Category Archives: Քրեական գործ

Ստորև ներկայացված են նյութեր քրեական գործի վերաբերյալ:

Մեղադրանք

Ստեփան Բենիամինի Հովակիմյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» 1-ին մասով:
Դա այն չարաբաստիկ օրն էր, երբ Ստեփանը, կորցնելով ինքնատիրապետումը, ինքնավնասում կատարեց՝ ութ տեղից կտրելով ձեռքի երակները: Խառնաշփոթի ժամանակ, երբ ոստիկաններն ու դատարանի կարգադրիչները ձեռնաշղթաներ էին հագցնում իրեն, իսկ ինքը փորձում էր թույլ չտալ դա անել, նրա տեղին է մոտեցել մեղադրաղ դատախազ Սամվել Հարությունյանը: Ու հենց այդ ժամանակ էլ հրմշտոցի մեջ Ստեփանի ոտքը կպել է Հարությունյանին, որն էլ այսօր մեղադրող դատախազ Ջոն Ֆարխոյանի կողմից մեկնաբանվում է որպես «բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի նկատմամբ»: Continue reading

Posted in 316-1, Քրեական գործ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , | Leave a comment

Կալանքի միջնորդություն

Ներկայացված է մեղադրող դատախազ Ջ.Ֆարխոյանի ամբողջական
ՈՐՈՇՈՒՄԸ
կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու
միջնորդություն հարացելու մասին Continue reading

Posted in 316-1, Քրեական գործ, Կալանք | Tagged , , , , , | Leave a comment

Հոդված 316

Հոդված 316. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը
1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Continue reading

Posted in 316-1, Քրեական գործ | Tagged , | 1 Comment

Կալանքի որոշում

Ներկայացված է դատավոր Արշակ Վարդանյանի ՈՐՈՇՈՒՄԸ
խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ մեղադրող Ջոն Ֆարխոյանի միջնորդությունը քննության առնելու մասին: Continue reading

Posted in 316-1, Քրեական գործ, Կալանք | Tagged , , , , , , | Leave a comment

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ Վ. Քերոբյանին անհապաղ ազատ արձակելու որոշում կայացնելու մասին

Ներկայացնում ենք Վահրամ Քերոբյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի խիստ պատճառաբանված և տրամաբանորեն անթերի կառուցված միջնորդությունը Վահրամ Քերոբյանին անհապաղ ազատ արձակելու որոշում կայացնելու մասին:
«…Իրավական որոշակիության սկզբունքի խախտում է համարվում նաև այնպիսի իրավիճակը, երբ խափանման միջոց կալանքի հարցին անդրադառնալիս դատարանը չի սահմանում կալանքի ժամկետային որևէ սահմանափակում։ Վերը շարադրված որոշումների մեջ դատարանը չի նշել, թե կալանքի ինչ ժամկետ է ընտրվել։ Ստաշայտիսն ընդդեմ Լիտվայի գործում Եվրոպական դատարանն ուշադրություն է դարձրել սույն հանգամանքի վրա և որոշել, որ կալանքի մասին որոշման մեջ որևէ հիմնավորում և ժամկետային սահմանափակում չսահմանելով, ազգային դատարանը դիմողին դրել էր անորոշության մեջ` կապված այդ օրվանից հետո նրա կալանքի իրավական հիմքերի և հիմնավորումների հետ։ Եվրոպական դատարանը համարել է, որ նման որոշումը չի կարող դիմողին տրամադրել կամայականություններից պաշտպանվելու պատշաճ հնարավորություն, որը կալանքի “օրինականության” էական տարրերից է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով (Ստաշայտիս, պարբ. 70)։ Ուստի, Վ. Քերոբյանի պարագայում ևս տեղի է ունեցել Կոնվենցիայի 5(1) հոդվածի խախտում»։ Continue reading

Posted in Միջնորդություններ, Քրեական գործ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , , , , , | Leave a comment

