պայմաններում անհետացել են շուրջ երկու ժամ ընդհանուր տևողությամբ տեսախցիկներով նկարահանված տեսաերիզները, որոնց փոխարեն գործում հայտնվել են մեկ րոպեից քիչ ավել տևողությամբ մոնտաժված հատվածներ,
-«Մոսկվա» կինոթատրոնի հեռախոսազանգերը կանխամտածված ստուգվել են այլ օրվա կտրվածքով` նպատակ ունենալով թաքցնել որոշակի տեղեկություններ և շեղել քննության բնականոն ընթացքը, մասնավորապես` թաքցնելու ոստիկանությանը գողության վերաբերյալ հայտնելու և նույն օրը ոստիկանների ժամանելու փաստը,
-հանցագործության կատարման մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանը գողության կատարման ժամանակ եղել է իր ընկերներից մեկի հետ, սակայն քննությունն իրականացնող մարմինները հրաժարվում են նրան որպես վկա հարցաքննելուց,
– «ինքնախոստովանական» ցուցմունքում նշված փաստերը քննիչի կողմից հատուկ չեն ստուգվել, որպեսզի չարձանագրվի դրանց սուտ լինելը: Continue reading

Posted in Նամակներ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , , , , , , , , , , , , , , , , , , | 1 Comment

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կոչը ՀՀ իշխանություններին

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին.
Իրականացնել արդար դատավարություն Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով, որպես ապացույց չօգտագործելով այն նյութերը, որոնք ձեռք են բերվել բռնությամբ:
Իրականացնել անկախ, արդյունավետ, լիարժեք քննություն խոշտանգումների վերաբերյալ հայտարարության կապակցությամբ, հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Վերջ դնել գործի հիմքում միայն ինքնախոստովանական ցուցմունքներ դնելու արատավոր պրակտիկային: Continue reading

Posted in hra.am, Հոդվածներ, Նամակներ, Նոր հրապարակումներ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , | Leave a comment

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին 2

Հարգելի պարոն Համմարբերգ 2011թ. հունվարին Հայաստան կատարած Ձեր այցելության ընթացքում Ստեփան Դանիելյանի միջոցով Ձեզ տեղեկացրել էինք Ստեփան Հովակիմյանի վերաբերյալ քրեական գործով նրա նկատմամբ թույլ տրված խոշտանգումների վերաբերյալ: Հայաստանի իշխանությունների հետ Ձեր ունեցած հանդիպումներից հետո որոշակի զարգացումներ են տեղի ունեցել տվյալ … Continue reading

Posted in Նամակներ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , , | Leave a comment

To Tomas Hammerberg 2

Dear Mr. Hammarberg On January 2011 during your visit to Armenia, via Stepan Danielyan we informed you on tortures against Stepan Hovakimyan in the scope of the criminal case. There were some developments in this case after your meetings with … Continue reading

Posted in Նամակներ | Tagged , , , , , , , , , | Leave a comment

Երևանի «Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի ղեկավար պրն Մ. Ատովմյանին

Երևանի «Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի ղեկավար պրն Մ. Ատովմյանին ուղղված խնդրանք իրավասությունների շրջանակներում աջակցել արդար դատավարության իրականացմանը:
Continue reading

Posted in Նամակներ | Tagged , , , , , , , , , | Leave a comment

ՀՀ Հանրային Խորհրդի նախագահ պրն Վազգեն Մանուկյանին

ՀՀ Հանրային Խորհրդի նախագահ պրն Վազգեն Մանուկյանին ուղղված խնդրանք աջակցել արդար դատավարության իրականացմանը: Continue reading

Posted in Նամակներ | Tagged , , , , , , | Leave a comment

To Tomas Hammerberg

Stepan Hovakimyan is accused of organizing and executing theft by 3rd part 38 article and 1st paragraph 3rd part article 177 criminal code of Armenian Republic on January 10th of 2010 in Moscow Theater with his friend Vahram Kerobyan. The criminal … Continue reading

Posted in Նամակներ | Tagged , ,

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին

Հետագայում ևս Ս. Հովակիմյանը դատարանում հայտարարել է, որ ինքնախոստովանական ցուցմունքները գրվել են ծեծի, խոշտանգումների և հոգեբանական ճնշումների ազդեցությամբ. «3-4 ոստիկաններով սկսել են ինձ ծեծել, բոլորը քրեական հետախուզության աշխատակիցներ: Հանել էին կոշիկներս, ռեզինե մահակներով հարվածում էին ոտքերիս տակին, իսկ սապոգներով` գլխիս: …Որոշ ժամանակ ծեծելուց հետո, նրանք ինձ նորից տարան իրենց պետի` Անտոնյանի մոտ: Վերջինս ասաց, որ շարունակեն ավելի ուժեղ ու նաև բերման ենթարկեն Գոհարին` ընկերուհուս: Միաժամանակ, Անտոնյանն ասաց, որ հանեն հագիս շորերն ու անարգանքի ենթարկեն ինձ»: Continue reading

Posted in Նամակներ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , , | 2 Comments