Ստեփան Հովակիմյանի գործը կհասնի Եվրոպական դատարան | 1in.am

ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է Ստեփան Հովակիմյանի խոշտանգման գործով բողոքը՝ հիմքեր չլինելու պատճառաբանությամբ։ Ստեփան Հովակիմյանի փաստաբանը հայտնեց, որ դիմելու է Եվրոպական դատարան։
Բենիամին Հովակիմյանի պնդմամբ` նախաքննությունը կատարվել է ոչ ամբողջական և ոստիկանության ունեցած նախնական վարկածը «անցկացնելու» միտումով, գործի մեջ առկա գրեթե բոլոր դրվագները թերի են և հակասություններով լի: Ամբաստանյալի հոր համոզմամբ` Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը և ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ամեն ինչ անում են իրենց գործընկերներին արդարացնելու համար, իսկ դատարանը կաշկանդված է որոշում կայացնելու հարցում: Continue reading

Posted in 1in.am, Հոդվածներ, Նոր հրապարակումներ, Քրեական գործ | Tagged , , , , , | Leave a comment

FIDH and the Civil Society Institute Demand Fair Trial

FIDH and the Civil Society Institute call upon the Armenian authorities to:
– Immediately release S.Hovakimyan and V. Kerobyan on bail;
– Ensure both accused receive a fair trial within a reasonable time, including by confirming the inadmissibility of evidence obtained by coercion;
– Conduct an independent, effective and thorough investigation into the torture allegations to identify the perpetrators and bring them to justice;
– Fully conform with the provisions of the European Convention on Human Rights, as well as the European Convention on the Prevention of Torture and the UN Convention against Torture and other Cruel, Inhuman or Degrading Treatment or Punishment. These texts impose a clear obligation on Armenia to investigate and prosecute allegations of torture and stop the practice of using confessions obtained under duress to prosecute suspects. Continue reading

Posted in hra.am, Միջնորդություններ, Նամակներ, Քրեական գործ | Tagged , , , , , , , , | 1 Comment

FIDH-Ը ԵՒ ՔՀԻ–Ն ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՆԿԱԽ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջում են արդար դատաքննություն և անկախ քննություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով
Փարիզ – Երևան, 22 փետրվարի, 2012 Continue reading

Posted in hra.am, Քրեական գործ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , , , | 7 Comments

Ստեփան Հովակիմյանի գործով Վճռաբեկի դիրքորոշումն անհայտ է | 1in.am

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մոտ 1,5 տարի քննելով 29-ամյա Ստեփան Հովակիմյանի և նրա ընկերոջ` 25-ամյա Վահրամ Քերոբյանի գործը, այդպես էլ հաշվի չառավ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի` քրեական գործի նախաքննության սկզբնական պահից հայտնած այն տեղեկությունները, որ իր կողմից ոստիկանությունում տրված բացատրությունն ու ինքնախոստովանական ցուցմունքը իրենից կորզվել են բռնությունների միջոցով: Բավական մեծ հասարակական հնչեղություն ձեռք բերած գործն այդպես էլ ընթացավ նախանշված ձևով,…
Ստեփան Հովակիմյանն արդեն երկու տարի պայքարում է, որ համապատասխան մարմինները պատշաճ ուշադրություն դարձնեն իր նկատմամբ կիրառված ապօրինությունների և բռնությունների վերաբերյալ պնդումներին, սակայն ապարդյուն: Continue reading

Posted in 1in.am, Հոդվածներ, Նոր հրապարակումներ, Քրեական գործ | Tagged , , , , , , , | Leave a comment

Ստեփանին խոշտանգել են ոստիկանությունում

Posted in Lragir.am, Տեսաերիզներ, Քրեական գործ | Leave a comment

Վերաքննիչ Բողոք 2011թ. օգոստոսի 2-ի թիվ ԵԿԴ/0084/11/11 որոշման դեմ

Ստորև ներկայացնում ենք Ստեփան Հովակիմյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանի վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. օգոստոսի 2-ի թիվ ԵԿԴ/0084/11/11 որոշման դեմ որոշ ոչ էական խմբագրական փոփոխություններով: Ամբողջական բողոքը, տողատակերի ամբողջական հղումներով, word ֆայլի տեսքով կարելի … Continue reading

Posted in Նոր հրապարակումներ, Քրեական գործ | Tagged , , , , , , , , , | 1 Comment

Արձագանքներ մամուլի ասուլիսին Մայիս 17, 2011թ.

Արձագանքներ մամուլի ասուլիսին Մայիս 17, 2011թ. Հրավեր` hra.am – «Ասուլիս Ստեփան Հովակիմյանի և Վահան Քերոբյանի գործի վերաբերյալ» http://hra.am/am/announcements/2011/05/16/pressconference Հրավեր` hetq.am – « Կոչ են անում քննություն իրականացնել խոշտանգումների վերաբերյալ հայտարարության կապակցությամբ» http://hetq.am/arm/news/1284/ aysor.am  «4 տեսախցիկով նկարել են 2 ժամ բայց … Continue reading

Posted in Քրեական գործ | Leave a comment

Մամուլի հաղորդագրություն 2

2010թ. հունվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել գողություն: Կասկածյալի նկատմամբ ոստիկանությունում կիրառվել են բռնություններ: Խոշտանգումների արդյունքում կորզվել է ինքնախոստովանական ցուցմունք, որի հիման վրա էլ «սարքվել» է քրեական գործ: Չնայած ամբաստանյալի, փաստաբանների և իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարություններին ու ԶԼՄ-ներում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներին, պատկան մարմինները հրաժարվում են կատարել օրենքի պահանջը` հետաքննել խոշտանգման փաստը: Continue reading

Posted in Հոդվածներ, Նոր հրապարակումներ, Քրեական գործ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , , | Leave a comment

Մեղքը հաստատող ապացույց չկա | Aravot.am

Գրում է «Առավոտ» օրաթերթը.
…Քրեական գործում Ս. Հովակիմյանի եւ Վ. Քերոբյանի մեղքը հաստատող որեւէ ապացույց չկա: Դեպքի վայրում նրանց մատնահետքերը չկան, գողացված գումարը նրանց մոտ չի հայտնաբերվել: Կինոթատրոնի տեսախցիկների արձանագրած եւ անհայտ պատճառներով մոնտաժված տեսագրությունում ֆիքսված անձն իր արտաքին հատկանիշներով չի համապատասխանում նրանց, վերջիններիս հագուստների շարքում չի հայտնաբերվել այն հագուստը, որը կրել է կադրերում արձանագրված ենթադրյալ հանցագործը:
…Չնայած Ս. Հովակիմյանն իր նկատմամբ կիրառված ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունների մասին գործի քննությունը ստանձնած քննիչին հայտնել է իրեն ձերբակալելուց եւ դրանից հետո հոր հրավիրած փաստաբանին ներգրավելուց անմիջապես հետո՝ պաշտոնական քննություն սկսելու առաջին իսկ օրը եւ դրանից 2 օր անց՝ դատարանում իրեն կալանավորելու հարցը քննարկելու ժամանակ, սակայն նրա հայտարարությունների կապակցությամբ պատշաճ քննություն չի կատարվել, ինչպես պահանջում են Եվրոպական դատարանի բազմաթիվ նախադեպային որոշումները եւ վատ վերաբերմունքի դեպքերի քննության վերաբերյալ CPT-ի չափանիշները: Continue reading

Posted in Հոդվածներ, Քրեական գործ, Առավոտ օրաթերթ | Tagged , , , , , , , , , , , , , , , | Leave a comment

Հաղորդում ՀՀ հատուկ քննչական ծատայությանը

Սույն հաղորդումը ուղարկվել է` ՀՀ հատուկ քննչական ծատայության պետ, պարոն` Ա. Միրզոյանին ՀՀ գլխավոր դատախազ, պարոն` Ա. Հովսեփյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, պարոն` Ա. Հարությունյանին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, պարոն` Ա. Իշխանյանին Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, պարոն` Մ. Դանիելյանին Հելսինկյան … Continue reading

Posted in Քրեական գործ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , , , , , , , , | 8 Comments

Բենիամին Հովակիմյանի ցուցմունքը

Հարցման ենթարկվող Բենիամին Հովակիմյանը հայտնեց հետևյալը.
…Երևանի ոստիկանության վարչության և Կենտրոնական քննչական բաժնի մոտ տեղի ունեցած դեպքերը իմ մոտ վստահություն առաջացրեցին, որ այդ այսպես կոչված բացատրությունը և «ինքնախոստովանական ցուցմունքը» ոստիկանները կորզել են ճնշումներով, ծեծելով և մարդուն ոչ հարիր մեթոդներով: Այդ մասին վկայում են հետևյալ դրվագները`
• Ոստիկանական վարչություն Ստեփանը գնացել է ինքնակամ մոտ ժամը 14-ին, սակայն ձևակերպել են, թե իբր բերման են ենթարկել ժամը 17-ին: Ես վկայում եմ, որ սա ակնհայտ սուտ է:
• Ես, Ստեփանի հայրը վարչության դիմաց հինգից վեց ժամ փորձել եմ իմանալ իմ որդու վիճակի մասին, սակայն ինձ միայն սուտ տեղեկություններ են տվել: Այն մարդը, որին ներկայացրեցին քրեականի պետի տեղակալ, ինձ ակնհայտորեն խաբել է և կոպիտ, անմարդկային մեթոդներով դուրս է արել ոստիկանությունից:
• Ստեփանի հեռախոսը անջատել են և թույլ չեն տվել զանգել ինձ և տեղյակ պահել կատարվածի մասին:
• Այն փաստը, որ պարոն ավագ քննիչ Տիգրան Կիրակոսյանը գտնվելով Ստեփանի հետ քննչականում, մոտ երկու ժամ անընդհատ դուռը չէր բացում, չէր պատասխանում մեր զանգերին և, ավելին, մեկ այլ քննիչ մեզ պարզապես խաբում էր, ասելով, որ նրանք այդտեղ չեն: Բոլորին էլ պարզ է, թե ինչու նա չէր բացում դուռը, որովհետև չէր ավարտել Ստեփանից` մարդուն ոչ հարիր մեթոդներով ցուցմունք կորզելը:
• Այն, որ Ստեփանը իսկույն համաձայնվեց փաստաբան ունենալ, վկայում է, որ նա չէր կարող ինքնակամ հրաժարվել փաստաբանի ծառայություններից, ուրեմն դա արվել է ճնշման հետևանքով:
• Այն որ նրան ծեծել են, երևում էր անզեն աչքով. Ստեփանի երեսին գույն չկար, չէր կարողանում հանգիստ քայլել, և ուներ խիստ վախեցած տեսք:
Continue reading

Posted in Քրեական գործ | Tagged , , , , | Leave a comment

Ստեփան Հովակիմյանի ցուցմունքը դատարանում

Ես կամ Վահրամը որևէ կապ չունենք կատարված գողության հետ: Մենք այստեղ ենք գտնվում միայն մեկ բանի հետևանքով, որ կինոթատրոնի ղեկավարությունը համոզված է նրանում, որ գողությունն իբր կատարվել է իմ կողմից, սակայն դա որևէ կերպ չի հաստատվում գործում առկա ապացույցներով: Հավանաբար իմ անձի նկատմամբ չգիտեմ, թե ինչ պատճառով ունեցած նախատրամադրվածությունն է նման համոզվածություն ունենալու համար հիմք տվել, սակայն հավաստիացնում եմ, որ ես բացարձակապես որևէ առնչություն չունեմ գողության հետ: Իմ բերած փաստարկները արդեն բավարար են համոզվելու համար, որ այս գործը շինծու է, այնտեղ չկա իմ դեմ վկայող ոչ մի ապացույց և, որ ես և իմ ընկեր Վահրամը անմեղ ենք:
Continue reading

Posted in Lragir.am, Քրեական գործ, Առավել հետաքրքիրները | Tagged , , , , , , , | 2 Comments